
Գեղամասար խոշորացված համայնքում մարզպետ Իշխան Սաղաթելյանը խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավարի, աշխատակազմի, ավագանու անդամների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ: Օրակարգում քննարկվող հարցերը կապված էին սեփական եկամուտների հավաքագրման, աշխատանքային կատարողական կարգապահության բարձրացման, կենսական նշանակության այլ հիմնախնդիրների կարգավորման հետ: Մարզպետը դժգոհություն հայտնեց համայնքում կատարված աշխատանքների արդյունքներից ու ներկա անբավավար վիճակից: «Այն տեմպերը, որ մենք ակնկալում ենք համայնքի խոշորացման…