Հ.Յ.Դ. Բիւրօ

«Ազգ-բանակ» գաղափարախոսությունը մատչելի և հասանելի դաձնելը Կրթական ոլորտի մեծ առաքելությունն է

Հայաստանի կրթական համակարգի հիմնական խնդիրը հայ տեսակի շարունակականության ապահովումն է, որտեղ անկյունաքարային է հայրենասիրական գաղափարախոսության ամրագրումը. այս մասին ասաց կրթության նախարար Լևոն Մկրտչյանը՝ «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի ընթացքում։ Ռազմակրթական ոլորտի խնդիրներին առնչվող համաժողովը կազմակերպել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ։ «Այսօր ունենք բանակ-դպրոց ամուր կապ, հայրենասիրական կրթական քաղաքականություն իրականացնող պրոֆեսիոնալ…

Ֆրանսիայում պրոհայկական մթնոլորտը հայ համայնքի հետևողական աշխատանքի արդյունք է

Ֆրանսիայում պրոհայկական մթնոլորտ է: Եվ դա սպասելի էր, որովհետև հայ համայնքը հետևողական աշխատանք է տարել քաղաքական դաշտի ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն` անդրադառնալով նախագահի թեկնածուների հայամետ հայտարարություններին: «Հայ համայնքը լուրջ աշխատանք է տարել: Դեռևս Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի քննարկման ժամանակ. թե…

Ագրամունտի ջանքերը այս անգամ հազիվ թե արդյունք տան

Ապրիլի 24-27-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Այս օրերին վեհաժողովում կքննարկվի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության հարցը: Նրա անունը կապվում է կոռուպցիոն գործարքների հետ, նա հովանավորում է ԵԽԽՎ կոռումպացված պատվիրակներին, չարաշահում է պաշտոնական դիրքը: Ագրամունտը մշտապես աչքի է ընկել նաեւ ադրբեջանամետ կեցվածքով: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը Պետդումայի պատգամավորների հետ…

Մենք չեն կարող բավարարվել խորհրդարանական ընտրությունների այս արդյունքներով

Դաշնակցությունն այս ընտրություններում նոր առաջընթաց է գրանցել, այս ընտրությունները Դաշնակցության համար նոր սկիզբ էր` արդար Հայաստան ունենալու համար․Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ նշելով, որ ընտրություններից հետո նա Հայաստանում էր, և այստեղ էլ իր եզրակացություններն արել է: «Դաշնակցությունն ունի իր համար, Հայաստանի մեջ և ընդհանրապես…

ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են

Հայ Յեղափոխական Դաշն­ակցությունը և Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն բանակցությունների մեջ են. այս մասին այսօր ԱԺ-ում լր­ագրողների հետ զրույց­ում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցին, թե ովքեր են կոնկրետ բանակցում՝ Ռուստամյանը պատասխանեց, թե ՀՅԴ և ՀՀԿ ղեկավարությունը՝ առանց անուններ նշելու: «Ենթադրում եմ, որ այն համագործակցություն­ը, որի մասին դուք տե­ղյակ եք, պետք է շարունակվի, որովհետև, ի վերջո,…

ՀՅԴ ԳՄ ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ

Սիրելի՛ մայրեր, քույրեր Շնորհավորում ենք Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Հազարամյակներով դուք եք եղել մեր ինքնության, ազգային գիտակցության ժառանգականության ապահովման, մեր լինելության հիմնական կրողներն ու պատվարը՝ իբրև հայ ընտանիքի ամրության, ազային արժեքների մնայուն հիմնաքար: Դուք պատասխանատվությամբ և պատվով եք կրել նոր սերունդների հայեցի կրթման առաքելությունը, Դուք եք պարգեւում իրենց կյանքն անմնացորդ մեր երկրի և ժողովրդի…

Հանդիպում ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի հետ

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպում է ունեցել ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մայա Գրիշինայի հետ: Ողջունելով հյուրին` Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ քարոզարշավի ընթացքը, մոտեցումները: Նա նշեց, որ քարոզարշավի շրջանակներում Դաշնակցությունը ոչ միայն իր քարոզարշավն է իրականացնում, այլև իրազեկում է ժողովրդին նոր ընտրակարգի, փոփոխությունների մասին: Գրիշինան Ռուստամյանին մի քանի` իրեն հետաքրքրող հարցեր ուղղեց, մասնավորապես`…

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչը ամփոփեց ՀՅԴ նախընտրական քարոզարշավը

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց նախընտրական քարոզարշավը: Նրա խոսքով՝ Դաշնակցությունն այն քաղաքական ուժն է, որը որևէ վարչական լծակ չի օգտագործել ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար: «Մենք զերծ ենք մնացել գայթակղությունից` օգտագործել որևէ լծակ: Ժողովրդավարական ընտրություններ ունենալու համար լուրջ հիմքեր ենք ստեղծել, չնայած նրան, որ վարկանիշային թեկնածուների մեծ թիվը…

Մեր և Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման միջև տարբերություն չկա

Դաշնակցությունը պատրաստ է ընտրություններից հետո համագործակցել ցանկացած ուժի հետ, որը կընդունի կուսակցության մոտեցումներն ու մարտավարությունը՝ փոփոխությունները հնարավորինս արագ կյանքի կոչելու համար։ Երեկ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ իրենց համար համագործակցությունը անձերով ու քաղաքական ուժերով չի պայմանավորված։ –…

ՀՅԴ եզրափակիչ հանրահավաքը Ազատության հրապարակում

Մարտի 30-ին Երևանի Ազատության հրապարակում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հանրահավաք անցկացրեց` ամփոփելով նախընտրական քարզոզարշավը: Հանրահավաքը վարում էր ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Մանուկյանը: Նա շնորհակալություն հայտնեց հավաքվածներին, ովքեր եկել էին միասին նշելու Դաշնակցության հաղթական երթի սկիզբը: Գեղամ Մանուկյանը համառոտ անդրադարձ կատարեց Մայր հայրենիքում ՀՅԴ վերջին տասնամյակների գործունեությանը` ընդգծելով, որ այդ տարիներին…