
29 Յուլիս (հին տոմարով Յուլիս 16ին) 1904ին, Թաւրիզի վրայով Թիֆլիսէն Ժընեւ՝ Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Դրօշակ»ին ուղարկուած հեռագիր մը կը տեղեկացնէր. «Հայ յեղափոխականների երկու խումբ, բաղկացած 61 հոգուց, որոնց թւում եւ մի հասակաւոր քահանայ, մի բժիշկ, վիրաբոյժ, Մոսկուայի համալսարանի երկու ուսանող եւ բաւականաչափ ուրիշ ինտելիգենտ անձինք, Յուլիս 15/28ի գիշերը կռուի են բռնւում՝ Զարդանիս գիւղի աւերակների մօտ, Էրզրումի…















