
Կենտրոն հեռուստաալիքի «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը թեմա – ընտրություններ 2017

Երեկ Ապարանում կայացած հանդիպման ընթացքում ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր ձայնը որոշիչ է և կարող է երկրի ապագա փոխել: «Ես բազմիցս լսել ու տեսել եմ՝ պատգամավորներն ինչպես են իրենց ընտրողների հետ հարաբերվում: Ընտրողները չեն կարող գալ հետո պատգամավորից մի…

ՀՅԴ ներկայացուցիչներն Արագածոտնի մարզում են Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ: ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ելույթում նշեց, որ մեր երկրում ծառացած խնդիրների իրական լուծման բանալին ոչ թե անձերի փոոփոխության մեջ է, այլ` համակարգի, և Դաշնակցությունն այն ուժն է, որն ամեն ինչ…

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ համամասնական ցուցակի 9-րդ համարը զբաղեցնող Սպարտակ Սեյրանյանը ընտրողների հետ հանդիպում ունեցան Դիլիջան քաղաքում: Դիմելով ընտրողներին` Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ բոլորը փորձելու են շահել նրանց քվեն տարբեր ձևերով: «ՀՅԴ-ն, միշտ հավատարիմ մնալով իր գաղափարներին, ասել է, որ ճիշտ կառավարման համակարգը խորհրդարանականն է: Այս ընտրություններով սկիզբ է դրվելու առաջին…

ՀՀ ԱԺ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ջավախքի խնդիրները բարձրաձայնելու եւ հետագա համագործակցության եզրեր փնտրելու նպատակով Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամները հանդիպելու են ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների հետ: Մարտի 13-ին խորհրդի անդամները հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը բարձրաձայնվել են ջավախահայությանը հուզող կրթական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, հոգեւոր, մշակութային, ինչպես նաեւ քաղաքական խնդիրներ: Հատկապես կարեւորվել է Ջավախքում…

Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընտրողների հետ: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով հավաքվածներին, նշեց, որ եթե նրանք վաճառում են իրենց ընտրական իրավունքը, ապա դրանից բխում է մնացած իրավունքների ոտնահարումը: «Եթե մենք չվերականգնեք այս իրավունքը, մեր երկիրը ոչ մարդու իրավունքներ կարող է հարգել, ոչ էլ այլ իրավունքների մասին ընդհանրապես հնարավոր…

Պաշտոնական Երևանը վերջին օրերին փորձում է քաղաքական-դիվանագիտական ջանքեր գործադրել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպելու և նոր պատերազմի սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ: Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը տարբեր առիթներով, այդ թվում նաև միջազգային հարթակներում բարձրաձայնել են խնդրի մասին՝ ըստ էության միջազգային գործընկերներին ահազանգելով ղարաբաղյան ճակատում ստեղծված պայթունավտանգ իրավիճակի մասին և…

Բոլոր համապետական ընտրություններում «Դաշնակցությունը» արձանագրում է միշտ իր ունեցած ընտրազանգվածի մի այնպիսի ծավալ, որը երբեք չի պակասել երբեք․ Tert.am-ի հետ զրույցում՝ խոսելով խորհրդարանական ընտրություններում իրենց մասնակցության և ունեցած «կայուն» ընտրազանգվածի մասին՝ ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը: «Այդ ընտրազանգվածը գոյանում է ոչ պատահականորեն: Քանի որ Դաշնակցությունը…

Հայ Հեղափոխական դաշնակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզում են: Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում քաղաքացիների հետ հանդիպում են Կոտայքի մարզում ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները, ինչպես նաև Կիրո Մանոյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: ՀՅԴ Բյուրոյի անդամ, Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն իր ելույթում ասաց, որ շատ կարևոր…

Ֆրանսիայի հայ համայնքն այդ երկրում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում որևէ թեկնածուին աջակցելու հստակ դիրքորոշում չունի: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, այս իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեկնածուները ևս. «բավականին ներդրում չունեցան»: «Շարունակում ենք աշխատել: Արդյոք համայնքի որոշ կազմակերպություններ կամ կուսակցությունները հստակ դիրքորոշում կարտահայտե՞ն,…