Հիմնարկներ

ԱՀ նախագահը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։ Քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։ Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման քննարկումները, որոնք դարձել են ավանդական։ Հանդիպմանը մասնակցում էր…

Հանդիպում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին եւ նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն 

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց «ԱՔՍԵՍ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին

Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց «ԱՔՍԵՍ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Բասմա Բենթահերին և նրա գլխավորած աշխատանքային խմբին: Հանդիպման օրակարգում «ԱՔՍԵՍ» կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Գեղամավան, Ծաղկունք, Սեմյոնովկա և Ծովագյուղ համայնքներում 150 մեգավատ ընդհանուր հզորության հողմակայանի կառուցման նախագծի քննարկումն էր, որն անցավ փոխըմբռնման մթնոլորտում: Բասմա Բենթահերի ներկայացմամբ՝ նախագիծը կյանքի կոչելու համար նախորդ տարիների ընթացքում…

Հայաստանը սոցիալական պետության ճանապարհին

«Հրայր Մարուխեան» հիմնադրամի նախաձեռնությամբ «Ազատ Լսարան» ծրագրի շրջանակներում Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Աղվերանում կազմակերպվեց «Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետության ճանապարհին» թեմայով սեմինար։ Մասնակցեցին «Ազատ Լսարան» ծրագրի երկու շրջափուլերի շրջանավարտները, ինչպես նաև մի քանի հրավիրյալներ։ Երկօրյա սեմինարի մասնակիցները քննարկեցին քաղաքական գլխավոր գաղափարախոսությունները և դրանց տնտեսական և սոցիալական բաղադրիչները։ Առանձնահատուկ ներկայացվեին սոցիալիզմի ու սոցիալ-դեմոկրատիայի էությունները, հիմքերն ու առանձնահատկությունները։…

Արգենտինայի դեսպանատան օժանդակությամբ Շիրակի մարզում կհիմնվեն փորձացուցադրական տնտեսություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն հունիսի 29-ին ընդունել է Արգենտինայի Հանրապետության պատվիրակությանը՝ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին փոխդեսպան Միգել Չիլինգիրյանը, Արգենտինայի ազգային ծրագրային բանջարեղենի, ծաղիկների և արոմատիկայի համակարգող` գյուղատնտես, ճարտարագետ Կլաուդիո Գալմարինին և ազգային գիտասփյուռ համակարգի մասնագետ Գ.Թ. Լուիս Կաբալյոն` որպես ինստիտուցիոնալ ռեֆերենտ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳՆ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի խորհրդատվության տնօրեն…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի և Հայաստան ժամանած գործարարների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմիի և արաբ գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես գործունեություն ծավալելու։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության պատասխանատու անձինք։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և…

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը

Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Իշխան Սաղաթելյանը: Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի անդամներ` 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, Ռազմական ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների պետերը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունքի մարզային վարչության պետը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը: Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զինվորական…

Արմեն Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ Սենատում կազմակերպված ընդունելությանը

Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արեւելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շարքը:…

Գեղարքունիքի մարզպետը շարունակում է հանդիպումները ներդրողների հետ

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց Գավառ քաղաքի բնակիչ, գործարար Գագիկ Խաչիկյանին: Զրույցի հիմնական թեման ծավալվեց Ծովազարդ գյուղում և Գավառ քաղաքում «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ կողմից մի քանի տեսակի արտադրությունների հիմնման շուրջ: Ինչպես ներկայացրեց գործարարը, իրենց կազմակերպության ծրագրով նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում Գավառ քաղաքում հիմնել բամբակի մանվածքաբանական ֆաբրիկա, բամբակի հումքի վրա հիմնված անասնակերի…

Երիտասարդները կներգրավվեն մարզի զարգացման ծրագրերում

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը մարզպետարանում ընդունեց ՄԱԶԾ «Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում ծրագրի՝ երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ղեկավարին և աշխատակցին: Հանդիպման նպատակն էր՝ մարզի ղեկավարին ներկայացնել «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որը Գեղարքունիքի մարզում մեկնարկել է այս տարվա ապրիլին: Ըստ «երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ղեկավար Լիաննա Դոյդոյանի՝ ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի դաշնությունը, իրականացնում ՄԱԿ-ի…