Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ

Հաղորդագրութիւն

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը. Կարգ մը լրատուամիջոցներ երկուշաբթի, 5 նոյեմբերին հրապարակեցին Ազրպէյճանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամետեարովի այն յայտարարութիւնը, թէ «ազրպէյճանական տարածքներու հայկական բռնագրաւումն ու բնակչութեան տեղահանումը մեզ կը մօտեցնէ պաղեստինցի ժողովուրդին` կրած տառապանքին տարողութեան»` աւելցնելով. «Ազրպէյճանցի ժողովուրդը դժուարագոյն պահերուն կը կանգնի պաղեստինցի ժողովուրդի կողքին: Մենք կը հասկնանք ձեր…

Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը, առաջիկա ՀՅԴ Ընդհանուր Ժողովի օրակարգի քննարկման նպատակով։ Ի շարս քաղաքական, կազմակերպական եւ այլ օրակարգերի, Ժողովն անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Քննարկման ավարտին, ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ…

Հաղորդագրություն

2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։ Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ 12.10.2018

Մեր անկախ պետականությունը մեր արժանապատվությունն է ու մեր հպարտությունը

ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը «Սիրելի’ հայրենակիցներ, Վերանկախացած մեր պետականությունը արդեն 27 տարեկան է, և հերթական տարեդարձը առիթ է միմյանց շնորհավորելու, արժևորելու ձեռքբերումներն ու նաև մատնանշելու թերություններն ու ձախողումները և դրանք շտկելու ուղիները։ Դժվար է գերագնահատել պետականության դերը հայ ժողովրդի համար։ Մեր պատմությունը հատկանշվում է ազգային պետականության պահպանման կամ անկախության վերականգնման համար տևական պայքարով։ Պայքար, որի…

Մամուլի հաղորդագրություն

2018 թ. օգոստոսի 10-ին, ժամը 12.00-ին «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցային համալիրի (Երևան, Իտալիայի փողոց 1) «Ball room» սրահում տեղի կունենա «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսը: Նախագիծը բովանդակում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքներն ու հավաքական լուծումները: Նախագիծը դրվում է հանրային բաց քննարկման՝ առաջարկներ ստանալու և առաջադրված հիմնադրույթները բարելավելու նպատակով: ՀՅԴ հանրային կապերի…

ՀՅԴ-ն Հունաստանի դեսպանատան առջև զորակցական հավաք է կազմակերպում

ՀՅԴ Գերագույն Մարմնի քարոզչական և հանրային կապերի հանձնախումբը Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության առջև կազմակերպում է զորակցական հավաք: «Հարգելի՛ հայրենակիցներ, բարեկամ Հունաստանին պատուհասած անտառային հրդեհների ողբերգական հետևանքներին անտարբեր չմնալով՝ առաջարկում ենք այսօր երեկոյան՝ 18:15-ին հավաքվել ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան մոտ՝ հարգելու զոհերի հիշատակը և բարոյական աջակցություն հայտնելու հույն ժողովրդին»,- ասվում է հայտարարության մեջ:

Մամուլի հաղորդագրություն

Հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, Երևանում (hասցե՝ Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ) տեղի կունենա թուրք հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» աշխատության հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը կմասնակցի նաև գրքի հեղինակը: Հիշեցնենք, որ 2016 թ. Երևանում տպագրված հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից: Գիրքը թարգմանվել և հրատարակության…

Մամլո հաղորդագրություն

Մոսկվայի Հայ դատի եւ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակները համատեղ, սույն թվականի հունիսի 4-ին, ժամը 11:00-ին, «Ռուս հայկական համագործակցություն» կազմակերպության մամլո սրահում, կազմակերպում են կլոր-սեղան քննարկում՝ Հայ-ռուսական հարաբերությունների լուսաբանումը ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում թեմայով: Կլոր սեղանին մասնակցելուն հրավիրված են ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողներ, վերլուծաբաններ ինչպես նաեւ հայկական թեմաները լուսաբանող ռուս փորձագետներ: Կլոր սեղանի…

Մամուլի հաղորդագրություն

2018 թվականի մայիսի 31-ին և հունիսի 1-ին «Վէմ» համահայկական հանդեսի խմբագրության նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության պատմության դասերը 1918-1920 թթ. սերունդների հիշողության և արդիականության մարտահրավերների համատեքստում» գիտաժողով-քննարկումը։ Գիտաժողովի բացումը՝ ժամը 10։00-ին, հասցեն՝ Հայաստանի Ամերիկյան համալսարան, Փարամազ Ավետիսյան մասնաշենքի «Ալեք և Մարի Մանուկյան» սրահ (Բաղրամյան 40/1)։ Գիտաժողովի ծրագիրը կցվում է: ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ 30.05.2018 Tsragir-Vem…

ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը: Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցությունը հետևողական ջանքեր է գործադրել համախոհության ձևավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի և ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ: Այսպես…