Տեսադարան

Դաշնակցության նպատակը երկիրն առողջացնելն է

Ամեն մարդ իր արժանապատիվ վարձատրությունը ստանալու է, եթե երկիրը ճիշտ ճանապարհի վրա լինի, սակայն դրա համար պետք են մեխանիզմներ, պետք է միջավայր փոխվի: Այս մասին այսօր Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ չի կարելի խաբել մարդկանց, սուտ խոստումներ տալ միայն նրա…

ՀՅԴ-ն գաղափարներով և ծրագրերով մրցակցության տեսակետից ամենաբարձր դիրքում է

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը գտնում է, որ ՀՅԴ-ն գաղափարներով և ծրագրերով ակնհայտորեն մրցակցության տեսակետից ամենաբարձր դիրքում է, որովհետև չկա որևէ մեկը, որը հակադրվի իրենց գաղափարներին և ծրագրերին: «Մնացածը մեր հասարակության, քաղաքացիների ընտրությունն է: Եթե այսօր սոցիալական վիճակը ստիպել է որոշ անձանց փորձել մեր քաղաքացիների ձայները գնել չնչին, նվազագույն ֆինանսական հատկացումներով, դա դեռ չի նշանակում, որ…

Անպատիժ չի մնալու որևէ մեկը, ով կփորձի վարկաբեկել մեր ազգն ու արժանապատվությունը

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր հանդիպում ունեցան Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ: ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ որևէ զիջում՝ սերունդների հաշվին, չի կարող լինել: Ռուստամյանի խոսքով՝ ինչպես հայ-թուրքական արձանագրությունների դեմ են իրենք պայքարել, այնպես էլ պայքարում են այն թեզերի դեմ, որի հիմքում հողերի զիջման հարցն է:…

Մենաշնորհային համակարգը կազմաքանդելու ենք

Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին էրեբունցիների հետ` ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը: Հանդիպման ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս ընտրությունները սկզբունքային նշանակություն ունեն, քանի որ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանն այլևս կառավարման պառլամենտական եղանակի է անցել, ինչը նշանակում է, որ երկրի բարձրագույն և միակ իշխանությունը, որ ձևավորելու է օրենսդիր, գործադիր և…

ՀՅԴ-ն առաջարկում է վերանայել վարկային քաղաքականությունը

Դաշնակցության նախընտրական ծրագրի տնտեսական բլոկը մանրամասն սահմանում է բիզնես-պետություն հարաբերությունները: 3-րդը` Դաշնակցության համապետական ցուցակում: Դավիթ Լոքյանը պաշտոնապես արձակուրդի մեջ է, բայց դրանից գրաֆիկը չի թեթևացել: Քարոզարշավն ամբողջ օրն է տանում: Համայնքից համայնք են անցնում ու Դաշնակցության ծրագրերը ներկայացնում: Դաշնակցությունն ամբողջ գործունեությունն ուղղելու է տնտեսության զարգացմանը: Ռեալ շանսեր ու նախադրյալներ կան: Սկսած բարեփոխումները պետք է շարունակել:…

ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որի նախընտրական ծրագրում կա ջավախահայությանը աջակցելու խնդիր

ՀՀ ԱԺ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ջավախքի խնդիրները բարձրաձայնելու եւ հետագա համագործակցության եզրեր փնտրելու նպատակով Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամները հանդիպելու են ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների հետ: Մարտի 13-ին խորհրդի անդամները հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը բարձրաձայնվել են ջավախահայությանը հուզող կրթական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, հոգեւոր, մշակութային, ինչպես նաեւ քաղաքական խնդիրներ: Հատկապես կարեւորվել է Ջավախքում…

Ընտրելու ենք խորհրդարան, որն ինքն է ամեն ինչ որոշելու

Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընտրողների հետ: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով հավաքվածներին, նշեց, որ եթե նրանք վաճառում են իրենց ընտրական իրավունքը, ապա դրանից բխում է մնացած իրավունքների ոտնահարումը: «Եթե մենք չվերականգնեք այս իրավունքը, մեր երկիրը ոչ մարդու իրավունքներ կարող է հարգել, ոչ էլ այլ իրավունքների մասին ընդհանրապես հնարավոր…