Հ.Յ.Դ. Բիւրօ

Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը

պարզաբանում է Արմեն Ռուստամյանը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Շիրակի և Արագածոտնի մարզպետների փոփոխության հարցում ուղղակի օրգանական կապ փնտրել խորհուրդ չի տալիս: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե այդպիսի փոփոխություններն անխուսափելի են: «Բոլորն էլ գիտեն, որ ժամանակ առ ժամանակ կարող են դերակատարները փոխվել: Դա նաև այն ավանդույթների շրջանակում է, որ…

Ադրբեջանը հիմքեր է ստեղծում լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն հուլիսի 6-ին նամակով դիմել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին և Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեին՝ կոչ անելով պատասխանատվության կանչել Բաքվի ռեժիմի կողմից դատապարտելի սադրանքների պատասխանատուներին: «Առաջին անգամ չէ, որ Բաքվի իշխանությունը փորձում է սահմանամերձ շրջանների բնակիչներին օգտագործել որպես կենդանի վահան՝ Արցախի շրջանները հրթիռակոծելու համար: Այժմ Բաքուն փորձում է շահարկել քաղաքացիական զոհերի իրողությունը՝…

Հուշագիր կրթության և գիտության ոլորտում` Հայաստանի և Իրանի միջև

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությունը: Այցի սկզբում տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների երկկողմ հանդիպում, որից հետո նախարարները ստորագրել են «Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ողջունել և շնորհակալություն…

Ջրառի մասին որոշումը չի կարող ճեղք մտցնել կոալիցիայի միջև

Բնապահպանության նախարարությունը դեմ չի եղել Սևանից հավելյալ 100 մլն մետր խորանարդ ջուր բաց թողնելուն, միայն ցանկացել է, որ հավելյալ ջրառը արդարացված լինի, լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Վերջինս ընդգծեց, որ այստեղ խնդիրը օրենքի բացն է, որտեղ հստակ սահմանված չէ, թե ինչ մեխանիզմներով պետք է իրականացվի ջրառը: «Ցավոք, լիարժեք կարգավորում չունենք: Օրենսդրական վերանայումների ընթացքում…

Ֆրանսիայում մզկիթի վրա հարձակում գործած հայը մտագարությամբ է տառապել

CCAF-ը դատապարտում է նրա արարքը Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է, որ հունիսի 29-ի երեկոյան, Ֆրանսիայի Կրետեյ արվարձանում մզկիթի առջև հավաքված մարդկանց վրա վրաերթի փորձ կատարած հայը հոգեկան խանգարությամբ՝ մտագարությամբ է տառապել․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաղորդեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Ֆրանկ Փափազյանը: «Ոստիկանությունը պարզել է, որ հարձակման փորձ կատարողի…

Մերձավոր Արևելքում հայության ներկայությունը նպաստում է Հայաստանի ազգային անվտանգության ապահովմանը

Հունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է խիստ կարևոր և ուշագրավ խնդիր՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց ազդեցությունը հայկական համայնքների վրա: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նիստի մասնակիցներին հարցի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Խոսելով թեմայի շուրջ՝ ՀՅԴ Բյուրոյի…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Պետք է միավորվի ամբողջ հայ ժողովուրդը

Մոսկվայի հայ ուսանողների հետ հունիսի 24-ին հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ինչպե՞ս է զարգանում քաղաքականությունը, ի՞նչ արժեքներ ունի Դաշնակցությունը, ինչպիսի՞ն է ժամանակակից քաղաքական գործչի կերպարը. սրանք քննարկան գլխավոր թեմաներն են եղել: Հրանտ Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի համար կարեւոր նշանակության խնդիրները, որոնց լուծման համար, ըստ նրա, պետք է միավորվի ամբողջ հայ ժողովուրդը:…

Ամեն ինչ կանենք, որ այդ հավատը ոչ միայն չմեռնի, այլ նաև արթնանա անհավատների մեջ

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ. հունիսի 22-ին, Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: ՀՀ կառավարության ծրագրի հիմքում ընկած է ոչ թե այն, թե տվյալ պահին, ով է վարչապետը կամ ովքեր են կառավարության կոնկրետ անդամները, այլ այն, ինչը հստակ արձանագրված է ծրագրի սկզբում՝ ՀՀԿ, ՀՅԴ նախընտրական ծրագրերը, կոալիցիոն հռչակագիրը և հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարները:…

Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելով ավելի շատ բան է ձեռք բերել, քան մյուս պետությունները` ԵՄ-ի հետ

որ Եվրամիության հետ Հայաստանը շուտով կստորագրի համագործակցության նոր պայմանագիր, որտեղ ինչ-որ չափով կլինեն նաև առևտրային և տնտեսական հարաբերություններ, վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը իրականում չի խոչընդոտում եվրամիության հետ հարաբերությունների սերտացմանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա` Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրը ունենալու հիմնական չցանկացող կողմը ԵՄ-ն էր: «Եթե ԵՄ-ն մերժողական, նեղացածի կեցվածք չորդեգրեր,…