Պատմութիւն

Անդրանիկ (Օզանեան, 1865-1927). Քաջ, խիզախ եւ անպարտելի հերոսի ոգեշնչող մարմնաւորումը

Մեր ազգային յիշողութեան մէջ Անդրանիկ կը մարմնաւորէ քաջ ու խիզախ հերոսի եւ անպարտելի մարտիկի անկորնչելի աւանդ մը, որ մինչեւ մեր օրերը ինքնավստահութեամբ եւ յանդգնութեամբ, հպարտութեամբ եւ մարտունակութեամբ կը ջրդեղէ հայոց նորահաս սերունդներու միտքն ու հոգին։ Դարաշրջան խորհրդանշող հերոսներով հարուստ եղած է մեր ժողովուրդը, հազարամեակներու իր պատմութեան տարբեր հանգրուաններուն։ Աւանդ ստեղծած այդ հերոսները իրենց բացառիկ տեղը…

1992թ. օգոստոս 28-ին զոհվել է Արցախյան ազատագրական շարժման ղեկավարներից մեկը` Անդրանիկ (Բերդաձորցի Անդո) Հարությունյանը

Ծնվել է 1956թ. մարտի 7-ին Երևանում: Արմատներով վանեցի է: 1987թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտը: Մասնագիտությամբ լրագրող էր: 1990-ից ՀՀ գրողների միության անդամ էր: Գրական անունը՝ «Կարին»: Ղարաբաղյան շարժման առաջին օրերին անդամակցել է «Հայ Դատի պաշտպանության ընկերությանը», իսկ 1988թ. դարձել նախագահության անդամ: 1990թ ընդունվել է ՀՅԴ շարքեր: Նույն տարին կուսակցության հանձնարարությամբ, որպես Դաշնակցության ջոկատների…

Նրանք գրիչը փոխարինեցին զենքով ու կռվեցին խաղաղության համար

Օգոստոսի 23-ին զոհվեցին ազատամարտիկներ Մհեր Ջուլհաջյանն ու Մերուժան Մոսիյանը 1993 թվականի օգօստոսի 23-ին Մարտունու դիրքերում պաշտպանական հատվածը ամրապնդելիս զոհվեցին Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Մերուժան Մոսիյանը եւ Լիբանանի ՀՅԴ անդամ, ԼՂՀ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հետախուզական և զինական մասի խորհրդական Մհեր Ջուլհաճյանը մարտական ընկերների՝ Արտակ Մնացականյանի, Լևոն Համբարձումյանի և Ռուդիկ…

Աղթամար կղզու կռիվը (1904 օգոստոս 21)

1904 թվականի Կուրավու գյուղի կռվից հետո հայդուկների ռազմամթերքը սպառվում էր եւ նրանք խուսափելով նոր բախումներից, շտապում էին օր առաջ հասնել Ախթամար: Բայց նախախնամությունը նրանց համար նոր կռիվ էր նախատեսել: Օգոստոսի 11-ին հայդուկները հասնում են Շամիրամ գյուղ եւ երկու օր կանգ առնում գյուղի կողքին գտնվող բլուրների վրա: Այդ մասին լուր է հասնում է Ալա բեյին, ով…

Արամ Արամյան (1870 – 1899)

Արամ Արամյանը ծնվել է Կարինում 1870 թվականին: Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում: Դարձել է ՀՅԴ նշանավոր գործիչ: Եղել է Կարինի առաջնորդարանի քարտուղար: 1888-89-ին Թիֆլիսում մտել է հեղ. խմբակ, ապա կազմել 10-15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել Օլթիի շրջանում: 1894թվականին գործուղվում է Արեւմտահայաստան, կուսակցական կառույց ստեղծելու եւ ժողովրդի ինքնապաշտպանության գործը կազմակերպելու համար…

Նիկոլ Աղբալեան (1873-1947). Հայաստանի եւ հայութեան հայացման ու ազգային որակի բիւրեղացման առաքեալը

