
ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Անի Պլազա hյուրանոցում տեղի է ունեցել «Գեոպարկերի ստեղծման նախադրյալների վերաբերյալ» աշխատաժողով։ Այն կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական գիտությունների տնօրինության «Համաշխարհային գեոպարկ ծրագրի» ներկայացուցիչների՝ հայաստանյան այցի շրջանակներում։ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արիաննե Կաոիլին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկրաբանական գիտությունների և գեոպարկերի միջազգային…















