Հ.Յ.Դ. Հայաստան

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն

Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն: Դիմումատուների թիվը 50-ն էր: Այս ընդունելության ընթացքում նրանց կողմից ներկայացրած դիմումների զգալի մասը վերաբերում էր աշխատանքի տեղավորման խնդրին: Այս նպատակով Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց հետևել թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին: Սոցիալական խնդիրներով դիմումատուների զգալի մասի խնդրանքը բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումներին պատասխան կտրվի…

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը

Սեպտեմբերի 4-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրեց օրակարգը՝ նշելով, որ այնտեղ ներառված են հարցեր, որոնց մարզի ղեկավարությունն առնչվում է ամենօրյա աշխատանքային գործունեության ժամանակ, եւ դրանք առաջնահերթ լուծման անհրաժեշտություն ունեն: Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերի մասին զեկուցեց մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը: Նա նշեց, որ եթե մարզի մեծ եւ խոշորացված համայնքներում հավաքագրման տեմպերը…

Սահմանադրական փոփոխությունների տարբերակը ենթադրում է ավելի բարդ ու դժվարին ճանապարհ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2-ին Ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում կրկին անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների խնդրին, որոնց մասին նա առաջին անգամ խոսել էր օգոստոսի 17-ի հանրահավաքում։ Այդ փոփոխությունների արդյունքում Ազգային ժողովը պետք է կարողանա ինքնալուծարվել՝ առանց վարչապետի հրաժարականի։ «Հետևելով Հայաստանի քաղաքացիների տրամադրություններին՝ նրանք ուզում են, որ լինեն որոշակի երաշխիքներ, որ իրենք վարչապետի ենթադրվող հրաժարականից հետո նորից…

Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս ՔՊ-ին անդրադառնալ Հայկ Մարությանին փոխարինելու հարցին

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը խորհուրդ է տալիս «Քաղաքացիական պայմանագրին» անդրադառնալ Հայկ Մարությանին փոխարինելու հարցին: «Ես կարծում եմ՝ Հայկ Մարությանը լավ չի հասկացել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառն ու իմաստը եւ բարեկամաբար խորհուրդ կտամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը լրջորեն անդրադառնալ իրենց ցանկը գլխավորող թիվ մեկին փոխարինելու հարցին»,- NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով…

Ճամբարակում և Շողակաթում կիրականացվեն սուբվենցիոն նոր ծրագրեր

Նոր ուսումնական տարվա մեկնարկին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Շողակաթ համայնքի Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ բնակավայրերի միջնակարգ դպրոցներ: Մարզպետը շնորհավորեց դպրոցականներին և մանկավարժներին Գիտելիքի օրվա և Նոր ուսումնական տարվա առթիվ: Դպրոցներում կատարած շրջայցի ընթացքում Իշխան Սաղաթելյանն արձանագրեց այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն: Դրանք են՝ որոշ մանկավարժական կադրերի անհրաժեշտությունը, դպրոցների առանձին մասնաշենքերի, դահլիճների և մարզադահլիճների…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց

Արագածոտնի մարզում նշվեց Գիտելիքի օրը եւ տրվեց նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկը: Տոնական օրը մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց եւ մասնակցեց հիմնանորոգված երկհարկանի մասնաշենքի բացման արարողությանը: Մարզպետը շնորհավորեց աշակերտներին եւ մանկավարժներին՝ նշելով, որ դպրոցի հիմնանորոգումը մարզի ղեկավարության առաջնային խնդիրներից էր, որն այսօր իրականություն է: Ավելի քան 600 աշակերտ ունեցող դպրոցն…

Ռուսաստանի վրա կիրառված պատժամիջոցները մեզ վրա բացասական ազդեցություն չեն ունենա

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կարծում է, թե Ռուսաստանի վրա կիրառված պատժամիջոցները մեզ վրա բացասական ազդեցություն չեն ունենա: «Եթե օրինակ՝ իտալական պանիր չի ներկրվում, այդ պանրի տեղը բաց է մնում, այն մենք կարող ենք արտահանել, և այդպես և լոլիկը, և խնձորը: Ինչպես ասում են` սուրբ տեղը դատարկ չի մնում»,-ասաց նա: Դիտարկմանը,…

Քաղաքացիների ընդունելություն՝ Աշոտ Սիմոնյանի մոտ

Օգոստոսի 31-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 32 քաղաքացի՝ Կարբի, Նոր Եդեսիա, Մելիքգյուղ, Կոշ, Արտաշավան, Բյուրական, Փարպի, Սասունիկ, Օշական, Ուշի, Վ. Բազմաբերդ համայնքներից, Ծաղկահովիտի եւ Ապարանի խոշորացված համայնքների բնակավայրերից, Աշտարակ եւ Թալին քաղաքներից: Բնակիչները մարզպետին դիմեցին աշխատանքային, բուժօգնության, սոցիալական, կենցաղային եւ անձնական հարցերով: Ծանոթանալով խնդիրներին՝ Աշոտ Սիմոնյանը դրանց լուծման համար համապատասխան…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել իրանցի խորհրդարանականների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպումը կայացել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիիի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՏԶՆ նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, այլ պատասխանատուներ։…

Սևանի տարածաշրջանում առաջիկայում կիրականացվեն սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր

ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզի համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի և առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման մեկնարկին և իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը օգոստոսի 30-ին շրջայց կատարեց Սևան քաղաքի Գագարին, Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասեր, Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներ: Գագարինում մարզպետը զրուցեց տեղի բնակիչների հետ, քննարկում ծավալեց թաղամասում իրականացվելի…