Լուրեր

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ ապրիլի 6-ին: Ընդունելությանը մասնակցեց 11 քաղաքացի՝ Հնաբերդ, Շամիրամ, Նոր Ամանոս, Փարպի, Եղնիկ, Սասունիկ, Ուշի, Արտաշավան, Արագածավան համայնքներից եւ Աշտարակ քաղաքից: 10 քաղաքացի դիմել էր դրամական օգնության խնդրանքով: Բոլորի դիմումներն էլ բավարարվեցին: Մեկ բնակիչ էլ մարզպետին դիմեց անձնական հարցով եւ համապատասխան պարզաբանում ստացավ: Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն՝…

Գիտաժողովին մասնակցություն Բեյրութում եւ հանդիպումներ Գերմանիայում

Մարտի 21-23-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը գտնվում էր Լիբանանում։ Բեյրութում նա մասնակցել է Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել «Պետականության վերակերտումը Արցախում (1917թ. դեկտեմբեր-1918թ հուլիս)» թեմայով գիտական զեկույցով: Այնուհետև, մարտի 27-31 Արցախի խորհրդարանի փոխնախագահը ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հետ մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում…

Հայ Դատի Զօրակցական Հաւաքը՝ Ի Նպաստ Ծերակուտական Մենենտեզի

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի բարեկամներ, համակիրներ ու ղեկավարներ վերջերս ի մի հաւաքուեցան՝ մեծարելու համար Միացեալ Նահանգներու Ծերակոյտի անդամ եւ հայութեան իրաւանց պաշտպան Ռապըրթ Մենենտեզը, միաժամանակ՝ գործնականապէս զօրակցելու յառաջիկայ Նոյեմբերին տեղի ունենալիք քոնկրեսական ընտրութիւններուն համար Մենենտեզի ընտրապայքարին։ Մենենտեզ ամենաբարձրաստիճան դեմոկրատն է Ծերակոյտի ազդեցիկ Արտաքին յարաբերութեանց յանձնախումբին մէջ եւ երկարամեայ լաւ յարաբերութիւն ունի Ամերիկայի Հայ…

Մեղմ Պատիժներ՝ Ցուցարարներ Ծեծած Էրտողանի երկու Համակիրներուն

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Մայրաքաղաք Ուաշինկթընի գերագոյն ատեանի դատարան մը Ապրիլ 5ին մեղմ պատիժներ սահմանեց անցեալ տարուան Մայիս 16ին Թուրքիոյ նախագահի թիկնապահներուն առաջնորդութեամբ խաղաղ ցուցարարներու դէմ կատարուած յարձակումին երկու թուրք մասնակիցներուն։ Արդարեւ, Էյուպ Եըլըրըմ եւ Սինան Նարին, որոնք կրնային մինչեւ 15 տարուան բանտարկութեան դատապարտուիլ, միայն մէկ տարուան բանտարկութեան եւ երեք տարի հսկողութեան տակ մնալու դատավճիռ ստացան՝ 100ական տոլարի…

Օժանդակություն Արցախի բազմազավակ ընտանիքներին

2016թ.-ից Իրանի «Թևանիկ» բարեսիրական խմբի միջոցով ամսական կտրվածքով շարունակական նյութական օժանդակություն է ցուցաբերվել 2014-2017 թթ. Արցախում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Այժմ Արցախում ծրագիրն իրագործվում է բազմազավակ՝ յոթ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար: «Թևանիկ» խմբի նախաձեռնության իրագործմանն աջակցել է ՀՕՄ-ի Արցախի միավորը: «Թևանիկ» բարեսիրական խմբի վերոնշյալ ծրագրերի շրջանակներում օժանդակություն է ստացել ավելի քան 110…

Ապահովել ենք եկամուտների հավաքագրման աննախադեպ ցուցանիշ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն 8 ամիս է, ինչ պաշտոնավարում է: Այսօր նա լրագրողներին ներկայացրեց 8 ամիսների ընթացքում մարզում կատարած աշխատանքները, մարզային կյանքի խնդիրները և առաջիկա ծրագրերը: Սիմոնյանն ասաց, որ այս ընթացքում փորձել են կառավարության կողմից որդեգրված` մարզերի, տարածքների հավասարաչափ զարգացման, մարզի 2017-2025 թթ. երկարաժամկետ ռազմավարության և մարզի տարեկան աշխատանքային ծրագրերով նախատեսված գործառույթներն իրականացնել: Աշոտ Սիմոնյանը…

Աշոտ Սիմոնյանի մոտ քննարկվեցին օրախնդիր հարցեր

Ապրիլի 4-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու արդյունքները: Դրանք առնչվում էին տարբեր տեղեկատվությունների, հաշվետվությունների տրամադրմանը, համայնքների տարեկան աշխատանքային պլանների կազմմանը, կառավարության նիստերի արձանագրություններից բխող հանձնարարականների կատարմանը եւ այլն: Մարզպետը ըստ ոլորտների անդրադարձավ մարտի 3-ին Արագածոտնի մարզում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից անցկացրած…

Գանատայի Հայ Դատի Յանձնախումբի քաղաքական հանդիպումները Կը Շարունակուին Օթթաուայի Մէջ

Նախորդ շաբթուան ընթացքին, Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը շարունակեց իր հերթական հանդիպումները մայրաքաղաք Օթթաուայի մէջ, ուր հանդիպումներ ունեցաւ Երեսփոխաններ Թոնի Քլէմէնթի, Րէյչըլ Հարտըրի, Ճին Եիփի եւ Ալէքասնդ Պուլըրիսի հետ: Հանդիպումներու ընթացքին կողմերը քննարկեցին Հայ Դատի յանձնախումբի նախաձեռնած յառաջիկայ կարգ մը ծրագիրները, միջ-մշակութային յարաբերութիւնները եւ բազմամշակութայնութեան վերաբերող շարք մը հարցեր: Հայ Դատի պատուիրակները երեսփոխաններուն հետ քննարկեցին նաեւ…

Հրաչ Մուրադյանի կորուստը միայն մեր կորուստը չէ, դրա մեջ ապագայի կորստի վախ կա

Այսօր ազատամարտիկ, Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան 5-րդ տարելիցն է: Պռոշյան համայնքի Զորաց պանթեոնում էին հավաքվել նրա ընտանիքի անդամները, ընկերները, կուսակցական ընկերները և պարզապես գյուղացիներ: Հավաքվել էին` խոստանալու, որ դավադիր սպանությունից որքան էլ ժամանակ անցնի, իրենք չեն մոռանալու և հետամուտ են լինելու, որպեսզի այն բացահայտվի, և բոլոր մեղավորները պատժվեն: Պռոշյանի ՀՅԴ «Դրո Կանայան» կոմիտեության…