
Իշխանությունները ունեն հստակ քաղաքական որոշում, քաղաքական կամք, որպեսզի պայքարեն մենաշնորհների դեմ: Դա ամրագրված է նաև ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին՝ ներկայացնելով «Դիզելային վառելիքի և բենզինի շուկայում առկա հիմնախնդիրների վերաբերյալ» ուսումնասիրություններն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: «Երեկ տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ-ի լիագումար նիստը, որտեղ ևս մեկ անգամ…















