Հ.Յ.Դ. Հայաստան

Դավիթ Լոքյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ասիական Զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին` մասնավորապես Կոշտ թափոնների կառավարման, Երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրերին, ինչպես նաև Սեյսմիկ ապահովության բարելավման…

Ընտրակաշառքը պետք է բացառել

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ Հարգելի խորհրդարան, Ընտրական օրենսգրքի վրա մենք սկսել ենք աշխատել Սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո: Մի քանի քննարկում ենք ունեցել մասնագիտական խմբի հետ, մի քանի անգամ գրավոր առաջարկություներ ներկայացրել: Այդ արել ենք առանց աղմուկի, առանց պաթետիկ հայտարարությունների: Մեր նպատակը եղել է հնարավորության…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի թիմին

Ապրիլի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի /ՏՏԵԶԾ/ իրականացմանն աջակցող թիմին` Ահմեդ Այվեդայի գլխավորությամբ: Քննարկման առանցքում եղել են ՏՏԵԶԾ իրականացման աշխատանքները: Ողջունելով հյուրերին` էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին համագործակցության և աջակցության և, մասնավորապես, այս ծրագրի իրականացման պատրաստակամության համար, որը լայն հնարավորություններ է ընձեռում ենթակառուցվածքների,…

Կառավարությունը թուրքական ծագումով ապրանքների դեմ միջոցների մասին առաջարկներ կանի

Ոչ հեռու ապագայում ՀՀ կառավարությունը կներկայացնի թուրքական ծագումով ապրանքների նկատմամբ միջոցների մասին իր առաջարկները։ Այս մասին ապրիլի 27-ին խորհրդարանում ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ Վարչապետի հանձնարարականով՝ Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրում է ապրանքները, որոնք սպառնում են Հայաստանի ազգային տնտեսությանը որակով եւ մրցունակությամբ։ Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունները ուղղակիորեն բխում են քաղաքական հարաբերություններից, եւ այստեղ պետք է միջոցների նոր…

Լևոն Մկրտչյանը հանձնարարել է առաջնահերթությունը տալ ռազմավարական նշանակության մասնագիտություններին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության եվ ուսուցման զարգացման ազգային խորհրդի / ՄԿՈՒԶԱԽ/ 2016 թվականի առաջին նիստը, որը վարել է ԿԳ նախարար, խորհրդի նախագահ Լևոն Մկրտչյանը: Օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերել են 2016 թվականին մշակման ենթակա նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ընտրությանը և հաստատմանը, գործող չափորոշիչների վերանայմանը,…

Պետք է զգացմունքները մի կողմ դնել եւ զբաղվել գործով

«Հայոց Աշխարհ»ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմաբկցության պատգամավոր Կարեն Շահմուրադյանը -Ձեր ընդդիմադիր գործընկերները բավարարված չեն ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո Ազգային ժողովում տեղի ունեցած փակ քննարկումների ժամանակ պաշտպանության ոլորտի պատասխանատուների կողմից ներկայացված պարզաբանումներով՝ առաջարկում են եւս մեկ նման քննարկում հրավիրել։ Դրա անհրաժեշտությունը կա՞, ձեր կարծիքով։ -Եթե առաջին հանդիպումից հետո իմ գործընկերները հավելյալ պարզաբանումների կարիք ունեն, կամ…

ՎՏԲ բանկի ադրբեջանցի բաժնետիրոջ «առեղծվածը»

հարց՝ ԱԺ-ում Այսօր ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում էր «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական վճարների ապահովագրության գծով արտոնություններ տալու մասին հարցը: Հիշեցնենք, որ «Հրազդան-ցեմենտ»-ը ամբողջությամբ գրավադրված է ՎՏԲ բանկում: ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մտահոգություն հնչեցրեց բանկի՝ ադրբեջանական բաժնեմաս ունենալու վերաբերյալ: ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը պատասխանեց, որ ՎՏԲ բանկի միայն 2,7 տոկոսն է պատկանում ադրբեջանական նավթային ընկերությանը:…

Նոր հեռանկարներ` համայնքների զարգացման համար

Դավիթ Լոքյանն այցելեց Արագածոտնի մարզ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր տեղակալ Կարեն Իսախանյանի, նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ այցելեց ՀՀ Արագածոտնի մարզ: Նախարարն այցելեց Ծաղկահովիտ, հետո արդեն Ապարան` հանդիպելով տեղի համայնքների բոլոր ղեկավարների հետ: Հանդիպումներին ներկա էր նաև մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հիմնական հարցերից մեկը,…

Կրթությունը` հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդման ու տարածաշրջանի զարգացման հիմնաքար

Կրթությունը` հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդման ու տարածաշրջանի զարգացման հիմնաքար ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունները շոշափելի արդյունք են արձանագրել: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը` Հայաստանի կրթության նկատմամբ ցուցաբերվող հոգատարության և աջակցության համար:…

Արտահանման աջակցության քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքը

Կառավարության կողմից իրականացվող արտահանման աջակցության քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքները: Այս մասին «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կտրվածքով ընդհանուր արտաքին առևտրի ցուցանիշները նվազել են, սակայն դրականն այն է, որ արտահանման աճը կազմել է 26.3 տոկոս: Դա նշանակում է, որ առևտրաշրջանառության մեջ դիվերսիֆիկացիան և կառավարության…