Հրայր Մարուխեան Հիմնադրամ

Գանատացի Երեսփոխաններ Ալպրէխթ եւ Տէյվիս Կոչ Կ’ուղղէն Գանատական Կառավարութեան Պաշտպանել Արցախի Ինքնորոշման Իրաւունքը

Արցախեան շարժման երեսնամեակի առթիւ, Մայիս 23-ին եւ 24-ին Գանատայի խորհրդարանէն ներս հնչեցին շարք մը աննախադէպ յայտարարութիւններ, որոնցմով ըննդիմադիր երկու կուսակցութեանց՝ Պահպանողական եւ Նոր Ժողովրդավարական ներկայացուցիչներ կոչ ուղղեցին Գանատայի կառավարութեան պաշտպանել եւ ճանչնալ Արցախի իքնորոշման իրաւունքը: Երեքշաբթի Մայիս 23-ին, Գանատայի Նոր Ժողովրդավարական Կուսակցութեան անդամ՝ երսփոխան Տան Տէյվիս խորհրդարանէն ներս հնչեցրած իր յայտարարութեան մէջ նշեց, թէ Արցախեան…

Գաղտնի գրություններ, ծածկագրեր. լույս է տեսել Արամ Մանուկյանի նամակների ժողովածուն

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում այսօր տեղի ունեցավ «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ-ական գործիչներ, գրողներ, պատմաբաններ, գիտնականներ, հյուրեր Վրաստանից և սփյուռքից: Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, պետական, հասարակական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանի նամակների ժողովածուն կազմել է պատմաբան Երվանդ Փամբուկյանը: Ժողովածուն կազմելիս պատմաբանը մեծամասամբ օգտվել է Հայ…

Դաշնակցական երկու նախարարներ կնշանակվեն

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նոր ձևավորված կառավարությունում երկու նախարարի պորտֆելների վերաբերյալ քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Նրա խոսքով` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը կնշանակվի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը կզբաղեցնի ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:

ՀՅԴ Առաջադրած Չորս Թեկնածուներէն Երեքը Երեսփոխան Ընտրուեցան

6 մայիսը իբրեւ սովորական թուական պիտի չնշուի ընդհանրապէս լիբանանեան, յատկապէս լիբանանահայութեան պատմութեան մէջ, որովհետեւ տասնամեակի մօտեցող սպասումէ ետք այդ օրը լիբանանցի քաղաքացիները կարելիութիւն ունեցան ընտրելու երեսփոխանական թեկնածուներ, որոնք իրենց ներկայացուցիչները պիտի ըլլան խորհրդարանին մէջ: Այս ընտրութիւններուն, բնականաբար, հայութիւնը եւս բերաւ իր աշխուժ եւ տիրական մասնակցութիւնը, որովհետեւ լիբանանահայութեան իսկական եւ արժանաւոր ներկայացուցչութեան խնդիր գոյութիւն ունէր: ՀՅԴ-ի…

Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Ալկորկոն քաղաքն ապրիլի 25-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Շուրջ 170 հազար բնակիչ ունեցող քաղաքը, այս որոշմամբ, միացավ Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ ճանաչած մոտ 30 իսպանական քաղաքներին։ Հարկ է նշել, որ քաղաքապետարանի նիստին ներկա էին նաև…

Պատմաբան Երուանդ Փամպուքեան Պարգեւատրուեցաւ «Մխիթար Գոշ» Մետալով

Հայ քաղաքական կուսակցութիւններու ղեկավար կազմերուն հետ ունեցած հանդիպումներուն ծիրին մէջ, չորեքշաբթի, 21 մարտի, Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մէջ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան հանդիպում ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի եւ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութեան հետ: Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան իր ուրախութիւնը յայտնեց այս օրերուն Լիբանան գտնուելուն համար: Ան նաեւ յայտնեց, թէ իր Լիբանան ներկայութիւնը նաեւ…

Հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ: Հանդիպման առանցքում եղել են հայ-ֆրանսիական կրթական ծրագրերի շարունակականությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր: Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերին` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ արդեն այս ուսումնական տարվանից…

ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ

Փետրվարի 27-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մինասյանը հակիրճ անդրադարձել է երկու երկրների միջև բնապահպանության ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքին: Իր հերթին ԻԻՀ էնեգետիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել կառուցողական երկխոսությանը միտված հանդիպման հնարավորության համար: Հանդիպման առանցքում ջրային ռեսուրսների կառավարման հարցերն են եղել:…

Դաշնակցութեան 127-րդ տարեդարձը Գահիրէի Մէջ

Աննախընթաց մեծ թիւով համակիրներու, հիւրերու եւ կուսակցականներու ներկայութեան, ՀՅԴ 127-ամեակը պատշաճ շուքով նշուեցաւ Գահիրէի մէջ Ուրբաթ, 16 Փետրուարի երեկոյեան Հելիոպոլսոյ «Յուսաբեր» ակումբի «Լ. Եւ Ս. Գարագաշեան» սրահին մէջ, կազմակերպութեամբ տեղւոյն մարմինին։ Արդարեւ, ինչպէս տասնամեակներու աւանդութիւնն է, Դաշնակցութեան Օրը հարիսայի հիւրասիրութիւն կը կատարուի, ի յիշատակ Խրիմեան հայրիկի հռչակաւոր պատգամին։ Հանդիսութեան ներկայ էին Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ…

Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը: Զվարթնոց օդանավակայանում նախագահի պատվիրակությանը դիմավորեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Լիբանանի նախագահի պատվիրակության կազմում են երկրի ներքին գործերի նախարար Նուհադ ալ-Մաշնուքը, արտգործնախարար Ջեբրան Բասիլը, արդյունաբերության նախարար Հուսեյն Հաջ Հասանը, զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, կաշառակերության դեմ պաշքարի պետական նախարար Նիկոլա…