Հ.Յ.Դ. Հայաստան

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելություն

Փետրվարի 16-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել են մարզի Օշական, Օհանավան, Ծաղկահովիտ, Ն. Բազմաբերդ, Սասունիկ, Արագածոտն, Արուճ եւ Աշտարակ համայնքներից 13 բնակիչ: Դրամական օգնության խնդրանքով դիմումներ ներկայացրած բոլոր կարիքավոր քաղաքացիներին էլ ցուցաբերվել է համապատասխան աջակցություն: Քաղաքացիները մարզպետին դիմել են նաեւ անձնական բնույթի տարբեր հարցերով եւ ստացել համապատասխան պատասխաններ եւ…

Չի թույլատրվելու, որ հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ այլ ծրագրեր կատարվեն

Հայաստանն օրենսդրության պահանջով մինչեւ 2022 թվականը պարտավոր է անցում կատարել համատարած ներառական կրթության: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքով, 2017 թվականին 4 հատուկ դպրոցներ վերակազմակերպվել են որպես մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների եւ հանրակրթական դպրոց է տեղափոխվել 172 երեխա: «2017-ին սկսեց աշխատել ուսուցչի օգնական հաստիքը,…

Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ վերջիններիս խնդրանքով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը և նախարարության այլ պատասխանատուներ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության…

Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով դեսպանին` նախարար Լոքյանն ասել է, որ իր համար հաճելի է Ֆրանսիայի պետության ներկայացուցչի հետ հանդիպումը, քանի որ, բացի երկու ժողովուրդների միջև առկա ջերմ հարաբերություններից, նաև արդյունավետ է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը, որը միտված է…

Ազատ չէ այն մարդը, որ ենթակա է իշխող խավի կողմից ստեղծված օրենքներին

Խաժակ Տեր-Գրիգորյանի խոսքը` Մայիս 28-ին նվիրված տոնակատարության օրվա առիթով Այսօր հանդիսավորապես ամբողջ հայ ժողովուրդը ազգովին, իսկ Հայաստանի մեր ժողովուրդը՝ պետականորեն, նշում է մեր նորագույն պատմության մեծագույն իրադարձության տարեդարձը: 1918 Մայիսի 28. Մի թվական, որ անկյունադարձ հադիսացավ հայ ժողովրդի կյանքում և արժանի պսակումը դարձավ նրա մղած կենաց ու մահու ամեհի պայքարի՝ ստրկությունից նրան առաջնորդելով ազատության ու…

Կողմնակից եմ խնդիրը բազմակողմանի քննարկումներով լուծելուն

Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 16-ին, հրավիրել է արտահերթ նիստ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խնդիրը համարում է երկրում թաքնված զբաղվածությունը, ստվերային աշխատավարձերը և աշխատողների իրավունքների պաշտպանության ինստիտուտը: «Մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որ աշխատում են, բայց գրանցված չեն: Մարդկանց գրում են 55-60 հազար դրամ աշխատավարձ,…

Հանրապետության նախագահն ընդունել է նախարար Դավիթ Լոքյանին

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր զեկուցել է նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. նախանշված աշխատանքների հիմնական ուղղությունները: Նախարար Լոքյանը, մասնավորապես, անդրադարձել է անցած տարեսկզբին կայացած աշխատանքային հանդիպմանը, այնուհետ նաև տարեվերջին՝…

Աշխատատեղերի ստեղծումը առաջնային նշանակություն ունի

Նոր աշխատատեղեր, զբոսաշրջության ոլորտի զարգացում, քաղաքաշինական ծրագրեր: Շիրակի մարզպետարանը 2018 թվականին ծավալուն աշխատանքներ է նախատեսել տարբեր ուղղություններով: Ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ: -Պարոն մարզպետ, 2017 թվականն ինչպիսի տարի էր Շիրակի մարզի համար։ Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք։ -2017 թվականն աշխատանքի ու ձեռքբերումների տարի կարելի է համարել: Այս առումով, եթե համառոտ ասեմ, ապա…

Երեւանի բժշկական համալսարանը ձեռք է բերում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բաժնետոմսերի 90,5 տոկոսը

«Երեւանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ձեռք է բերում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բաժնետոմսերի 90,5 տոկոսը: Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության փետրվարի 15-ի նիստում: Որոշման նախագիծը ներկայացրեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ Բժշկական համալսարանի սեփականությանը կանցնի յուրաքանչյուրը 1000 դրամ արժեքով 152808 սովորական բաժնետոմս: Գործարքի գումարը կկազմի 2,5 մլրդ դրամ: Գործարքի արդյունքում Բժշկական համալսարանին…

Շիրակի մարզպետարանը մշակել է մարզի տուրիզմի զարգացման հայեցակարգ

Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրի քաղաքը, միշտ էլ աչքի են ընկել իրենց յուրահատուկ կոլորիտով, պատմամշակութային ժառանգությամբ, հայտնի մարդկանցով, գեղեցիկ ու մաքուր բնությամբ, յուրահատուկ խոհանոցով: Մարզի հնարավորությունները և հեռանկարները զբոսաշրջության զարգացման համար ահռելի են: Այս ամենն հաշվի առնելով Շիրակի մարզպետարանի մասնագետների համատեղ ջանքերով մշակվել է մարզի զբոսաշրջության զարգացման հայեցակարգը: Չնայած այն հանգամանքին, որ աշխատանքներն իրականացվել են հաշվի…