Դարաններ

Ընտրակաշառք բաժանելու հարցում մի քանի ուժ է առնչված եղել

Չնայած ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրով Հայաստանի վարչապետ նշանակելու իրավասությունը տրված է իշխող կուսակցությանը, սակայն ՀՅԴ խմբակցությունն իր տեսակետն արտահայտելու եւ քննարկումներ անելու հնարավորություն անպայման ունենալու է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե իրենք այժմ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի հետ էլ շատ լավ աշխատում են, եւ հետագայում գլխավոր…

Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը

պարզաբանում է Արմեն Ռուստամյանը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Շիրակի և Արագածոտնի մարզպետների փոփոխության հարցում ուղղակի օրգանական կապ փնտրել խորհուրդ չի տալիս: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե այդպիսի փոփոխություններն անխուսափելի են: «Բոլորն էլ գիտեն, որ ժամանակ առ ժամանակ կարող են դերակատարները փոխվել: Դա նաև այն ավանդույթների շրջանակում է, որ…

Սա ճշմարիտ է, արդյունավետ եւ ունենալու է իր լուրջ հետեւանքները

Դավիթ Լոքյանը՝ համայնքների խոշորացման մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշար»-ի հյուրն է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Դավիթ Լոքյանն անդրադարձել է Հայաստանի համաչափ զարգացմանն ուղղված կառավարության գործունեության, մարզային ներդրումային ծրագրերի, համայնքների խոշորացման և այլ հարցերին:

Ադրբեջանը հիմքեր է ստեղծում լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն հուլիսի 6-ին նամակով դիմել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին և Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեին՝ կոչ անելով պատասխանատվության կանչել Բաքվի ռեժիմի կողմից դատապարտելի սադրանքների պատասխանատուներին: «Առաջին անգամ չէ, որ Բաքվի իշխանությունը փորձում է սահմանամերձ շրջանների բնակիչներին օգտագործել որպես կենդանի վահան՝ Արցախի շրջանները հրթիռակոծելու համար: Այժմ Բաքուն փորձում է շահարկել քաղաքացիական զոհերի իրողությունը՝…

Հրայր Մարուխյան՝ հաղթանակած հեռացման չփակված սպին

Այսօր մեր նորանկախ երկրի գրեթե 30-ամյա պատմության ցավալի օրերից մեկի քառորդդարյա տարելիցն է։ 1992թ-ի հունիսի 29-ին՝ երեկոյան ժամը 8-ին, Հայաստանի պետական հեռուստատեսությամբ ելույթ է ունենում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա բազում մեղադրանքներ է ներկայացնում Հայ Յեղափոխական Դաշնակցությանը եւ այդ օրերին Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին: Նույն օրը նախագահը կարգադրություն է ստորագրում, որով Հրայր Մարուխյանը 48 ժամում պետք…

Պետք է միավորվի ամբողջ հայ ժողովուրդը

Մոսկվայի հայ ուսանողների հետ հունիսի 24-ին հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ինչպե՞ս է զարգանում քաղաքականությունը, ի՞նչ արժեքներ ունի Դաշնակցությունը, ինչպիսի՞ն է ժամանակակից քաղաքական գործչի կերպարը. սրանք քննարկան գլխավոր թեմաներն են եղել: Հրանտ Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի համար կարեւոր նշանակության խնդիրները, որոնց լուծման համար, ըստ նրա, պետք է միավորվի ամբողջ հայ ժողովուրդը:…

Բնական է, որ ցանկացած խոշորածավալ բարեփոխում հարթ չի անցնում

Դավիթ Լոքյանը՝ համայնքների խոշորացման մասին Բնական է, որ ցանկացած խոշորածավալ բարեփոխում հարթ չի անցնում և կան համայնքապետեր, որոնք ընտրվելուց հետո չեն ուզում զրկվել համայնքապետ լինելու վաստակած իրավունքից:Tert.am –ի հետ զրույցում` մեկնաբանելով այն, որ համայնքների խոշորացման ծրագիրը ոչ միայն ոչ միանշանակ, այլև՝ սվիններով է ընդունվում գյուղապետերի ու խոշորացվող համայնքների բնակիչների կողմից, հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և…

Վճռականության պահանջ

ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը 2017թ. հունիսի 22-ին, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Հարգելի խորհրդարան, Հարգելի կառավարություն, Այս կառավարության նախորդ՝ կարճաժամկետ ծրագիրը բնորոշել եմ մեկ բառով՝ գործնական: Մինչև այսօր արվածի հիմքով՝ վերահաստատում եմ այդ գնահատականը՝ արդեն իբրև այս վարչապետի ու այս կառավարության բնութագիր: Գործնականությունը այս փուլում, թերևս, ամենապահանջված հատկանիշն է: Երբ կատարված…

Հալեպում այսօր համեմատաբար հանգիստ է, նշմարվում է նաև վերադարձ դեպի Հալեպ

Սիրիայում այս պահին համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակ է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ ահաբեկչական գործողությունները տեղափոխվել են այլ երկրներ՝ Իրաք, Եգիպտոս, վերջերս նաև Իրան: «Այսինքն՝ բռնկվածությունը կա, բայց կոնկրետ Սիրիայում ներգրավված են գերտերությունները՝ շատ մեծ տարողությամբ: Այնուամենայնիվ, վերադառնալով մեր խնդիրներին, ասեմ, որ Հալեպում այսօր համեմատաբար…