Պատմութիւն

24 Յուլիս 1923. Լօզանի Դաշնագրին ամօթալի լռութեան 90ամեակը

Յուլիս 24ի այս օրը կը լրանայ 90ամեակը Լօզանի Դաշնագրին ստորագրութեան, որ սեւ էջ մը բացաւ Հայ Դատի պատմութեան մէջ։ 24 Յուլիս 1923ին, Զուիցերիոյ Լօզան քաղաքին մէջ, ստորագրուեցաւ հաշտութեան դաշնագիր մը Թուրքիոյ եւ Յունաստանի միջեւ։ Իբրեւ այդպիսին՝ իբրեւ թուրքեւյունական խաղաղութեան դաշնագիր, առաջին տպաւորութեամբ Հայաստանի, հայ ժողովուրդին եւ Հայ Դատի հետ ուղղակի աղերս չունէր, պէտք չէ ունենար…

Գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ

1992թ. այս օրը Արցախի Մյուրիշեն գյուղի մոտակայքում մարտական առաջադրանք կատարելիս դավադիր ականից նահատակվեցին արցախյան պայքարի երեք նվիրյալ կամավորներ՝ Երոն՝ Արմեն Երիցյան, Արայիկը՝ Արա Ավագյանը եւ Շուշիի գումարտակի հրամանատար, Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Վարդան Ստեփանյանը՝ Դուշման Վարդանը: Արցախյան ազատամարտի հերոսներին շատ հաճախ հիշում ենք որպես զենքի մարդ՝ Հայրենիքը թշնամու ձեռքից ազատելու երազանքով: Սակայն, երբ որեւէ առիթով…

19 Յունիսին, 1920 թուականին, Արամ Երկանեան ահաբեկեց Պաքուի հայութեան 1918ի ջարդերուն պատասխանատու Ֆաթալի Խան-Խոյսկին

Յունիս 19ի այս օրը, 93 տարի առաջ, 1920ի Մայիսին արդէն խորհրդային հանրապետութիւն հռչակուած Ատրպէյճանի մուսաւաթական առաջին կառավարութեան նախագահը՝ Ֆաթալի Խան Խոյսկին ահաբեկուեցաւ Թիֆլիսի Գոլովինսկի փողոցին (այժմ՝ Ռուսթավելլի պողոտայ) վրայ։ Ահաբեկիչը Արամ Երկանեան անունով դաշնակցական երիտասարդ մըն էր, որ իր յանդուգն գործողութեամբ առաջին եւ կարեւոր քայլ մը կը նետէր թուրքեւազերի հայասպան ջարդարարներուն արդար դատաստանի եւ մահապատիժի…

Ռուբէն Դարբինեան (Արտաշէս Չիլինկարեան, 1882-1968). Հայ քաղաքական մտքի դեգերումներուն յառաջապահը

Յունիս 14ի այս օրը, 45 տարի առաջ, 86 տարեկան ծերունազարդ հասակին, Պոսթընի մէջ վախճանեցաւ հայ քաղաքական մտքի մեծավաստակ մշակներէն Ռուբէն Դարբինեան, որուն անունին անջնջելիօրէն կապուած պիտի մնայ նուաճումը հայ մամուլի կոթողական փառքերէն մէկը հանդիսացող «Հայրենիք Ամսագիր»ի հրատարակութեան։ Նոյնինքն Պոսթընի «Հայրենիք» օրաթերթին ամէնէն երկարակեաց խմբագրապետը եղաւ Ռուբէն Դարբինեան։ 1922էն 1968, մինչեւ իր վերջին շունչը, Ռ. Դարբինեան…

Դեռ սպասում են Կարոտ Մկրտչյանի վերադարձին

1992թ. Հունիսի 13-ին Հյուսիսային Արցախի` Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ անհետ կորավ Արցախյան ազատամարտի հերոս հրամանատարներից մեկը` Պռոշյանի ջոկատի հրամանատար Կարոտ Մկրտչյանը: Դրանից օրեր առաջ նախատեսված էր, որ պետք է սկսվեին Գետաշենի եւ Մարտունաշենի ազատագրման գործողությունները: Կամավորական ջոկատների երազանքն էր՝ ազատագրել այն եւ տարածքը վերադարձնել իրական տերերին: Շահումյանում էին դաշնակցական ջոկատները, շահումյանցիները, վերիշենցիները, ալավերդցիները, «Արաբոյի»,…

