Հ.Յ.Դ. Հայաստան

Երբ չի խնամվում ծայրամասը, ապա շատ արագ կենտրոնը ևս վերածվում է ծայրամասի

ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Աշխարհի բոլոր մայրաքաղաքների կենտրոններն էլ գեղեցիկ են և ներկայանալի: Դա փաստ է, բայց առանձնակի հարգանքի են արժանի այն մայրաքաղաքները, որոնց ծայրամսերն ու կենտրոնը դժվար է տարբերակել ու զանազանել: Հետամնաց կամ թերզարգացած երկրները փայլեցնելով ու ճոխացնելով, երբեմն էլ շատ ճոխացնելով իրենց քաղաքի կենտրոնը ուզում են լավ…

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը անց է կացնում «24 ժամ Արաբկիրի այգում» միջոցառումը

Սեպտեմբերի 19-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Արաբկիրի Վահագն Դավթյանի անվան այգում մեկնարկեց «24 ժամ Արաբկիրի այգում» խորագիրը կրող միջոցառում, որի ընթացքում Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններում Դաշնակցության թեկնածուները կարողացան անմիջականորեն շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց հարցերն ու առաջարկությունները: Վարչական շրջաններում այցելություններ ունենալուց հետո երիտասարդներին այցելել է ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը: Հանդիպմանը ներկա էր…

Պոլիկլինիկայի բուժաշխատողները պետք է առողջապահական ապահովագրություն ունենան

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ ցուցակով Երևանի ավագանու թեկնածու, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանը: -Ձեր բազմազբաղ առօրյայով ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը: -Երբ քննարկվում էր մեր թեկնածուների ցուցակը, որոշեցինք յուրաքանչյուր մասնագիտությունից մարդ ընդգրկել այդ ցուցակում, մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ են ու գիտակ: Բացի այդ՝ մեր ցուցակը նույնպես գլխավորում է պրոֆեսիոնալ ու փորձառու ընկեր, որն ունի…

Աշխատող մարդը պետք է լավ ապրի ու լավ զգա իրեն մեր քաղաքում

Երևանի քաղաքապետի ՀՅ Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանն այսօր այցելեց «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ»՝ ծանոթանալու ինչպես գրասենյակի աշխատանքներին, ինչպես նաև գրասենյակ դիմող քաղաքացիների հիմնական խնդիրներին: Մանուկյանի խոսքով՝ աշխատող մարդը շատ է կարևորվում իրենց համար: «Քարոզարշավի մեր ծրագիրը ներառում է բոլոր ուղղությունները՝ տրանսպորտ, կանաչապատում, սակայն ես կարծում եմ, որ միայն լավ տրանսպորտ ու կանաչապատ Երևան ունենալով չէ,…

Քննարկվել են արևային վահանակների արտադրություն հիմնելու վերաբերյալ հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական էներգետիկ և չինական Hanergy ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանում արևային վահանակների արտադրություն հիմնելու վերաբերյալ հարցեր։ Նախարարը ողջունել է չինացի ներդրողների հետաքրքրությունը մեր երկրում վերականգնվող էներգետիկայի ոլորտում նման արտադրություն հիմնելու համար, ինչը նաև ոլորտի զարգացմանն է ուղղված, ներկայացրել այն արտոնությունները, որոնք պետությունը…

Արթուր Խաչատրյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին երկօրյա աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցի սկզբում նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի և փոխնախարար Արտակ Քամալյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները: Ընկերության տնօրեն Արտակ Պարոնյանը տեղեկացրել է, որ Իջևանի մթերման կետում նախորդ տարի…

ՀՅԴ-ն առաջարկում է Երևանում ստեղծել տրանսպորտի միասնական համակարգ

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն առաջարկում է Երևանում ստեղծել տրանսպորտի միասնական համակարգ: Այս մասին սեպտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՅԴ Երևանի ավագանու նախընտրական ցուցակի 2-րդ համար Դավիթ Հակոբյանը: «Դեռեւս նախորդ իշխանությունների ժամանակ առաջարկել էինք տրանսպորտի միասնական համակարգի ու միասնական տոմսի գաղափարը։ Միակ տարբերակը նորմալ տենդեր հայտարարելն է, որը կբացի կաշառակերության փաստը, հնարավորություն կտա, որ Երևանի…

Հերթական ապատեղեկատվությունն է. Արսեն Համբարձումյանը՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին

Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին լուրերը հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: «Նման ապատեղեկատվությունների մենք ականջալուր ենք լինում ամեն օր: Չեմ կարծում, որ այդ տեսակ չճշտված տեղեկատվությունների հրապարակումը որևէ կերպով նպաստում է ընտրական քարոզարշավի բնականոն ընթացքին»,- նշեց Ա. Համբարձումյանը: News-ը գրել է, որ Հայ…

Երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանն այցելել է մարտական ընկերների հարազատներին

Խաչվերացի տոնին Երեւանի քաղաքապետի՝ Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանը կուսակից ընկերների հետ Արցախյան պատերազմի մասնակից Դուշման Վարդանի տանն էր: Միքայել Մանուկյանի համար Վարդանը ոչ միայն նորագույն պատմության հերոսներից է, այլեւ իր մարտական ընկերը, ում հետ անցել է պատերազմի բովով: Միքայել Մանուկյանը շրջում է զոհված մարտական ընկերոջ տուն-թանգարանում եւ գրադարանում: Այստեղ ամեն ինչ հիշեցնում է Վարդանին. հերոսի…

Դաշնակցությունը Երևանի խնդիրների լուծումը տեսնում է բյուջեի արդյունավետ կառավարման մեջ

ՀՅԴ կուսակցությունը Երևանի խնդիրների լուծումը քաղաքային բյուջեի արդյունավետ կառավարման մեջ է տեսնում: Այս մասին սեպտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակի 2-րդ համար Դավիթ Հակոբյանը: «Մենք չունենք մեծ փողեր, որպեսզի խոստանանք, որ մեր գրպանից կբարեկարգենք Երևանը կամ հույսը կդնենք դրսից ներդրումների վրա: Մեր նպատակը լինելու է Երևանի ռեսուրսների ճիշտ կառավարումը:…