Կառավարությունը թուրքական ծագումով ապրանքների դեմ միջոցների մասին առաջարկներ կանի

FotorCreated143Ոչ հեռու ապագայում ՀՀ կառավարությունը կներկայացնի թուրքական ծագումով ապրանքների նկատմամբ միջոցների մասին իր առաջարկները։

Այս մասին ապրիլի 27-ին խորհրդարանում ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

Վարչապետի հանձնարարականով՝ Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրում է ապրանքները, որոնք սպառնում են Հայաստանի ազգային տնտեսությանը որակով եւ մրցունակությամբ։

Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունները ուղղակիորեն բխում են քաղաքական հարաբերություններից, եւ այստեղ պետք է միջոցների նոր փաթեթ ներկայացնել, նշել է նախարարը եւ հիշեցրել, որ Հայաստանը ԱՀԿ անդամ է եւ չի կարող կազմակերպության կանոնակարգին հակասող քայլեր ձեռնարկել։ Սակայն այստեղ կարեւոր փաստ կա։ ԱՀԿ-ին անդամակցելիս Թուրքիան հայտարարել էր, թե չի ճանաչում Հայաստանին՝ որպես ԱՀԿ անդամ եւ նրա վրա չի տարածելու այդ կանոնները։

«Իսկ դա նշանակում է, որ մենք ամբողջովին իրավունք ունենք միջոցներ կիրառել մեր տնտեսությունը պաշտպանելու համար։ Խոսքը վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին, թեթեւ արդյունաբերությանը եւ այլն»,- նշել է Մինասյանը։

Տպել Տպել