
ՀՅԴ 125-ամյակին նվիրված` «ՀՅ Դաշնակցությունը և հայոց պետականությունը» խորագրով գիտաժողով է ընթանում ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Դաշնակցության դերակատարությանն ու քաղաքական ճանապարհին: Նրա խոսքով` իրենք չէ, որ պետք է ասեն, թե Դաշնակցությունն ինչ դեր է ունեցել, յուրաքանչյուրը պետք է ընտրի` ինչ ազդեցություն է թողել իր վրա Դաշնակցությունը:…















