Հ.Յ.Դ. Հայաստան

Հրաժեշտի հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետ

Մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և արգասաբեր աշխատանքի համար՝ նշելով, որ կրթության և գիտության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ է դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը: Անդրադառնալով…

Ունենալու ենք ուժեղ, արդար և սոցիալապես ապահով երկիր

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո փոփոխություններն արդեն նկատելի են: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ ցանկացողները կտեսնեն` մեր երկրում իսկապես որակական արմատական փոփոխություններ են տեղի ունեցել: «Ես կարծում եմ, որ նույն տեմպերով շարունակելու, պատասխանատու լինելու պարագայում չի ուշանա ամենօրյա հարցի պատասխանը,…

Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին

Ապրիլի 5-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը, տեղակալ Ռուբեն Պետրոսյանը, ՀՀ ԲՆ ‹‹Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Մերուժան Գալստյանը, ՀՀ ԲՆ աշխատակազմի միջազգային համագործակցության…

Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ

Շիրակի պետական համալսարան կատարած վերջին այցի ժամանակ ուսանողների հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Գյումրիում հանդիպել է մի խումբ ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Հանդիպումից հետո ԿԳ նախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է հանդիպման մանրամասները՝ նշելով, որ ուսանողների…

Գումարվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է համայնքներից ստացված սուբվենցիաների ծրագրային 40 հայտերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 371 մլն դրամ է: Նշված գումարից համայնքների ներդրումը կազմում է 791 միլիոն դրամ, իսկ մնացած մասը պետական…

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ ապրիլի 6-ին: Ընդունելությանը մասնակցեց 11 քաղաքացի՝ Հնաբերդ, Շամիրամ, Նոր Ամանոս, Փարպի, Եղնիկ, Սասունիկ, Ուշի, Արտաշավան, Արագածավան համայնքներից եւ Աշտարակ քաղաքից: 10 քաղաքացի դիմել էր դրամական օգնության խնդրանքով: Բոլորի դիմումներն էլ բավարարվեցին: Մեկ բնակիչ էլ մարզպետին դիմեց անձնական հարցով եւ համապատասխան պարզաբանում ստացավ: Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն՝…

Մարզային օրագիր. Աշխատանքային այց Արմավիրի մարզ

Դպրոցների կառավարման խորհուրդներ, անցում համընդհանուր ներառականության, փոքր դպրոցների օպտիմալ կառավարման համակարգ. այս և մարզի հանրակրթության համակարգին վերաբերվող այլ խնդիրներ էին ընդգրկված ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի օրակարգում: Ներկայացնելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է ցանկացած նախագծի հանրային լայն քննարկումների կազմակերպումը, մասնավորապես ոլորտի մասնագետների…

Բարեգործական հերթական ծրագիրը Արագածոտնում

Արագածոտնի մարզում իրականացվեց բարեգործական հերթական ծրագիրը: Մարզպետարանի նախաձեռնությամբ եւ Արմենիան «Լայթհաուս» բարեգործական կազմակերպության աջակցությամբ անապահով ընտանիքներին հատկացվեցին հագուստի փաթեթներ: Շահառուների համար նաեւ անակնկալ էր պատրաստվել: Նրանք հնարավորություն ունեցան ընտրելու իրենց նախատեսված այլ իրեր՝ կոշկեղեն, պայուսակներ, խաղալիքներ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ: Շահառուների թիվը 100 ընտանիք էր: Նրանք մարզի բոլոր տարածաշրջաններից էին, ովքեր դիմել էին աջակցության…

Ապահովել ենք եկամուտների հավաքագրման աննախադեպ ցուցանիշ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն 8 ամիս է, ինչ պաշտոնավարում է: Այսօր նա լրագրողներին ներկայացրեց 8 ամիսների ընթացքում մարզում կատարած աշխատանքները, մարզային կյանքի խնդիրները և առաջիկա ծրագրերը: Սիմոնյանն ասաց, որ այս ընթացքում փորձել են կառավարության կողմից որդեգրված` մարզերի, տարածքների հավասարաչափ զարգացման, մարզի 2017-2025 թթ. երկարաժամկետ ռազմավարության և մարզի տարեկան աշխատանքային ծրագրերով նախատեսված գործառույթներն իրականացնել: Աշոտ Սիմոնյանը…

Աշոտ Սիմոնյանի մոտ քննարկվեցին օրախնդիր հարցեր

Ապրիլի 4-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու արդյունքները: Դրանք առնչվում էին տարբեր տեղեկատվությունների, հաշվետվությունների տրամադրմանը, համայնքների տարեկան աշխատանքային պլանների կազմմանը, կառավարության նիստերի արձանագրություններից բխող հանձնարարականների կատարմանը եւ այլն: Մարզպետը ըստ ոլորտների անդրադարձավ մարտի 3-ին Արագածոտնի մարզում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից անցկացրած…