
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը Tert.am-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները երբ կլինեն՝ նշելով, թե ինքն ընդհանրապես քաղաքականության մեջ գուշակություններով զբաղվելու կողմնակից չէ: Միևնույն ժամանակ նա ասաց, որ որևէ գործընթաց, երբ հասնի իր տրամաբանական եզրահանգմանը, այսինքն՝ փոխվի «Ընտրական օրենսգիրքը» և այլն, նոր կարելի է խոսել ընտրությունների…














