Լուրեր

107,200 Տոլար հանգանակուեցաւ Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբին Տարեկան Ճաշկերոյթին Ընթացքին

Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբին Պահանջատիրական Շաբաթը աւարտեցաւ Տարեկան Ճաշկերոյթով, որուն ընթացքին հանգանակուեցաւ 107,200 Տոլար որ պիտի յատկացուի Հայ Աւստրալական հանրային աշխատանքներուն: Սոյն ճաշկերոյթին պատուուեցաւ Աւստրալահայ տաղանդաւոր լրագրող Ճորճ Տօնիկեան «Հայ Դատի Յանձնախումբի Հայ եւ Աւստրալացի համայնքներու Տարուան Բարեկամ» շքանշանով: Տօնիկեան, նախկին լուրերու հեռարձակող ԷՍՊԻԷՍ Հեռատեսիլի կայանէն, ի յայտ բերաւ եւ դատապարտեց սոյն կայանի անընդունելի մեղմ…

«Ի Պաշտպանութիւն Քրիստոնեաներու» Հաւաքը Պատասխան Մըն Է Ամերիկեան Անտարբերութեան

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան, մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ Հոկտեմբեր 24էն 26 կայացող՝ «Ի պաշտպանութիւն քրիստոնեաներու» խորագրեալ համաժողովի բացման մամլոյ ասուլիսին ընթացքին յայտարարեց, թէ հաւաքը պատասխան մըն է Միջին Արեւելքի մէջ քրիստոնեաներու նկատմամբ Միացեալ Նահանգներուն ցուցաբերած անտարբերութեան։ Համբարեան շեշտեց, թէ Ուաշինկթըն պէտք է առաջատարի դեր ստանձնէ Միջին Արեւելքի մէջ քրիստոնեաներու պաշտպանութեան եւ…

ՀՀ-ում տեղական և տարածքային մարմիններում իրականացվող խոշորածավալ բարեփոխումների կողքին կանգնած են ԵՄ մեր գործընկերները

Այսօր Երևանում մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Արևելյան Գործընկերության ռեգիոնալ և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) «Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես Արևելյան գործընկերության երկրների աճի գործոններ» խորագրով համաժողովը: Համաժողովում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի…

Եւրոպահայութեան 4-րդ Համագումարի Երկրորդ Օրուան Նիստերը Տեղի Ունեցան Եւրոպական Խորհրդարանին Մէջ

Երէկ` հինգշաբթի, 19 հոկտեմբեր 2017-ին, Եւրոպական խորհրդարանին մէջ տեղի ունեցաւ Եւրոպահայութեան 4-րդ համագումարի 2-րդ նիստը: Խորհրդաժողովի 2-րդ օրուան բացման նիստին ընթացքին անգլերէնով խօսքեր արտասանեցին ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեան, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոս, Եւրոպական խորհրդարանի անդամներ Մարիա Սփիարքի, Ֆրանք Էնկել եւ Էլենի Թէոխարուս,…

Կաթողիկոս Արամ Ա -ն առաջարկում է Հայ դատի գրասենյակներ ունենալ նաեւ իսլամական աշխարհում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իր շարունակական զորակցությունն է հայտնում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբին: Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացմանն այս մասին ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա -ն: «Մենք այստեղ հավաքվել ենք ևս մեկ անգամ որպես նույն ընտանիքի պատկանող անձինք: Պայմանների բերումով տարբեր տեղերում ենք ապրում, հարցերին տարբեր հայեցակետերով մոտենում, սակայն մեր կյանքի ճամփին մեկ…

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Հոկտեմբերի 18-ին Նախագահ Սահակյանը մասնակցել է 4-րդ Եվրոպական հայկական համագումարի բացմանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Նախագահն արժեւորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու եւ իրականացնելու…

Եւրոպահայութեան չորրորդ համագումարին պաշտօնական բացում

Այս առաւօտ՝ 18 Հոկտեմբեր 2017-ին, Պրիւքսէլի Հայ Տան մէջ տեղի ունեցաւ բացումը Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնած՝ Եւրոպահայութեան չորրորդ համագումարին: Ներկայ էին Եւրոպահայ քաղաքագէտներ, հասարակական գործիչներ, գիտնականներ եւ Եւրոպայի մէջ գործող Հայ Դատի յանձնախումբերուն եւ հայկական այլ կազմակերպութիւններու շուրջ 150 ներկայացուցիչներ: Երկօրեայ համագումարի առաջին օրուան ընթացքին քննարկուեցան մեր ժողովուրդին դիմագրաւած հիմնահարցերուն ներկայ զարգացումները որոնց…

Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակին Նախաձեռնութեամբ Եւրոպայի Հայերու 4-րդ Համագումարը Տեղի Կ՛ունենայ 18 Եւ 19 Հոկտեմբերին

«Ազդակ» Կը Մասնակցի Համագումարին Եւրոպայի Հայ դատի յանձնախումբի գրասենեակը կը հաղորդէ, թէ 18 եւ 19 հոկտեմբեր 2017-ին պիտի գումարուի Եւրոպայի հայութեան 4-րդ համագումարը: Այս համագումարը Եւրոպայի մէջ գործող Հայ դատի յանձնախումբերուն եւ հայկական այլ կազմակերպութիւններուն կողքին, Հայաստանէն, Արցախէն, Եւրոպայէն, Միացեալ Նահանգներէն եւ այլ շրջաններէ հասարակական գործիչներ, քաղաքագէտներ ու գիտնականներ եւ հոգեւորականներ պիտի մէկտեղէ` զրուցելու եւ…

Արցախի և Հայաստանի ՀՅԴ խմբակցությունները հանդիպել են

ԱՀ և ՀՀ Ազգային ժողովների ՀՅԴ խմբակցությունները տարեկան նվազագույնը երկու հանդիպում են ունենում թե’ Երևանում և թե’ Ստեփանակերտում: Հանդիպումների, քննարկումների օրակարգը նախօրոք ճշտված է լինում: Երեկ Արցախի ՀՅԴ պատգամավորները ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ում հանդիպեցին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորների և դաշնակցական նախարարների հետ: Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Yerkir.am-ի հետ խոսելով հանդիպման թեմաների մասին, տեղեկացրեց,…

ՀՕՄ-ուհիները՝ Արցախի սահմանային զորամասում

«Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը հերթական անգամ այցելեց Արցախի սահմանային զորամաս։ Ծրագիրը հագեցած էր մի շարք միջոցառումներով՝ կրթական և մշակութային։ Զորամասում կայացավ լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի «25 տարի անց» խորագրով ցուցահանդեսը։ Լուսանկարներում պատկերված էին 1992-93թթ. Արցախյան պատերազմի և տվյալ զորամասի նորօրյա զինվորները՝ ծանոթ ու անծանոթ հերոսների լուսանկարներ, որոնք անցնող 25 տարիների ընթացքում ծառայել են հայրենիքին:…