
Կարևոր է, որ դուք գիտակցեք՝ ապրիլի 2-ին հնարավորություն ունեք մաս կազմելու արդար Հայաստան կերտելու նոր սկզբին: Այսօր Ավան վարչական շրջանում Դաշնակցություն կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Մենք այլևս միայն ազգային ժողով ենք ընտրելու և ԱԺ-ն է ձևավորելու գործադիր իշխանությունը, ԱԺ-ն է…















