
Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին էրեբունցիների հետ` ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը: Հանդիպման ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս ընտրությունները սկզբունքային նշանակություն ունեն, քանի որ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանն այլևս կառավարման պառլամենտական եղանակի է անցել, ինչը նշանակում է, որ երկրի բարձրագույն և միակ իշխանությունը, որ ձևավորելու է օրենսդիր, գործադիր և…















