Քննարկում

«Վիկիլիքսը» բացահայտել է Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը հայկական հարցերի վերաբերյալ. Հարութ Սասունյան

Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևում է «Վիկիլիքսի» հրապարակած էլեկտրոնային ներքին նամակների հոսքին. ավելի քան 400 հազար նամակ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, 2.8 մլն դիվանագիտական նամակ Միացյալ Նահանգներից, ավելի քան 30 հազար նամակ, որոնք ուղարկել կամ ստացել է Հիլարի Քլինթոնը որպես պետքարտուղար, և հակերային հարձակմամբ ձեռք բերված 27 հազար նամակ ու հավելված Դեմոկրատական կուսակցության…

Ադրբեջանը Ստեփանակերտին ստիպում է նախահարձակ լինել

Հոկտեմբերի 20-ի դիվերսիոն հարձակումը ԼՂ առաջնագծի դիրքերի վրա և, ենթադրաբար, դրանով սրացման նոր շրջափուլ թևակոխող լարվածությունը դեռ այս տարվա հունիսին թույլ տված դիվանագիտական սայթաքման հետևանքն է: Պաշտոնական Երևանը սխալվեց այն ժամանակ, երբ մայիսին Վիեննեայում երեք հայտնի պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո, առանց դրանց կատարման, Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում համաձայնեց, այդ պայմանավորվածություններից բացի, քննարկել նաև բուն կարգավորման գործընթացը,…

Երբ Կը Պակսի Չափի Ու Սահմանի Զգացումը

ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ Լրագրութիւնը մեծ պատասխանատուութիւն ենթադրող աշխատանք է: Տեղեկութիւնը զէնք է եւ լրագրողը լուր ու տեղեկութիւն փոխանցելով հանրութեան, իրականութեան մէջ զայն «կը զինէ»: Եւ ինչպէս տան մէջ գործնական առումով հրազէն պահողը, եթէ զայն գործածել չի գիտեր, անպայմանօրէն ինքն իր կամ իր տան մէկ անդամին գլխուն փորձանք կը բերէ: Նոյնն է լրագրութեան պարագային, երբ անճիշդ, խեղաթիւրուած…

Րոպէ Առաջ

Րոպէ առաջ պէտք է իրագործուին բարեփոխումները. այսպէս կը սկսի Կարէն Կարապետեանի գլխաւորած կառավարութեան ծրագիրի նախաբանը: Բարեփոխումներ, զորս իրականացնելու գործին պիտի ներգրաւուի եւ օգտագործուի «Հայաստանի եւ հայութեան ամբողջ ներուժը»: Ծրագիրը կը հաստատէ, որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին «գերագոյն արժէք է», եւ որ կառավարութիւնը պարտի ապահովել անոր պաշտպանուածութիւնը, արժանապատուութիւնը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակութեան մէջ ապրիլը եւ ապագայի հանդէպ…

Վերջին Զէնքեր

Ընտրութիւններու կեղծումը կարծես թէ դժուարացած է: Փաստ՝ տեղական ինքնակառավարման մարմիններու վերջին ընտրութիւններու արդիւնքները: Պարզ տրամաբանութեամբ, եթէ իշխանաւոր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը, բացի իր լծակներէն՝ կեղծելու այլ միջոցներ ալ ի գործ դնելու հնարաւորութիւնը ունենար, անպայմա՛ն կը դիմէր անոնց, պահպանելու համար ջախջախիչ յաղթանակներով ընտրութիւններ աւարտելու իր «համբաւ»ը: Այդպէս չեղա՛ւ, նոյնիսկ կրեց անյարմար պարտութիւններ, որոնցմէ դուրս գալու համար չզլացաւ…

Ինչքան Թուրքիան հեռու մնա հիմնահարցից, այնքան ավելի հեշտ լուծում կունենա

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում Լավրովը կարևորեց Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցի մասին «Ապառաժ»-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանի հետ: «Անկեղծ ասած ՌԴ արտգործնախարար…

Երբ Թուրքիան կկորցնի իր անկախությունը, այդ ժամանակ էլ մենք կկորցնենք հետաքրքրությունն այդ տարածքների հանդեպ

Մի քանի օր առաջ հարևան պետության ղեկավարը՝ Թուրքիայի նախագահը, Ռիզե քաղաքի (պատմական Տայքը) համալսարանում ելույթ ունենալով՝ ուղղակի տեքստով հայտարարեց, որ թուրքական պետությունն իրենն է համարում այն տարածքները, որոնք անմիջականորեն տեղակայված են Թուրքիայի այսօրվա ոչ լեգիտիմ սահմանների մերձակայքում։ «Մեր երկրի 79 000 000 բնակիչներից բացի գոյություն ունեն ևս միլիոնավոր եղբայրներ, որոնք ապրում են այլ աշխարհագրական շրջաններում,…

Իրանում Քրդական Շարժման Մասին

ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ Իրանի Քրդստանի ժողովրդավար կուսակցութեան գլխաւոր քարտուղար Մոստաֆա Հեջրին 2016 թ. սեպտեմբերի 19-ին բրիտանական Բի.Բի.Սի. լրատուամիջոցին տուած հարցազրոյցի ժամանակ յայտարարել է, որ «կուսակցութեան փիշմերգէները (առաջամարտիկներ – Ս.Մ.) Իրանի Քրդստանում զինեալ պայքարի մէջ են մտել Իրանի իշխանութիւնների դէմ[1]»։ Հեջրին յայտարարել է նաև, որ իր կուսակցութիւնը Քրդստանում պայքարի «նոր փուլ» է սկսում, որի իմաստն է «կուսակցութեան…

Վերյիշելով Սողոմոն Թեհլիրեանը

Բոլորիս շատ ծանօթ դէպքը պատահեցաւ Գերմանիոյ մայրաքաղաք Պերլինի մէջ, ասկէ 95 տարի առաջ: Մարտի այդ օրը, Սողոմոն Թեհլիրեանի գնդակով զգետնուեցաւ Օսմանեան կայսրութեան ներքին գործոց նախարար եւ ապա վարչապետ Քիւչիւք Թալէաթ փաշան: Յաջորդ տարի, Հռոմի եւ նոյն Պերլինի մէջ, հայ վրիժառուներու ձեռքով զգետնուեցան նաեւ Սայիտ Հալիմ փաշան, Պէհաէտտին Շաքիրը, Ճեմալ Ազմին, ինչպէս նաեւ Թիֆլիսում Ճեմալ փաշան:…

Մենք Պիտի Չպատասխանենք Ձեզ Ձեր Գռեհիկ Ոճով

ԶԱՐՄԻԿ ՊՕՂԻԿԵԱՆ Հալէպահայ համայնքին դէմ ապատեղեկատուական արշաւի ձեռնարկողներու շարանը սկսաւ պարզուիլ: Ցաւօք հայատառ բայց հայութեան ու հայկականութեան հաւաքական շահերու գիտակցութենէն բոլորովին զուրկ լրագիրներ, երբեմն աղմուկ ստեղծելով ընթերցողներու թիւ բազմացնելու, երբեմն ուղղորդուած սուրիահայ համայնքը նսեմացնելու, առանց գաղափար անգամ ունենալու, թէ սուրիահայերը տագնապի ամենածանր պայմաններուն մէջ իսկ ինչպէս բարձր պահած են իրենց արժանապատուութիւնը, շարունակած են վայելել երկրի…