Բազմաշնորհ ու տաղանդաշատ մտքի եւ մշակոյթի մշակ, ազգային-պետական ղեկավար գործիչ եւ քաղաքական-հասարակական անձնուէր առաջնորդ մը եղաւ Աղբալեան, որ իր կեանքը աւարտեց տարագրութեան մէջ՝ իբրեւ մեծ մանկավարժ եւ հանրային դաստիարակ, իր անունը անջնջելիօրէն կապելով Համազգայինի Հայ Ճեմարանին (հետագային «Նշան Փալանճեան», իսկ այժմ «Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան»)։ Բառին խորագոյն եւ ընդգրկուն իմաստով՝ Հայաստանի ու հայութեան արդի ժամանակներ…

Կարօ Սասունու տեղը Հայ Ազատագրական Պայքարում Եւ Հայկական Պետականութեան Արարման Գործում

Հայոց ազատամարտի, ՀՅ Դաշնակցութեան, Հայաստանի Առաջին հանրապետութեան եւ սփիւռքահայ հանրային-քաղաքական կեանքի հազուագիւտ մեծութիւններից է Կարօ Սասունին: Նրան կարելի է բնութագրել որպէս ազատամարտիկ, քաղաքագէտ եւ դիւանագէտ, պետական գործիչ, պատմաբան եւ աշխարհագրագէտ, գրող, հրապարակախօս եւ գրականագէտ: Երբ այսօր, տասնեակ տարիների հեռաւորութիւնից փորձում ենք խորանալ նրա գործունէութեան մէջ, համոզւում ենք, որ մեր պատմութեան որոշ ողբերգական իրադարձութիւններից միգուցէ հնարաւոր…

Համօ Օհանջանեան (1873-1947). Բարոյական հեղինակութեան տէր Դաշնակցականը՝ որ «ապրեցաւ, ինչպէս քարոզեց»

Յուլիս 31ի այս օրը, 67 տարի առաջ, Եգիպտոսի մայրաքաղաք Գահիրէի մէջ, 76 տարեկանին, յետ կարճատեւ հիւանդութեան, առյաւէտ փակուեցան աչքերը բժիշկ Համօ Օհանջանեանի։ Հայ ժողովուրդը կորսնցուց միասնական իր յարգանքին եւ համաժողովրդային պաշտամունքին արժանացած մեծ առաքեալ մը, որուն շիրիմին վրայ գրուեցաւ՝ «Ապրեցաւ, ինչպէս քարոզեց»։ Հայրենի հողէն հեռու, տարագիր ու պանդուխտ, աչքը յառած Մասեաց խորհուրդին, այս աշխարհէն հեռացաւ…

27 Յուլիս 1983. Լիզպոնի Հինգին գերագոյն անձնազոհութեան անմար ոգին

Յուլիս 27ի օրը, հայ ժողովուրդի մերօրեայ պատմութեան մէջ փակուեցաւ գերագոյն անձնազոհութեան հերոսական էջ մը, որպէսզի անոր ներշնչումով մեր սերունդները վերանորոգեն Հայաստանի եւ հայութեան ամբողջական ազատագրութեան համար պայքարելու իրենց անդառնալի ուխտը։ 1983 թուականի յուլիսեան այդ օրը, Փորթուկալի մայրաքաղաք Լիզպոնը ժամադրավայրը դարձաւ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի իրականացման պայքարին զինուորագրուած յեղափոխաշունչ հինգ հայորդիներու, որոնք գերագոյն զոհաբերութեան իրենց…

25 Յուլիս 1897. Խանասորի Արշաւանքին յեղափոխական դասերը

Յուլիս 25ին, Երկիրն Հայոց յեղափոխական իր տարերքին ամէնէն բուռն պոռթկումը ապրեցաւ։ Օսմանեան եւ Ցարական կայսրութեանց միջեւ երկատուած ու gերեվարուած հայ ժողովուրդը, քաջարի իր յեղափոխականներուն՝ դաշնակցական ֆետայիներու ուժերուն գերագոյն լարումով, պատմութեան թատերաբեմին վրայ իր արժանի տեղը ունենալու իրաւունքը նուաճեց։ Խանասորի դաշտը եւ արշաւանքի ռազմական յատակագիծը Մէկ օրուան մէջ իրագործուեցաւ Խանասորի Արշաւանքը։ Քանի մը ժամուան մէջ քիւրտ…