Լուրեր

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Հերթական խորհրդակցությունը՝ ՀՅԴ-ում

Այսօր՝ փետրվարի 3-ին, «Արամ Մանուկյան» կենտրոնում, տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվող ներկազմակերպական հերթական խորհրդակցությունը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի, Գերագույն մարմնի անդամներ և կուսակցական ակտիվի ու մտավորական շրջանակի շուրջ 70 ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը սահմանադրական բարեփոխումների համատեքստում անդրադարձավ ՀՅԴ դերակատարությանն ու անելիքներին, իշխանության հետ հնարա վոր համագործակցության…

ՀՅԴ-ն ցանկանում է իշխանության որակը փոխել

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՅԴ-իշխանություն համագործակցությանը և հստակեցրեց` ինչն է պատճառը, որ իշխանության հետ համագործակցության գնացին հենց այս փուլում: «Այս Սահմանադրությունից բխում են տասը-տասնհինգ շատ կարևոր օրենքներ, բխում են մոտ 400-ից ավելի օրենքների փոփոխություններ, որոնց մեջ պետք է լինել համահեղինակ: Փորձը ցույց տվեց, որ…

Այս անգամ Ադրբեջանը մեծ ապտակ ստացավ

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն անդրադարձավ ԵԽԽՎ հակահայ զեկույցների քվեարկությանը և դրանց ազդեցությանը: Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ն քննարկեց երկու հակահայ զեկույցներ, որից մեկը՝ բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած` «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցը մերժվեց, մյուսը՝…

Հետևողական եմ լինելու` մինչև այս Սահմանադրությունը կյանք չդարձնենք

Խորհրդարանում այսօր երկրորդ ընթերցման է ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ այս հարցը տեղափոխվում է սկզբունքային հարթություն, քանի որ վաղվանից ուժի մեջ են մտնելու սահմանադրական փոփոխությունների` առաջինից երրորդ գլուխները, որոնք որոշակի հակասություններ ունեն այս օրենքի նախագծի հետ: «Վաղվանից ուժի մեջ…

Նույն փոսի վրա անիմաստ է անընդհատ սայթաքելը

ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել ԱԺ պատգամավորների շրջանում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: Լրագրողների հարցին, թե ՀՅԴ-ն կմիանա՞ այդ ստորագրահավաքին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ իրենց որևէ մեկը տեքստ չի ուղարկել, երբ տեքստը կտեսնեն, կքննարկեն: «Անձամբ իմ կարծիքն ասեմ` ես շատ տրամադիր չեմ շարունակելու` այն անպտուղ աշխատանքը, որն անում է Լևոն Զուրաբյանը»,-…

Աշխատանքն է, որ արդյունք է տալու

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ հայտնեց, որ այսօր նշելու են Դաշնակցության 125-ամյակը. պետք է գնահատվի արվածն ու չարվածը, պետք է ամփոփվի վերջին 25 տարում Հայաստանի քաղաքական կյանքում կուսակցության գործունեությունը: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով դեկտեմբերի 6-ի հանրաքվեին` Վարդանյանն ընդգծեց, որ նախնական տեսակետներ իրենք արդեն հնչեցրել են: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հասցեին…

ՀՅԴ-ն չքվեարկեց բյուջեի նախագծին

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քվեարկության դրվեց 2016թ բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը: Վարման կարգի վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան վարդանյանը նշեց, որ ՀՅԴ գնահատականը բյուջեին հայտնի է: «Աննախադեպ համեստ ցուցանիշներ են, և այս դեպքում, կարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը կտրուկ որակապես բարձրացնել: Եվ քանի որ լինելու են հերոսաբար դեմ և հերոսաբար կողմ քվեարկողներ, մեր…

«Ոչ»-ը դժգոհություն էր առ իշխանություն

Այսօր լրագրողները ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի հանրաքվեի մասին, երբ որոշ ընդդիմադիր ուժեր հայտարարում են, որ ընտրակեղծիքներ են արձանագրվել: Նա պատասխանեց, որ, մյուս հանրաքվեների համեմատությամբ, արձանագրվել է մասնակցության բարձր մակարդակ, և բոլորն իրենց տեսակետները հստակ ներկայացնելու հնարավորություն են ունեցել: «Մենք համարում ենք, որ հանրաքվեն կայացել է,…

Աղվան Վարդանյանը քվեարկել է հանուն ուժեղ, կազմակերպված, բարեկեցիկ Հայաստանի

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է թիվ 196 դպրոցում տեղակայված 5/18 ընտրատեղամասում: Վարդանյանն ընտրատեղամաս էր այցելել որդու, դստեր ու թոռնիկների հետ: «Քվեարկել եմ հանուն իմ պատկերացրած ուժեղ, կազմակերպված, բարեկեցիկ Հայաստանի: Մեր հիմնական ասելիքն այս ընթացքում եղել է այն, որ քաղաքացիներն իրենց ձայնը կարևորեն, լինեն ակտիվ, վստահ լինեն, որ իրենք կարող են…