Հ.Յ.Դ. Բիւրօ

Անլուրջ կլինի վերանայել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները

Հայաստանում ԵՄ ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսին Եվրոպայի ժողովրդական կուսակցության 40-ամյանկին ընդառաջ հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց, որ Հայաստանի համար այս կարևոր օրերին, պատերազմական գործողություններից հետո և 2017թ.-ի ընտրություններից առաջ Հայաստանի համար իսկապես կարևոր է ցույց տալ, որ եվրոպական ընտանիքի անդամ է: Քննարկմանը ներկա ՀՅԴ Բյուրոյի, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք…

Պետք չէ շատ երկար ձգել

Կիրո Մանոյանը՝ ՀՀ-ԼՂՀ փոխօգնության պայմանագրի ստորագրման մասին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որ դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ասաց, թե Նախագահի կողմից արդեն հայտարարվել է, թե ինչ պայմաններում պետք է ճանաչվի ԼՂՀ անկախությունը: «Բայց կարծում եմ,…

Ադրբեջանում վայնասուն է

Արմեն Ռուստամյանը վերահաստատում է իր երեկվա խոսքերը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի երեկվա հայտարարությունը, թե հավատում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, որ «Հայաստանում արդեն ստեղծված է միջուկային զենք», վայնասուն է առաջացրել ադրբեջանական կայքերում: Ավելին` ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը ասել է. «Ես պետք է ստուգեմ: Դուք…

Արցախն Ադրբեջանի մաս կազմելու հարցը պետք է բացառվի հանրության կողմից

«Ապառաժ»-ը զրուցել է Արցախի մայրաքաղաքում ընթացող Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի մասնակից, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանի հետ: – Այս տարի, Ցեղասպանության 101 ամյակի շեմին ականատես եղանք նոր վայրագության՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, որը, եթե հայ զինվորի կողմից չկասեցվեր, կհանգեր նոր ցեղասպանության: Ի՞նչ աշխատանքներ է տանում այսօր Հայ Դատի…

Մեր զենքը 18-20 տարեկան տղաներն են

ՀՅԴ անդամներն այցելեցին Եռաբլուր Մայիսի 9-ը մեզ համար եռատոն է՝ Շուշիի ազատագրման, Արցախի բանակի ստեղծման և Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օրն է: Այսօր ՀՅԴ անդամներն այցելեցին Եռաբլուր` Շուշիի ազատագրման համար զոհված զինծառայողների հիշատակը խնկարկելով` ասելու, որ նրանց գործը շարունակողներ կան: Նաև` Հայ մարմնակրթական ընդհանուր միության Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը զորակցության երթ անցկացրեց` Հանրապետության հրապարակից շարժվելով…

Բակո Սահակյանը Դավիթ Լոքյանին եւ Լեւոն Մկրտչյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ու կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին: Հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան ոլորտներում փոխգործակցությանն առընչվող մի շարք հարցեր:

Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը

Մայիսի 8-ի առավոտյան Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը: Խորհրդաժողովում վարման խոսքով հանդես եկավ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Խաչատուրյանը: Այնուհետեւ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ ՀՅԴ աշխատանքների մասին զեկուցեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներակայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մարտահրավերների մասին…

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն ՀՀ արտգործնախարարությունում

Մայիսի 7-ին Հայաստանի արտաքինգործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչներին՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, ովքեր Երևան են ժամանել Հայ դատի հանձնախմբերի համաժողովին մասնակցելու նպատակով ։ Հանդիպմանը մասնակցում էին ԱԳ նախարարի տեղակալներն ու գլխավոր քարտուղարը, ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ։…

Նախագահն ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային: Հանդիպմանը ներկա են եղել նաև Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը և համաշխարհային այդ կառույցի անդամ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: ՀՀ Նախագահը և Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ջերմությամբ են հիշել շուրջ մեկ տարի առաջ Երևանում կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում բաց և անկեղծ…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային

Երեկ երեկոյան Երևան է ժամանել Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան: Այսօր առավոտյան նա այցելել է ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն և հանդիպում ունեցել Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանին վերաբերող` Սոցինտերնի…