Տարոն Տոնոյանը՝ թալինցիներին
«Մենք այլևս նահանջի տեղ չունենք, մենք իրավունք չունենք մատների արանքով նայելու յուրաքանչյուրիս քվեին»,- այս մասին այսօր Թալինում անցկացված ՀՅԴ-ի բազմամարդ հանրահավաքին իր ելույթում ասաց Արագածոտնի մարզում ՀՅԴ վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածու, բժիշկ Տարոն Տոնոյանը:
«Սիրելի՛ թալինցիներ, պատկերացրեք ունեք մեկ հրացան, մեջն ընդամենը մեկ փամփուշտ: Այդ փամփուշտը մենք կա՛մ պետք է ուղղենք անարդարության ճակատին, կա՛մ պետք է փող վերցնենք ու օդ կրակենք: Մենք պետք է կրակենք անարդարության ճակատին, որովհետև անարդարությունն է բերում սոցիալական չարիքի, թշվառության, հուսահատության»,- հայտարարեց նա:
Բժիշկ-թեկնածուի խոսքով՝ թեթև հիվանդություն ունեցող հուսահատ հիվանդին դժվար է վիրահատել, ոտքի կանգնեցնել, բայց այն հիվանդն, ով հավատում է, որ ինքը կլավանա, ամենածանր վիրահատությունն անգամ թեթև է տանում:
«Մենք արյուն ու քրտինք ենք թափել, մենք հետդարձի իրավունք չունենք, մենք նահանջի ուրիշ տեղ չունենք»,- ասաց նա ու կոչ արեց թալինցիներին իրենց ձայնը վեր դասել նեղ անձնական շահերից, վախերից:
«Լավ օրից չէ, որ վիրաբույժը եկել՝ միացել է այս պայքարին. պայքար, որտեղ զոռբայություն է տիրում և փողի կռիվ պիտի լինի, բայց մենք պատրաստ ենք մեր թիմով դիամակայելու դրան, քանի որ վստահ ենք, որ մեր ժողովրդի մեջ ազգային գիտակցությունը դեռ չի մահացնել»,- ասաց նա:
ՀՅԴ-ն հանրահավաք անցկացրեց Աշտարակում
Դաշնակցությունը բազմամարդ հանրահավաքներ անցկացրեց Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում:







