Պատմութիւն

Նիկոլ Աղբալեան (1873-1947). Առաքելատիպ Հայը, որ մարմնաւորեց անանձնական եւ գաղափարապաշտ Մեծ Մարդու կերպարը

Մարտ 24ը ծննդեան տարեդարձն է առաքելատիպ մեծ Հայուն՝ Նիկոլ Աղբալեանի։ Բազմաշնորհ ու տաղանդաշատ մտքի մշակ, գրական եւ մշակութային արժէքներու անկաշառ պահապան եւ քարոզիչ, ազգային-հասարակական ու պետական-քաղաքական ղեկավար գործիչ, գաղափարապաշտ յեղափոխականի անբասիր դրօշակիր եւ, ըստ ամենայնի, հայոց հոգեմտաւոր կեանքի անձնուէր առաջնորդ մը եղաւ Նիկոլ Աղբալեան, որ իր կեանքը աւարտեց տարագրութեան մէջ՝ իբրեւ մեծ մանկավարժ եւ հանրային…

17 Մարտ 1905. Վիտոշի Խորհուրդը եւ Քրիստափորեան Աւանդը

Մարտ ամսու 17րդ օրը կը խորհրդանշէ մեր ժողովուրդի ազգային-ազատագրական շարժման բարոյական վեհացումին եւ յեղափոխական պայծառակերպման օրը։ Օրը՝ իր անձին օրինակով ամբողջ սերունդներ յարատեւ կռուի առաջնորդելու, անյաջողութեանց մատնուելու գնով պայքարի վճռականութիւնը չկորսնցնելու եւ Հայաստանի ու հայութեան ամբողջական ազատագրումի դարաւոր երազը անպայման յաղթանակով պսակելու անդառնալի Ուխտին։ Օրը՝ Վիտոշի Խորհուրդին եւ Քրիստափորեան Պատգամին։ 108 տարի առաջ, 17 Մարտ…

15 Մարտ 1921. Թալէաթ փաշայի ահաբեկման խորհուրդը (Ինչո՞ւ մեծ ոճրագործի մը անմեղ ահաբեկիչը կը դատուի, բայց մէկուկէս միլիոն անմեղներու ցեղասպանը ո՛չ…)

93 տարի առաջ, Մարտ 15ի օրը, Պերլինի մէջ գործուեցաւ իւրօրինակ ահաբեկչութիւն մը, որ խտացուց արիւնի եւ արհաւիրքի ամբողջ պատմութիւն մը եւ խորհրդանշեց ցեղասպանութեան ենթարկուած հայ ժողովուրդին արդար ցասումը, վրէժը եւ պահանջատիրութիւնը։ 15 Մարտ 1921ին, Պերլինի Չարլոթընպըրկ թաղամասի Հայտէնպէրկ փողոցին մէջ, օր-ցերեկով, Սողոմոն Թեհլիրեան անունով 25ամեայ հայ երիտասարդ մը ահաբեկեց Մեհմեթ Թալէաթ փաշան՝ Օսմանեան Կայսրութեան իթթիհատական…

Դրաստամատ (ԴՐՕ)Կանայեան, 1884-1956. Յանդուգն եւ անվեհեր Ազատամարտիկի «հաստաբուն կաղնին»

Մարտ 8ի այս օրը, դաշնակցական մամուլը հայաշխարհին գուժեց, որ «Տապալեցաւ հաստաբուն կաղնին»։ Իր գործը անաւարտ թողած՝ հայոց աշխարհէն հեռացաւ յանդուգն եւ անվեհեր Ազատամարտիկի բացառիկ մարմնաւորումը՝ ԴՐՕ։ Իր կենդանութեան իսկ, ԴՐՕ առասպելական հերոսը դարձաւ հայ ժողովուրդին։ Իսկ մահէն ասդին, որքան ժամանակը թաւալի, այնքան աւելի կը պայծառանայ մարտունակ կերպարը Հայու Յանդգնութիւնն ու Խիզախութիւնը անկրկնելիօրէն մարմնաւորած «մրրկածին» Ազատամարտիկին։…

Անդրանիկ (1865-1927). Դաշնակցական Հայդուկապետի եւ Ազգային Հերոսի եզակի համադրումը

