Հ.Յ.Դ. Հայաստան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ընտրվել է համախոհությամբ` վստահության մեծ քվեով

ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի ընտրած Գերագույն Մարմնի անդամներից Արսեն Համբարձումյանը, Արթուր Եղիազարյանը, Արթուր Ղազարյանը և Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպումը սկսեցին` նրանց նվիրելով Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը: ՀՅԴ նորընտիր Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը նշեց, որ օրերս գումարվել է Գերագույն ժողովը, որին մասնակցել են ավելի քանի 100 պատգամավոր, ինչպես նաև հրավիրյալներ Իրանի, Կանադայի…

ՀՀ ԿԳ նախարարն այցելել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիա

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում, հանդիպել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության բնագավառում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացնելով Հայաստանում ընթացող գիտության ոլորտի բարեփոխումները՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Հայաստանն անդամակցում…

Լևոն Մկրտչյանն այցելել է Մոսկվայի պետական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում, այցելել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, որի ընթացքում հանդիպում է ունեցել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության բնագավառում հայ-ռուսական համագործակցությանը, միջբուհական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի գործունեության արդյունավետության…

Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարարի հետ

ՌԴ ԿԳ նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում: Պատասխան այցի շրջանակում Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևայի հետ: Ողջունելով միմյանց՝ երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կարևորել են կրթության և գիտության ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել ավանդական կապերի ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ:…

Աշխատանքային խորհրդակցություն՝ անտառային հրդեհների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումները կանոնակարգելու թեմայով

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Խորհրդակցության առանցքում անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումների կանոնակարգմանը վերաբերող հարցերն էին։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերի վարչության մարտական…

Հայտարարություն

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 21-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը, ներքին և արտաքին ճակատների վրա առկա մարտահրավերները, արձանագրում է. Սահմանադրական փոփոխություններից բխող պետական կառավարման համակարգի փոփոխությունները և համապատասխան օրենսդրական կարգավորումները անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծել մեր պետականության կայուն զարգացման համար։ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության հիմնախնդիրը շարունակում է մնալ հիմնական օրակարգ և թելադրում է առաջնահերթ…

ՀՀ պատվիրակությունը կմասնակցի միջուկային հետազոտությունների գիտաժողովին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու մարտի 26-ից 27-ը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ-պետությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին: Նստաշրջանի շրջանակում տեղի է ունենալու «ՄՀՄԻ – նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովը, որին հրավիրված են ՄՀՄԻ անդամ-պետությունների գիտության, կրթության, ինովացիոն ոլորտի նախարարներ, կառավարությունների լիազոր ներկայացուցիչներ,…

Երկրում չի կարող զինված պայքարով ու արյունով փոփոխություն լինել

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ տեղի է ունեցել ՀՅԴ հերթական Գերագույն ժողովը, որը երկու տարին մեկ է գումարվում: Նա նշեց, որ քննարկվել են օրակարգային բոլոր հարցերը: «Ընտրվել է նոր Գերագույն մարմին, որը կազմված է 9 անդամից: Նոր ԳՄ-ն երեկ գումարել է անդրանիկ նիստը և ԳՄ ներկայացուցիչ ընտրել Արսեն Համբարձումյանին»,-…

Մամուլի հաղորդագրություն

2018 թվականի մարտի 23-25-ը Աղվերանում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովը: Ժողովի ավարտին ընտրվեց Գերագույն Մարմին հետևյալ կազմով` Արսեն Համբարձումյան, Հրաչ Թադևոսյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Եղիազարյան, Սիմոն Սիմոնյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վահագն Մատինյան, Արթուր Ղազարյան, Կարեն Մնացականյան: ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն Մարմնի անդրանիկ նիստում Գերագույն Մարմնի ներկայացուցիչ ընտրվեց Արսեն Համբարձումյանը: ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ 25.03.2018

Արտակարգ խորհրդակցություն Շիրակի մարզպետի մոտ

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կիրակի օրը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության, ՀՀ Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատասխանատուները մարզպետին զեկուցել են նախօրեին ուժեղ քամու հասցրած վնասների ու դրանց հետևանքների վերացման առնչությամբ իրականացված աշխատանքների մասին: «Դեռ երեկվանից Շիրակի մարզպետարանում սահմավել էր հերթապահություն, մարզպետարանի պատասխանատուները աշխատել են…