Հ.Յ.Դ. Բիւրօ

Մեր անվտանգությունը կապված է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հետ

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չէ, մեր անվտանգության համար երաշխիքը, այլ Թուրքիայի կողմից ճանաչումը: Միջազգային ճանաչման գործընթացն էլ նպատակ է հետապնդում` Թուրքիային ստիպել ճանաչել»,- այսօր Մամուլի ազգային ակումբում կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա համոզմամբ, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որոշակի երաշխիք կլինի, բայց ոչ ամբողջական ու դրա ուղղակի վկայությունն այն էր նաեւ,…

Պուտինն այդքան ծուռ քաղաքականություն չի վարի

Այս օրերին քննարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Արդյոք՞ նա կգա մասնակցելու ապրիլի 24-ի Հայոց ցեղասապանության 100 ամյա տարելիցի միջոցառումներին: Yerkir.am-ի այս հարցին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը պատասխանեց. «Ես չեմ հասկանում` ինչու չպետք է գա, եթե ասել է, որ գալու է»: Կիրո Մանոյանը…

Դա այն ցունամին էր, որի մասին Թուրքիան մտահոգված էր

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը չի կարծում, որ Անկարան կխզի հարաբերությունները Վատիկանի հետ։ «Ինչ-որ բաներ կփորձեն առաջիկա օրերին՝ սաստելու համար հավանական այլ` ըստ իրենց, մեղավորներին։ Բայց սա իսկապես մեծ արձագանքի է արժանացել Թուրքիայում: Արտգործնախարարից ու վարչապետից բացի հարցին անդրադարձել է նաև խորհրդարանի նախագահը, իրենց կրոնական հարցերի…

Միջազգային լրատվամիջոցներում Հայոց ցեղասպանության նկատմամբ աննախընթաց հետաքրքրություն կա

Արդեն հայտնել ենք, որ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել, որի ընթացքում կաթոլիկ եկեղեցու քհանայապետը պատմական հայտարարություն է արել՝ նշելով. «Հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»: ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, բացի Հռոմի պապի արտասանած «ցեղասպանություն» տերմինից, պատարագի ընթացքում…

Կալանավորման հիմքերը ապրիլի 24-ից հետո կվերանան

Ժիրայր Սեֆիլյանը եւ «Հիմնադիր խորհրդարանի» նրա ընկերները կարծես իրենք էին ցանկանում, որ իրենց ձերբակալեն։ Այս մասին ապրիլի 10-ին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ ակտիվիստներն այնքան ուղղակիորեն էին հայտարարում հանրության համար անընդունելի գործողությունների մասին, որ իրավասու մարմիններին այլ ելք չէր մնում, քան գործել։ Այսուհանդերձ, պատգամավորը չի բացառում, որ…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի հետ: Հանդիպումը հաջորդել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամների՝ այսօրվա բողոքի ակցիային, ուստի քննարկման հիմնական թեմաները եղել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, դրանց նախապատրաստման և իրականացման հետ…

ՀՅԴ-ի առաջարկը գազամատակարարման ոլորտի վերաբերյալ

Այսօր ԱԺ քառօրյա նիստում շարունակվեց գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկումը: ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ եզրակացության մեջ կա մի ձևակերպում, որը ճշգրիտ չէ ու կարող է ընկալվել որպես Հայաստանի օրենսդրության ոչ պատշաճ մոտեցում: Խոսքը վերաբերում է բաժնետիրոջ պարտավորության հարցին, մասնավորապես` կառավարությունը հանդիսանում է բաժնետեր, և երբ կնքում էր պարտավորություն «Գազպրոմ»-ի…

Արմեն Ռուստամյանը միայն զգուշացրե՞լ է Ժիրայր Սէֆիլյանին

ԱԺ-ում այսօր ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը Ժիրայր Սէֆիլյանի ու նրա համակիրների ձերբակալության մասին հարցին ի պատասխան ասել է, որ ինքը միայն զգուշացրել է Սէֆիլյանին՝ քայլերի հետեւանքի մասին։ Հիշեցնենք, որ Ռուստամյանն ասել էր, որ եթե Սէֆիլյանը շարունակի «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը, դրան կհետեւեն իրավապահների կողմից կոնկրետ գործողություններ։ a1plus.am

Ամբիոնից հնչող գնահատականները պետք է նաև իրենց մեջ լուծում պարունակող տարրեր ունենան

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր գազի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարևորում է ժամանակավոր հանձնաժողովի դերը և գործունեությունը, որպեսզի արդյունքում ստեղծված փաստաթուղթը լինի ոչ միայն իրավականորեն անխոցելի, այլև հետևողականություն ապահովող, ընթացք տվող փաստաթուղթ, ոչ թե գոլորշի բաց թողելու առիթ: Եվ այդ տեսակետից, պատգամավորի խոսքով, հանձնաժողովի աշխատանքը եղել է…

Հայոց ցեղասպանությունը միջազգային օրակարգում նոր շեշտադրումներով է արծարծվում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը և Թուրքիայի կողմից հակազդումը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար սպասելի էր։ Նա համոզված է, որ անժխտելին անվերջ ժխտելն անհնար է։ «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է՝ միջազգային օրակարգում վաղուց արձանագրված մի կարևոր հարց, որն արծարծվում է նոր շեշտադրումներով: Դրա դատապարտման խնդիրը ,…