Փետրուար 25ի այս օրը, Արեւմտահայաստանի Շապին Գարահիսար գիւղաքաղաքին մէջ, արհեստաւոր Թորոս Օզանեանի յարկին տակ, լոյս աշխարհ եկաւ Անդրանիկ անունով հայ մանուկ մը, որ կոչուած էր դառնալու հայ ժողովուրդին մռայլ երկնակամարը լուսաւորող եւ ջերմացնող անմար աստղ մը։ Աւարտելով ծննդավայրի «Մուշեղեան» վարժարանը՝ Անդրանիկ պատանի տարիքէն նետուեցաւ կեանքի ասպարէզ։ Իր ժամանակի հայութեան վիճակուած օրապահիկ ապահովելու դժուարին պայմաններուն բերմամբ,…

Զուլումաթ – Պասեցի Հովհաննես Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ

ԶՈՒԼՈՒՄԱԹ – Պասեցի Հովհաննես Ծննդյան թիվն անհայտ է, Կ. Պոլիս: Մահ. 1911թ., (Խոյ): 1895-98-ին կռվել է Աղբյուր Սերոբի խմբում: Մասնակցել է Խաթավինի, Բաբշենի (որտեղ ծանր վիրավորվել է) կռիվներին: Աղբյուր Սերոբի զոհվելուց (1899) հետո ԶՈՒԼՈՒՄԱԹն անցել է Կովկաս: 1903-ին զենք է հասցրել Խլաթ ու Սասուն: 1904-ին մասնակցել է Մշո դաշտի, Խլաթի ու Վասպուրականի կռիվներին (Բերդակ, Կուրավու,…

Մեզ Բացակա Չդնեք…Կարոտ…

Արցախյան հերոսամարտի հերոս Կարոտ (Կարոտ) Մկրտչյանը ծնվել է 1964թ. փետրվարի 19-ին` Սիրիայում: Հայրենասիրական ոգով դաստիարակված Կարոտը հասակ է առել Պռոշյան գյուղում: Նա իր ընկերների հետ դարձավ հայրենիք վերադարձած ՀՅԴ-ի առաջին կորիզը: ԵՎ հենց հայրենիքի հանդեպ անսահման սերն էլ ստիպեց նրան մասնակցելու Արցախյան ազատամարտին եւ պաշտպանելու հայրենիքն ու հայի պատիվը: 1989-ից եղել է Պռոշյանի դաշնակցական ջոկատների…

18 Փետրուար 1921. Փետրուարեան ապստամբութեան անկապտելի ոգին

Փետրուար 18ը կը խորհրդանշէ ամէն կարգի բռնակալութեանց, անիրաւութեանց եւ անարդարութեանց դէմ հայ ժողովուրդի հերոսական ապստամբութեան, այլեւ յեղափոխական ըմբոստացման անկապտելի ոգին։ 93 տարի առաջ, 18 Փետրուար 1921ի այս օրը, իր անկախ հայրենիքն ու ազատ պետականութիւնը հազիւ նուաճած, բայց լենինեւքեմալ սադրանքին հետեւանքով դարձեալ գերութեան մատնուած հայ ժողովուրդը, իր հերոսական զաւակներու վճռական ծառացումով, ապստամբեցաւ Հայաստանի Հանրապետութեան պարտադրուած խորհրդային…

Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994) Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով

«Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով».Ղարաբաղեան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմութեան գիրկն էին անցնում այն փոթորկայոյզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմութիւնը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը: Ստեղծւել էր մի այնպիսի իրավիճակ, երբ ժողովրդի հոգում աստիճանաբար խամրում էր պայքարի այն ուժգնութիւնը, որ ցայտուն կերպով դրսեւորւել էր շարժման առաջին օրերում…

Աւետիս Ահարոնեան (1866-1948). «Ազատութեան ճանապարհին» վիշտի ու արցունքի, ցասումի եւ պայքարի երգիչը

«Աշխարհի մեջ չկա մի ուրիշ ժողովուրդ, որ այնքա՜ն ուժգին, այնքա՜ն մտերիմ կերպով կապված լինի իր հողին, որքան հայը: Ես իմ ազգը չեմ համեմատում ոչ մեկ ազգի հետ, և հայը ոչ մեկ ուրիշ ազգի առջև գլխարկը հանելու պետք չունի»: Ավետիս Ահարոնյան Փետրուար 11ին Մարսէյլի մէջ «Համազգային»ի կողմէ կազմակերպուած հրապարակային հանդիսութեան մը ընթացքին, աւելի քան երկու հազար…