Պատմութիւն

Նրանք գրիչը փոխարինեցին զենքով ու կռվեցին խաղաղության համար

Օգոստոսի 23-ին զոհվեցին ազատամարտիկներ Մհեր Ջուլհաջյանն ու Մերուժան Մոսիյանը 1993 թվականի օգօստոսի 23-ին Մարտունու դիրքերում պաշտպանական հատվածը ամրապնդելիս զոհվեցին Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Մերուժան Մոսիյանը եւ Լիբանանի ՀՅԴ անդամ, ԼՂՀ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հետախուզական և զինական մասի խորհրդական Մհեր Ջուլհաճյանը մարտական ընկերների՝ Արտակ Մնացականյանի, Լևոն Համբարձումյանի և Ռուդիկ…

Այսօր Հրաչ Մուրադյանի ծննդյան օրն է

Այսօր ազատամարտիկ, Պռոշյանի սպանված գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի ծննդյան օրն է: Հրաչ Մուրադյանը ծնվել է 1963 թվականին Ղամշլիում` Սիրիա։ 1966-ին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։ Ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան պետական համալսարանը։ 2005 թվականից Պռոշյան գյուղի գյուղապետն էր: 1989-ից Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր, Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկը։ 1990-ից համալրել էր ՀՅԴ շարքերը։…

Այսօր Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Վահան Էդուարդի Հովհաննիսյանը ծնվել է 1956 թվականի օգոստոսի 16-ին Երեւանում: 1973 թվականին ավարտել է Երեւանի թիվ 55 դպրոցը այնուհետեւ ընդունվել Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ: Այստեղ ուսումը կիսատ թողնելով Վահան Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա ընդունվել եւ 1978 թվականին ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը: Ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել աշխատանքի Հարավային Սիբիրում: Վահան Հովհաննիսյանը, սակայն գերադասել…

Նիկոլ Աղբալեան (1873-1947). Հայաստանի եւ հայ ժողովուրդի վեհաշուք մտաւորականը

Հայ ժողովուրդի բազմադարեան հոգեմտաւոր հարտութեան եւ ազգային-հասարակական արժէքային ժառանգութեան առաքելատիպ վերանորոգիչներէն է Նիկոլ Աղբալեան: Բազմաշնորհ ու տաղանդաշատ մտքի մշակ, ազգային-պետական ղեկավար գործիչ եւ քաղաքական-հասարակական անձնուէր առաջնորդ մը եղաւ Աղբալեան, որ իր կեանքը աւարտեց տարագրութեան մէջ՝ իբրեւ մեծ մանկավարժ եւ հանրային դաստիարակ, իր անունը անջնջելիօրէն կապելով Համազգայինի Ճեմարանին։ Բառին խորագոյն եւ ընդգրկուն իմաստով՝ Հայաստանի ու հայութեան…

Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստի արձանագրությունից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՈՒԹՅՈՒՆԻՑ 88-ՐԴ ՆԻՍՏ 5 հունիսի 1920թ. Ն. Աղբալյանի ճառը Պարոնայք պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը հանդես եկավ արտակարգ պայմաններում. այդ պայմաններից գլխավորն այն էր, որ մեր հարևան տերություններից մեկը ունեցավ հանկարծական փոփոխություն, հայտարարեց իրեն մեծամասնական և անմիջապես մի մարտահրավեր ուղղեց Հայաստանի Հանրապետությանը, որով զգացնել տվեց, թե իր իսկական բնույթը փոխած չէ,…

10 Օգոստոս 1920. Սեւրի Դաշնագրին այժմէական արժէքն ու նշանակութիւնը

10 Օգոստոսին, 1920ին, հայ ժողովուրդը յաղթահասակ կանգնեցաւ միջազգային բեմահարթակի վրայ՝ անկախ հայրենիքի եւ ազատ պետականութեան տէր ազգի իրաւական կարգավիճակով նոր դարաշրջան իր մուտքը նուիրագործելով։ Օգոստոս ամսու 10րդ օրը, 98 տարի առաջ, հանդիսաւոր շուքով ստորագրուեցաւ Սեւրի Դաշնագիրը, որ նուիրագործեց Հայաստանի անկախութեան եւ ազգային պետականութեան՝ Հայաստանի Հանրապետութեան միջազգային իրաւական ճանաչումը։ Սեւրի Դաշնագիրը նաեւ եղաւ այն միակ միջազգային…

