
ԱՄՆ Հայ Դատի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ է ընտրվել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախկին անդամ Գլեդիս Բերեջիքլյանը՝ փոխարինելով Մայք Բերդին: Հայ Դատի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 46-ամյա Բերեջիքլյանը ներկայացնում է նահանգի «Ազատական» կուսակցությունը: Նա դեռ երիտասարդ հասակում ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ավստրալիայի հայկական համայնքի կյանքին, եղել է Հայ Մարմնակրթական…















