Հ.Յ.Դ. Բիւրօ

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի և Արսեն Համբարձումյանի հետ: Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին և նախագծի առանձին…

89-րդ հոդվածը, ընդհակառակը, իշխանափոխության համար լավ դուռ է բացում

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն լրագրողների հետ զրույցում, խոսելով Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպման մասին, նշեց, որ ընդդիմախոսները հիմնականում բացարձակապես տեքստի հետ կապ չունեցող հայտարարություններ էին անում: Ինչ վերաբերում է 89-րդ հոդվածին, որը վերաբերում է կայուն մեծամասնության ձևավորմանը, Ռուստամյանը նշեց, որ ընտրվել է այնպիսի լուծում, որը իշխանափոխության համար լավ դուռ է բացում: «Այո, խնդիրը կայուն մեծամասնություն…

Նոր Սահմանադրությամբ մեր երկրի խնդիրները լուծվելու են, կամ դրա համար հիմքեր են ստեղծվելու

Նոր Սահմանադրության այս նախագիծն 90-95%-ով համապատասխանում է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատկերացումներին. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ նույնանուն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ավելացնելով, որ նոր Սահմանադրության այս նախագիծ լուծում է երկրի խնդիրները, կամ հիմքեր է ստեղծելու դրա համար։ Պատգամավորը հայտարարեց, թե դեռ կան իրենց կողմից արված բազմաթիվ առաջարկություններ, որոնք չեն ընդգրկվել նախագծում, բայց, այդուհանդերձ, իրենք…

Առաջին ծննդյան օրը

Վաղը Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է, 59-րդը՝ ժամանակացույցով, եւ առաջինը` իր բացակայությամբ: Բնության գծած սահմանագլխին ենք` այս կողմում Վահանի հետ էինք, այն կողմում լինելու ենք առանց Վահանի: Եվ պետք չէ կրկնել ծեծված խոսքը, թե չենք հավատում, որ Վահանը մեզ հետ չէ: Ինչպե՞ս կարելի է չհավատալ, չզգալ այն, ինչ պակասեց Վահանի հեռանալով: Լույս էր ու հանկարծ…

ՀՅԴ Բյուրոն կոչ է անում «հետ կանգնել վտանգավոր արկածախնդրությունից եւ սկսել խաղաղության բանակցություններ»

2015թ. Օգոստոսի 10-ին, Երեւանում գումարված իր արտահերթ լիագումար նիստում, ՀՅԴ Բյուրոն որոշեց հրատարակել հետեւյալ հայտարարությունը. ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը խոր մտահոգութիւն է յայտնում Թուրքիայի կառավարութեան կողմից քիւրդ ժողովրդի նկատմամբ վերջերս վերսկսուած ռազմատենչ քաղաքականութեան վերաբերեալ: Քիւրդ ղեկավարութեան կողմից առաջադրուած խաղաղութեան բանակցութիւնները շարունակելու փոխարէն, թրքական իշխանութիւնները, խորհրդարանական վերջին ընտրութիւնների արդիւնքներից դժգոհ՝ «Իսլամական պետութիւն» խմբակցութեան դէմ ռազմական գործողութիւններ…

Կարողանալ չլինել ղեկավար, բայց ունենալ աշխատելու, ստեղծագործելու և ապրելու ազատություն

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Ազատություն» ռադիոկայանին (23ը հուլիսի 2015թ.) տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը: – Պարոն Մարգարյան, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ ձեր կուսակցության ներկայացրած առաջարկներում, մեջբերեմ, պետք է բացառել Ազգային ժողովում արհեստական մեծամասնության ձևավորումը: Նախագծում, սակայն, որ ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, խոսվում է ԱԺ-ում կայուն մեծամասնության անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ առաջին փուլում այդ մեծամասնության…

«Սոցինտերնը» քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Աշխարհի սոցիալիստական կուսակցություները միավորող Սոցինտերնի խորհուրդը Նյու Յորքում գումարած նիստում որոշել է քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Լուի Այալան տեղեկացրել է, որ երկօրյա քննարկումների արդյունքում կառույցի անդամ ՀՅԴ եւ Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ եկել են ընդհանուր համաձայնության՝ հաշվի առնելով վերջին շրջանում մի շարք ազգային խորհրդարանների եւ վերազգային հաստատությունների կողմից Ցեղասպանության…

Չմոռացվող անուններ – Արամ Պողոսյան

Այսօր` հուլիսի 6-ին, Դավիթ Անհաղթ պուրակում (ք.երեւան, քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դրոյի 2)տեղի կունենա հուշ – երեկո` նվիրված Շուշիի առանձնակի հետեւակային դասակի հրամանատար, ՀՅԴ անդամ Արամ Պողոսյանի 45-ամյակին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Բիւրոյի ներկայացուցիչները

Չորեքշաբթի, 24 Յունիս 2015-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեցին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչները, գլախաւորութեամբ Հրանդ Մարգարեանի։ Առաւել քան ժամ մը տեւող հանդիպման ընթացքին քննարկուեցան Հայաստան-Սփիւռք գործակցութեան, վերջերս Հայաստանի մէջ ստեղծուած կացութեան, Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին մօտ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բացած դատին եւ Սուրիոյ Հայութեան հետ առնչուած հարցեր: armenianorthodoxchurch.org

Հայտարարություն

Վերջին օրերին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կազմակերպեցին բողոքի գործողություններ, պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Ըստ էության բնակչության մեծամասնության ցանկությունն արտահայտող այս գործընթացը անցանկալի շարունակություն ունեցավ: Հունիսի 22-ին ոստիկանությունը ցրեց ցույցը: Ծեծի ենթարկվեցին եւ կալանավորվեցին ցուցարարներ, իրադարձությունները լուսաբանող լրատավամիջոցների ներկայացուցիչներ: Տեղի ունեցածի հետեւանքով ոչ միայն տուժեցին տասնյակ քաղաքացիներ, եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներ,…