Հ.Յ.Դ. Հայաստան

Իրականացնելու ենք աղքատ մարզերում տնտեսության խթանմանը նպաստող ծրագրեր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ապրիլի վերջից սկսելու է իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստելու են աղքատության բարձր մակարդակ ունեցող մարզերում տնտեսական ակտիվությանը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Կառաջարկեմ ձեզ ծանոթանալ նախարարությունում պատրաստվող՝ տարածքների տնտեսական զարգացման ռազմավարության փաստաթղթին, որը կառավարությունը, հավանաբար, կհաստատի ապրիլին: Դրա…

Արծվիկ Մինասյանը խոստանում է իրականացնել առավել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն

Հայաստանում նոր Սահմանադրության գործարկման համատեքստում առաջացել է տնտեսական մրցակցության պաշտպանության նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտություն: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: «Սոցիալական-շուկայան տնտեսությանը համապատասխան Հայաստանում պետք է որդեգրվի առավել ակտիվ մրցակցային պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականություն: Այս դրույթն ամրագրված է նաև…

Իրանի Գիլանի նահանգի եւ Արարատի մարզի միջեւ կծավալվի փոխշահավետ համագործակցություն

Իրանի Գիլանի նահանգի եւ Արարատի մարզի միջեւ կծավալվի փոխշահավետ համագործակցություն: Այս մասին, մարտի 14-ին, Իրանի Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիի հետ հանդիպման ժամանակ նշել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին եւ…

ՀՅԴ-ն Վենետիկի հանձնաժողովին է ներկայացրել իր առարկությունները

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԺՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ ու քննարկել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց առաջարկները, որոնք ներկայացրել են մինչ այսօր: «Մինչև նախագծի մշակումը մասնագիտական խմբի հետ ունեցել ենք քննարկումներ, և որոշ առաջարկներ այս նախագծում իրացված են: Դրանցից երեքն առանձնացնենք: Ամենակարևորը` անկախ ամեն ինչից, ընդդիմությունը…

Դավիթ Լոքյանն ընդունել է IDeA հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն մարտի 14-ին ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանին և Արցախի ծրագրի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանին: Ողջունելով հյուրերին` նախարարը հետաքրքրվել է հիմնադրամի կողմից իրականացված նախագծերով: Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենը նախարարին ներկայացրել է 2014թ. աշխարհի տարբեր երկրներից ժամանած աշակերտների առջև իր դռները բացած UWC…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին

Մարտի 14-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին և կարևորելով Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը` Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տնտեսական զարգացման և բարեփոխումների իրականացման գործում կառույցի ցուցաբերած աջակցության ու արդյունավետ գործընկերության համար: Նախարարը մասնավորապես անդրադարձ է կատարել Համաշխարհային բանկի աջակցությամբ և էկոնոմիկայի…

Զբաղվելու եմ միայն պատգամավորի գործունեությամբ

Նախօրեին խորհրդարան էր եկել ՀՅԴ խմբակցության նոր, անկուսակցական պատգամավոր Կարեն Շահմուրադյանը: Վերջինս պատգամավորական մանդատ ստացավ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի արդյունքում, երբ Արծվիկ Մինասյանը քաղաքական պայմանավորվածությամբ նշանակվեց էկոնոմիկայի նախարար: Այս ընթացքում լրատվամիջոցները գրեցին, որ ՀՅԴ-ում ցանկացել են «որպեսզի «Կարկոմավտո» ընկերության գլխավոր սեփականատեր Կարեն Շահմուրադյանը զիջի մանդատը ցուցակի հաջորդ համարը զբաղեցնող Ռուզաննա Առաքելյանին, սակայն նա հրաժարվել է դա անել»:…

Արծվիկ Մինասյանն առաջին ընդլայնված խորհրդակցությունն է հրավիրել և հանձնարարականներ տվել

Մարտի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է նախարար Արծվիկ Մինասյանի հրավիրած առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցել են նախարարի տեղակալները, խորհրդականները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, նախարարության համակարգի ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները: Մինչ բուն թեմային անցնելը, Արծվիկ Մինասյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ` մաղթելով ժպիտի, շարունակական շնորհավորանքների և նորանոր ձեռքբերումների միամսյակ: Այնուհետև էկոնոմիկայի…

Բուհերի ապաքաղաքականացման հարցը կարելի է լուծել միայն համապատասխան օրենքի ընդունման դեպքում

Բուհերի ապաքաղաքականցման հարցը կարելի է լուծել միայն բարձրագույն կրթության օրենքի միջոցով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է լուծելու իր կողմից բարձրացված խնդիրը՝ ապաքաղաքականացնել բուհերը, եթե բուհերի ուսխորհրդի նախագահներ են այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են ՀՀ Նախագահը, վարչապետը և այլոք: «Ընդհանրապես, եթե երկրում գոյություն…

Հայաստանի մարզերում Կոնֆուցիոսի կենտրոններ կբացվեն

Երեւանում Չինական դպրոցի կառուցումը հայկական կողմի համար կարեւոր նախագիծ է: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: ԿԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ հայ-չինական հարաբերությունները գերակա են մեր երկրի համար, հատկապես` կրթամշակութային ոլորտում:…