
Հրաչ Մուրադյանի սպանության երկրորդ տարելիցին՝ ապրիլի 2-ին, նրա հարազատները, ընկերները եւ ՀՅԴ ներկայացուցչներ սգո երթով գյուղապետարանի մոտից հասան «Զորաց պանթեոն», որտեղ խնկարկեցին գյուղապետի հիշատակը: «Ընկեր Հրաչի զոհվելը պետք է մեզ համար դաստիարակչական լինի, ինչպես որ նրա ապրած կյանքը: Ընկեր Հրաչն այն քիչ տիպարներից է, ովքեր գիտեն հարկ եղած ժամանակ մարտի դաշտ գնալ, հայրենիքին նվիրվել այնպես,…