10 Յունիս, 1909. Պոլսոյ «Ազատամարտ»ին ծնունդը նոր հորիզոններ բացաւ Հայ Մամուլին առջեւ

10 Յունիսը ծննդեան տարեդարձն է հայ մամուլի յառաջապահներէն՝ Պոլսոյ «Ազատամարտ» օրաթերթին։ 104 տարի առաջ, 1909ի այս օրը, ատենի Օսմանեան Կայսրութեան մայրաքաղաքին մէջ, Դաշնակցութիւնը լոյս ընծայեց «Ազատամարտ» անունով իր պաշտօնաթերթին առաջին համարը։ Իր առաջին թիւերէն իսկ, «Ազատամարտ» յորդեցաւ ու գլեցանցաւ սոսկական լրագիրի մը սահմանները։ Աւելի ճշգրիտ՝ անմիջապէս դարձաւ ամբողջական եւ լիարժէք մարմնաւորումը Հայ Թերթի։ Օսմանեան Սահմանադրութիւնը…

Վարդան Բախշյանի պես տղերքը մեզ շատ են պակասում

Հունիսի 1-ը Արցախյան ազատագրական պայքարի հերոս, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդան Բախշյանի ծննդյան օրն է «ՀՄԸՄ առաջին ատենապետն էր Վարդան Բախշյանը, զոհվեց ընկերոջը մարտի դաշտից հանելու պահին` 1991 թվականի դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ. Այդ ժամանակ զոհվեցին մեր ընկերներից Գագիկը, Վաչե Ռոստոմյանն ու Վարդանը»,- Վարդան Բախշյանի զոհվելու մասին պատմեց նրա մարտական ընկերներից` Ալ. Սպենդիարյանի…

Արամ Մանուկեանը Հայաստանի առաջին հանրապետութեան փաստացի հիմնադիր

Ծնած է 1879 թ., Զէյվա գիւղում, այժմ՝ Դաւիթ Բէկ: Արամ Մանուկեանը (Արամ փաշա) հայ ազգային-ազատագրական շարժման նուիրեալներից է, 20րդ դարի սկզբի ազգային-քաղաքական ու պետական, Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադիր գործիչներից, ՀՅԴ կուսակցութեան անդամ: Արամ Մանուկեանը (յեղափոխական անունն է 1904 թ.ից, իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Յովհաննիսեան) սովորել է Շուշիի թեմական դպրոցում, 1901 թ.ին աւարտել է Երեւանի թեմական դպրոցը:…

Սիմոն Վրացեան (1882-1969). Հայաստանի Անկախութեան Սերունդին մարգարէաշունչ պատգամաբերը

«Պատմական իրողութիւն է, որ… Խորհրդային Հայաստանը շարունակութիւնն է Հայաստանի Հանրապետութեան: Եթէ տեղի չունենաին այն մաքառումները, որոնք յանգեցրին հայկական անկախ պետութեան ստեղծման 1918թ. Մայիսի 28ին, եթէ գոյութիւն չունենար Հայաստանի Հանրապետութիւնը իր ազգային կազմով ու նկարագրով, այսօր գոյութիւն չէր ունենայ եւ Խորհրդային Հայաստանը ազգային կազմով ու դիմագծով: «Հայաստանի խորհրդային վարչաձեւը շատ ճիգ թափեց, որպէսզի ազատագրուի հայ ժողովրդի…

27 Մայիս 1918. Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի վճռորոշ յաղթանակները

Մայիս 27ի այս օրը, 95 տարի առաջ, Բաշ-Ապարանի ճակատին վրայ, ծանր պարտութիւն կրեցին Հայաստանի սիրտը՝ Երեւանը գրաւելու ընդհանուր յարձակողականի ձեռնարկած թրքական զօրքերը։ Իսկ Մայիս 21ին սկսած եւ Ղարաքիլիսայի (Վանաձոր) ճակատը ճեղքելով դէպի Երեւան յառաջանալու թրքական շարժումները, ամբողջ շաբաթ մը բախելէ ետք Գարեգին Նժդեհի հրամանատարութեամբ մարտնչող հայկական ուժերու դիմադրութեան անխորտակ պատնէշին, Մայիս 28ին ի վերջոյ չարաչար…