
ՀՀ ԱԺ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ջավախքի խնդիրները բարձրաձայնելու եւ հետագա համագործակցության եզրեր փնտրելու նպատակով Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամները հանդիպելու են ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների հետ: Մարտի 13-ին խորհրդի անդամները հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը բարձրաձայնվել են ջավախահայությանը հուզող կրթական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, հոգեւոր, մշակութային, ինչպես նաեւ քաղաքական խնդիրներ: Հատկապես կարեւորվել է Ջավախքում…