Սեբաստացի Մուրատ (Խրիմեան, 1874-1918). ­Հայ յե­ղա­փո­խա­կան շարժ­ման դիւ­ցազ­նա­կան ֆե­տա­յին

Օ­գոս­տոս 4ի այս օ­րը կ­’ո­գե­կո­չենք հե­րո­սա­կան նա­հա­տա­կու­թեան հա­րիւ­րա­մեա­կը հայ ժո­ղո­վուր­դի քա­ջա­րի ծնունդ­նե­րէն ան­մահն Սե­բաս­տա­ցի ­Մու­րա­տի։ Մու­րատ զո­հո­ւե­ցաւ թրքա­կան զօր­քի ար­շա­ւան­քին դէմ ­Պա­քո­ւի հա­յու­թեան մղած ինք­նա­պաշտ­պա­նու­թեան ան­հա­ւա­սար ու­ժե­րով ա­հեղ կռո­ւի ըն­թաց­քին, ճիշդ այն պա­հուն, երբ հե­րո­սա­բար կրցած էր ճեղ­քել թշնա­մի բա­նա­կին պա­շար­ման օ­ղա­կը եւ յաղ­թա­նակ ա­պա­հո­վել հայ­կա­կան զօր­քին։ Ար­դա­րեւ, 4 Օ­գոս­տոս 1918ին, դար մը ա­ռաջ, Պա­քո­ւի…

Հայաստանի Առաջին Հանրապետության Երկրորդ Խորհրդարանի բացումը

Հայաստանի Առաջին Հանրապետության Երկրորդ Խորհրդարանի բացումը 1919Թ. ՕԳՈՍՏՈՍԻ Նորընտիր խորհրդարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հրավիրումից ուղիղ մեկ տարի անց՝ 1919թ. օգոստոսի 1-ին: Խորհրդարանի նիստը բացեց նրա ավագագույն անդամ Ավետիք Սահակյանը, քարտուղարն էր կրտսերագույն անդամ Ենովք Միրաքյանը: Բացման օրը ներկա էին 56 պատգամավոր: Ի տարբերութուն առաջին խորհրդարանի, որը պաշտոնապես կոչվում էր «Հայաստանի խորհուրդ», այս…

Հայաստանի Հանրապետության Առաջին Խորհրդարան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ 1 9 1 8 -1919 ԹԹ. 1-ԻՆ ՆԻՍՏ 1 օգոստոսի, հինգշաբթի, ժամը 11.30, 1918թ. 1918թ. օգոստոսի մեկին (նոր տոմարով)` հինգշաբթի օրը, Երևանում, բացվեց Հայաստանի Հանրապետության անդրանիկ գերագույն օրենսդրական ժողովի` Հայաստանի Խորհրդի առաջին նստաշրջանը: Քաղաքն ուներ սովորական տեսք: Ոչ մի զարդարանք փողոցներում: Բացի մի քանի պաշտոնական շենքերից, ոչ մի դրոշակ: Խանութները բաց…

27 Յուլիս 1983. Լիզպոնի Հինգին գերագոյն անձնազոհութեան անմար ոգին

Յուլիս 27ի օրը, հայ ժողովուրդի մերօրեայ պատմութեան մէջ փակուեցաւ գերագոյն անձնազոհութեան հերոսական էջ մը, որպէսզի անոր ներշնչումով մեր սերունդները վերանորոգեն Հայաստանի եւ հայութեան ամբողջական ազատագրութեան համար պայքարելու իրենց անդառնալի ուխտը։ 1983 թուականի յուլիսեան այդ օրը, Փորթուկալի մայրաքաղաք Լիզպոնը ժամադրավայրը դարձաւ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի իրականացման պայքարին զինուորագրուած յեղափոխաշունչ հինգ հայորդիներու, որոնք գերագոյն զոհաբերութեան իրենց…