
Հայոց ազատամարտի, ՀՅ Դաշնակցութեան, Հայաստանի Առաջին հանրապետութեան եւ սփիւռքահայ հանրային-քաղաքական կեանքի հազուագիւտ մեծութիւններից է Կարօ Սասունին: Նրան կարելի է բնութագրել որպէս ազատամարտիկ, քաղաքագէտ եւ դիւանագէտ, պետական գործիչ, պատմաբան եւ աշխարհագրագէտ, գրող, հրապարակախօս եւ գրականագէտ: Երբ այսօր, տասնեակ տարիների հեռաւորութիւնից փորձում ենք խորանալ նրա գործունէութեան մէջ, համոզւում ենք, որ մեր պատմութեան որոշ ողբերգական իրադարձութիւններից միգուցէ հնարաւոր…















