Հ.Յ.Դ. Բիւրօ

Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերի տակ կստորագրեն թե՛ Էրդողանը, թե՛ Դավութօղլուն

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ հետ Նախօրեին Տեր-Պետրոսյանը հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դեմ հոդվածով՝ ի ցույց դնելով իր անհանգստությունը, թե ինչպե՞ս կարող է մի հանձնաժողովի հաջողել հանդես գալ այնպիսի հռչակագրով, որի շուրջ հանկարծ համահայկական համախմբում կկայանա: Ու այդ զայրույթից հարձակման…

ՀՅԴ-ն հենց այնպես կոալիցիա չի մտնելու

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: -Վերջին շրջանում ներքաղաքական զարգացումները կարծես թե բավական ակտիվացել են։ Եռյակի մաս կազմող ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համաժողով էր հրավիրել, որտեղ շեշտադրումներ եղան, որոնք և կարծես պայմանավորելու են առաջիկա քաղաքական հիմնական գործընթացները: Խոսքը հատկապես վերաբերում է սահմանադրական փոփոխությունների այն փաթեթին, որի…

Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ է մեկ , գոհարն էլ

«Այն ուժերը, որոնք պաշտպանում են Սահմանադրական փոփոխություն կոչված բլեֆը, ովքեր ասում են, որ մեր պրոբլեմները թաղված են սահմանադրական փոփոխությունների մեջ, նրանք զբաղված են բացահայտ դեմագոգիայով»,- ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց: Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն…

Իշխանությունները չպետք է նույնանան պետության հետ և չօգտագործեն պետությունն իրենց համար

Հայաստանը միշտ էլ պատերազմի մեջ էր, ինչու այն ժամանակ կառավարման խորհրդարանական համակարգին կողմ էին այդ նույն մարդիկ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով` ոչ իշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում…

Ի՞նչ տեսակետ պետք է հայտնի ՀՅԴ-ն իր իսկ կողմից առաջ քաշված գաղափարների վերաբերյալ

Այսօր, Փետրվարի 6-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ամփոփելով քառօրյան, առանձնացրեց «Շրջանառության հարկի» մասին օրենքի հետաձգման հարցը և ՎՊ հաշվետվության հարցը: Նա նշեց, որ ՎՊ հաշվետվության հետ կապված դեպքերը պետք է բացառվեն, և ամեն ինչ պետք է կատարվի օրենքի տառին համապատասխան, ինչը չի կատարվել: Լրագրողները հարց ուղղեցին Արմեն…

Հասարակությունը պետք է իմանա, որ ՀՅԴ-ն միշտ իր կողքին է

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մշտապես պահել է ինքնուրույն քաղաքական գիծ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՅԴ-ն իր վարած քաղաքականությամբ տարբերվում է մյուս ոչ իշխանական քաղաքական ուժերից: «Մենք տարբերվում ենք նաև իշխանական քաղաքական ուժից: Մենք միշտ որդեգրել ենք ինքնուրույն քաղաքական գիծ:…

Սահմանադրական փոփոխությունները նոր որակ են առաջացնելու, որտեղ բոլորը իրենց տեղն են ունենալու

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով օրերս ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, երեկ պատասխանել է կուսակցության շուրջ վերջին շրջանում ծավալվող խոսակցությունների վերաբերյալ մեր հարցերին: – Պարոն Ռուստամյան, մեկ օրից տեղի է ունենալու ԲՀԿ-ի հրավիրած համաժողովը, որին մասնակցելու հրավեր ՀՅԴ-ն չի ստացել, դուք տեղեկություն կամ ենթադրություններ ունե՞ք, ձեր գործընկերները, որոնց հետ մինչեւ վերջերս սերտորեն համագործակցում…

106.5 լրատվական ռադիո` «Թարմ ուղեղով»

106.5 լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, դարձյալ բախվելով թուրքական ժխտողականության և պարզունակ խորամանկության պատին, հայկական կողմի առաջին քայլը պետք է լինի հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը: Ո՞րն է Հայոց ցեղասպանության համահայկական հռչակագրի դրույթների բարոյական և պահանջատիրական…

Ինչ համառությամբ այդ կազմակերպությունը արցախցիների բազմաթիվ հորդորներն անտեսեց

ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, խոսելով երկու օր առաջ Հիմնադիր խորհրդարանի` դեպի Արցախ կազմակերպած ավտոերթի ժամանակ Բերձորում ԼՂՀ ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպին, լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ պաշտոնական տեսակետը. «Կուզեի ավելի ամբողջական գնահատական տալ: Առաջինը` բնականաբար, մեզ համար Հիմնադիր խորհրդարանի աշխատանքի մեթոդները, գործելաոճը և հռչակած նպատակներն անընդունելի են, հատկապես կարգախոսը` «Ցեղասպանության 100-ամյակը` առանց ռեժիմի», դա…