Տեսադարան

«Տեսակետների խաչմերուկում» ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները քննարկում են արտահերթի թեման

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց Հայաստանի վարչապետի պաշտոնից: Ավելի վաղ նա և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ստորագրել էին հուշագիր, ըստ որի՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը և Ազգային ժողովի արձակմանը հասնելու նպատակով վարչապետի հրաժարականի դեպքում «Ծառուկյան» դաշինքը պարտավորվում է վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի: ՀՅ Դաշնակցությունը, թեև նախապես ազդարարել էր,…

2019-ի ընթացքում ստվերային տնտեսության զգալի նվազում կամ հարկային վարչարարության աճ չի լինելու

«2019 թվականի պետական բյուջեն կարելի է բնորոշել համեստ կամ գոյատևման, նախկին վարկերը փակելուն ուղղված բյուջե»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նա նշեց, որ 2019-ի ծախսային մասը կազմում է 1 տրիլիոն 614 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 149 միլիարդ դրամի չափով կամ 10 տոկոսի…

«ԱՐԻ»-ն եկել է նոր ու հավակնոտ առաջարկներով. Քարվաճառում «Սիդնեյ» անունով նոր թաղամաս կկառուցվի

Քարվաճառում նախատեսվում է կառուցել նոր թաղամաս, որն անվանակոչվելու է «Սիդնեյ»` ի պատիվ սիդնեյահայության: Ծրագիրը կյանքի է կոչվելու կառավարության և «ԱՐԻ» կազմակերպության համագործակցությամբ: Լիբանանահայ ներդրողների պատվիրակությանն հոկտեմբերի 15-ին ընդունել է պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Կառավարությունում կայացած խորհրդակցությանը ներդրումային ընկերության պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել շարունակել բնակարանաշինությունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի համայնքում: Արիավանում կառուցվելու է ևս 20 առանձնատուն:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն քննարկումների նոր փուլն է և ուրախ եմ այս առիթի համար: Շատ եմ կարևորում այս երկխոսությունը և ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի…

ՀՅԴ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում յոթ հոգով ներկայացված լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ «ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ յոթ հոգով վարչապետի թեկնածու առաջադրելը անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա, յոթ հոգով ինչպե՞ս…

Դաշնակցությունը մեկ կուսակցություն է

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր»-ի տաղավարում է Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, ով նաեւ Ֆրանսիայի նախագահի գլխավորած պատվիրակության անդամ է: Թեմա. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով

Սպառնալիքներով, պարտադրանքներով քաղաքական գործընթացներ իրականացնելը երկիրը լավ տեղ չի տանի

«Երկրի հարցը» հաղորդման հյուրն է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Մեկ կարևոր ճշտում, ուզում եմ հասկանալ, ի վերջո ազգային համերաշխության կամ համաձայնության կառավարությունը Դաշնակցության լքելու մասին որոշումը կայացրել է վարչապետ Փաշինյանը, թե՝ Դուք: Համարյա միաժամանակ այդ երկու հաղորդագրությունները տարածվեցին։ Եղավ Ձեր հաղորդագրությունը և գրեթե այդ րոպեներին վարչապետը Գիտությունների ակադեմիայի դիմաց հայտարարեց և ստորագրեց հրապարակայնորեն…

Բումերանգի օրենքը քաղաքականության մեջ շատ ավելի ազդու է գործում

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնախումբը ամռանը արձակուրդ չգնաց, քննարկեց եւ օգոստոսի սկզբին ԸՕ բարեփոխումների փաթեթը ներկայացրեց կառավարություն, մինչդեռ կառավարությունից 2 ամիս որեւէ տեղեկություն չեղավ, հետեւաբար, մեղադրել խորհրդարանական խմբակցություններին, այդ թվում «Ելքին», որ ամեն ինչ արել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները արագ չլինեն, սխալ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ,…

Արտահերթ ընտրությունների ժամկետը պետք է բխի այդ ուղղությամբ կատարվող քայլերից

Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման հյուրն է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ , ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Թեմա` Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ

Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու

Ամեն հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի… Հայրենասիրություն ասած բանը ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրվածպարտականությունների բարեխղճորեն կատարում: Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով: Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է: Բեկոր Կենսագրություն…