Հ.Յ.Դ. Բիւրօ

Հրանտ Մարգարյան. Մենք նման չենք մյուսներին եւ լավ է, որ նման չենք

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին – Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ կա: Ինչպե՞ս պետք է գործել: Որքանո՞վ եք հնարավոր համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որի պահանջը ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն են առաջ քաշում: – Ոչ մի բան ինքնանպատակ չի: Ամեն ինչ արվում է հանուն մեր երկրի, մեր ժողովրդի: Մենք հարցերին պետք է մոտենանք…

ՀՅԴ Բյուրոն ընդունեց Ռընե Ռուքեին

Ողջունելով հյուրին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ Ռընե Ռուքեի հետ ՀՅԴ-ի հարաբերությունները միշտ էլ բարեկամական են եւ հիմնված են եղել փոխադարձ վստահության վրա: Մեր ընկերը չի բավարարվել միայն Հայստանի Հանրապետություն այցելելով, եւ որպես Ֆրանսիայի Ազգային ժողովի երկարամյա պատգամավոր նա այցելեց նաեւ Արցախ եւ իր գործընկերների հետ բարձրաձայնեց եւ շարունակում է բարձրաձայնել ի նպաստ…

Հրանտ Մարգարյան. Ներքաղաքական վիճակը՝ սեւ եւ սպիտակի համատեքստում

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Դե Ֆակտո» ամսագրին: -Պարո՛ն Մարգարյան, ներկայիս ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում: -Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գնահատում եմ վատ, որովհետեւքաղաքական դաշտը գնալով բեւեռացվում է` ճիգ գործադրելով սեւի եւ սպիտակի բաժանման մեջ ցույց տալ ամբողջ քաղաքական դաշտը, որը չի համապատասխանում իրականությանը: Կա սեւը իր տարբեր երանգների հետ, եւ կան տարբեր գույներ: Իսկ…

Հաղորդագրութիւն. Հայ Դատի յանձնախումբերու խորհրդաժողով Նիւ Ճըրզիի մէջ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի, Ամերիկաներէն եւ Աւստրալիայէն Կեդրոնական Կոմիտէներու եւ Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու ներկայացուցիչներ անցնող շաբաթավերջին հաւաքուած էին Նիւ Ճըրզիի մէջ, Հայ Դատը առաջ տանելու նպատակով խորհրդաժողով գումարելու։ Խորհրդաժողովը անդրադարձաւ Հայկական Ցեղասպանութեան ճանաչման եւ ճիշտ ու արդար կարգաւորման, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութեան, Վրաստանի Ջաւախք շրջանի ինքնավարութեան եւ ընկերային-տնտեսական զարգացման եւ աւելի զօրաւոր…

Վահան Հովհաննիսյան. Հեղափոխությունը նախ պետք է մեր ուղեղներում կատարվի

Հարցազրույց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ – Ինչպե՞ս կբնութագրեիք Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: – Որպես ճահճացումից դուրս գալու փորձեր: Ընդ որում այդ փորձերը ձեռնարկում են թե իշխանամետ ճամբարն ու իշխանությունն ինքը, թե ընդդիմադիր ուժերը: Յուրաքանչյուրը դա անում է իր կարողությունների սահմանում, բնականաբար, տարբեր նպատակներով: Օրինակ, միանգամայն ակնհայտ է, որ իշխանությունները վերջին…

Յայտարարութիւն. Դատական գործընթացը այժմ դարձած է անյետաձգելի եւ յոյժ կարեւոր

Անցնող օրերուն, հայ իրականութիւնը անհանգստացած է այն լրատուութեամբ, ըստ որուն ապահովագրական միջազգային ընկերութիւններու դէմ` Հայկական ցեղասպանութեան զոհերու ժառանգներուն կողմէ դատական գործ հարուցած փաստաբաններէն երկուքը կը մեղադրեն երրորդին` անպարկեշտ միջոցներով գումարներ իւրացուցած ըլլալու յանցանքով: Գումարներ` որոնք ըստ դատավճիռներուն` պէտք է տրամադրուէին հայկական ազգային եւ համայնաքային կազմակերպություններու: Անկախ անկէ, թէ այս մեղադրանքները որքանով հիմնաւորուած են, փաստը այն…

Հրանտ Մարգարյան. Մեր ժողովրդի հաւատքով պայքարը մեզ միշտ կը պահեն առաւելութեան մէջ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ալիք» օրաթերթին: Հ.- Պրն. Մարգարեան, վերջին ժամանակաշրջանում աֆրիկեան, ինչպէս եւ Մերձ. Արեւելքի արաբական երկրներում ընթացող ազատախոհական ու սոցիալ-տնտեսական ընդվզումները բնութագրւում են որպէս դոմինոյական յաջորդականութիւն եւ համարւում նախադէպՙ տարածաշրջանի միւս երկրների համար: Ըստ Ձեզՙ դրանք կարո՞ղ են նախադէպ լինել առհասարակ մեր տարածաշրջանի եւ մասնաւորապէս, ասենք, Հայաստանի համար: Պ.- Գիտէք, առաջին…

Կիրո Մանոյան. Հայաստանը պետք է կոշտացնի դիրքորոշումները

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ»-ին: -Պարոն Մանոյան, արդարացվա՞ծ են աշխարհաքաղաքական կենտրոններից վերստին հնչող հավաստիացումները, թե առաջիկայում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բնականոնացնելու, հետեւաբար նաեւ` ստորագրված արձանագրությունները վավերացնելու լուրջ նախադրյալներ են ի հայտ գալու: -Վերջին ամիսներին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ §տեղեկատվական արտահոսքը, իրոք, մեծ ծավալներ է ստացել: Մասնավորապես թուրքական լրատվամիջոցները…

Վահան Հովհաննիսյան. Հայաստանն ապրում է խորը համակարգային ճգնաժամ

Հայաստանն ապրում է խորը համակարգային ճգնաժամ, սա ասում են բոլորը. թեեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին ձանձրացրել էր այս նախադասությունը, սակայն Ընտրական իրավունքի պաշտպանության շարժման ելույթն այդպես սկսեց, քանի որ «դա է իրականությունը»: Այդ ճգնաժամի հիմնական պատճառը, ըստ Վահան Հովհաննիսյանի, այն է, որ Հայաստանը հեղինակության ճգնաժամ է ապրում: «Իշխանությանհեղինակության կորուստ կա…

Հրանտ Մարգարյան. Մեր ցուցակն, ի տարբերություն շատ շատերի, ինքը չի կազմել

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ժողովուրդ»-ին -Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը քաղաքականություն վերադառալու հայտ էր: Ինչը հնարավոր է միմիայն քաղաքական ուժերի միջոցով: ԲՀԿ-ից բացի այս իմաստով որոշ դեր վերագրվում է ՀՅԴ-ին: -Մենք այն ժամանակ էլ, երբ համագործակցել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ, կոալիցիայի մաս ենք կազմել, շեշտված ունեցել ենք մեր անկախությունը: Մենք չենք ղեկավարվել ուրիշներով, մեր ցուցակը,…