Տեսադարան

Սա ճշմարիտ է, արդյունավետ եւ ունենալու է իր լուրջ հետեւանքները

Դավիթ Լոքյանը՝ համայնքների խոշորացման մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշար»-ի հյուրն է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Դավիթ Լոքյանն անդրադարձել է Հայաստանի համաչափ զարգացմանն ուղղված կառավարության գործունեության, մարզային ներդրումային ծրագրերի, համայնքների խոշորացման և այլ հարցերին:

Ադրբեջանը հիմքեր է ստեղծում լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն հուլիսի 6-ին նամակով դիմել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին և Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեին՝ կոչ անելով պատասխանատվության կանչել Բաքվի ռեժիմի կողմից դատապարտելի սադրանքների պատասխանատուներին: «Առաջին անգամ չէ, որ Բաքվի իշխանությունը փորձում է սահմանամերձ շրջանների բնակիչներին օգտագործել որպես կենդանի վահան՝ Արցախի շրջանները հրթիռակոծելու համար: Այժմ Բաքուն փորձում է շահարկել քաղաքացիական զոհերի իրողությունը՝…

Հրայր Մարուխյան՝ հաղթանակած հեռացման չփակված սպին

Այսօր մեր նորանկախ երկրի գրեթե 30-ամյա պատմության ցավալի օրերից մեկի քառորդդարյա տարելիցն է։ 1992թ-ի հունիսի 29-ին՝ երեկոյան ժամը 8-ին, Հայաստանի պետական հեռուստատեսությամբ ելույթ է ունենում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա բազում մեղադրանքներ է ներկայացնում Հայ Յեղափոխական Դաշնակցությանը եւ այդ օրերին Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին: Նույն օրը նախագահը կարգադրություն է ստորագրում, որով Հրայր Մարուխյանը 48 ժամում պետք…

Պետք է միավորվի ամբողջ հայ ժողովուրդը

Մոսկվայի հայ ուսանողների հետ հունիսի 24-ին հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ինչպե՞ս է զարգանում քաղաքականությունը, ի՞նչ արժեքներ ունի Դաշնակցությունը, ինչպիսի՞ն է ժամանակակից քաղաքական գործչի կերպարը. սրանք քննարկան գլխավոր թեմաներն են եղել: Հրանտ Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի համար կարեւոր նշանակության խնդիրները, որոնց լուծման համար, ըստ նրա, պետք է միավորվի ամբողջ հայ ժողովուրդը:…

Բնական է, որ ցանկացած խոշորածավալ բարեփոխում հարթ չի անցնում

Դավիթ Լոքյանը՝ համայնքների խոշորացման մասին Բնական է, որ ցանկացած խոշորածավալ բարեփոխում հարթ չի անցնում և կան համայնքապետեր, որոնք ընտրվելուց հետո չեն ուզում զրկվել համայնքապետ լինելու վաստակած իրավունքից:Tert.am –ի հետ զրույցում` մեկնաբանելով այն, որ համայնքների խոշորացման ծրագիրը ոչ միայն ոչ միանշանակ, այլև՝ սվիններով է ընդունվում գյուղապետերի ու խոշորացվող համայնքների բնակիչների կողմից, հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և…

Վճռականության պահանջ

ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը 2017թ. հունիսի 22-ին, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Հարգելի խորհրդարան, Հարգելի կառավարություն, Այս կառավարության նախորդ՝ կարճաժամկետ ծրագիրը բնորոշել եմ մեկ բառով՝ գործնական: Մինչև այսօր արվածի հիմքով՝ վերահաստատում եմ այդ գնահատականը՝ արդեն իբրև այս վարչապետի ու այս կառավարության բնութագիր: Գործնականությունը այս փուլում, թերևս, ամենապահանջված հատկանիշն է: Երբ կատարված…

Հալեպում այսօր համեմատաբար հանգիստ է, նշմարվում է նաև վերադարձ դեպի Հալեպ

Սիրիայում այս պահին համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակ է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ ահաբեկչական գործողությունները տեղափոխվել են այլ երկրներ՝ Իրաք, Եգիպտոս, վերջերս նաև Իրան: «Այսինքն՝ բռնկվածությունը կա, բայց կոնկրետ Սիրիայում ներգրավված են գերտերությունները՝ շատ մեծ տարողությամբ: Այնուամենայնիվ, վերադառնալով մեր խնդիրներին, ասեմ, որ Հալեպում այսօր համեմատաբար…

Ինչ ծառայություններ պետք է առանձնացնել խոշորացված համայնքների համար

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Մամուլի ակումբ-Համատեղ» հաղորդաշարի շրջանակներում ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացը:

Արտագաղթը կանգնեցնելու միակ ձեւը արդար Հայաստան ստեղծելն է

Ամերիկայի Միացյալ Նահանգների արեւմտյան ափի հայ համայնքի հետ հանդիպման նպատակով Լոս Անջելեսում էր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանը հարցազրույց է ունեցել panarmeniannews-ի հետ, անդրադարձել հանդիպումների օրակարգին, հայաստանյան խնդիրներին ու սփյուռքին առնչվող հարցերին: