Լուրեր

Մարտունիում տեղի ունեցավ «Անուշ Հայրենիք» ճամբարի փակման արարողությունը

Օգոստոսի 13-ին ԼՂՀ Մարտունի քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միության (ԼԵՄ) «Անուշ Հայրենիք» ճամբարի փակման արարողությունը: Միջոցառման ընթացքում պատանիները հանդիսատեսին ներկայացրին ճամբարի երկու շաբաթների ընթացքում սովորած ազգային երգն ու պարը, հանդես եկան նաեւ փոքրիկ ներկայացումով: ՀՅԴ ԼԵՄ-ը արդեն չորրորդ տարին է Արցախում կազմակերպում է պատանեկան ճամբարներ, որտեղ իրենց ամառային հանգիստ են անցկացնում ավելի քան…

Իսպանիայի Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Օգոստոսի 12-ին իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչել է և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել ինստիտուցիոնալ հայտարարությանը։ Այս քայլով Բենալմադենան համալրել է Իսպանիայի՝ նման որոշում ընդունած երկու տասնյակից ավելի քաղաքների շարքը:

Բարձրլեռնային բնակավայրերը ստանալու են մեծ դոտացիաներ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախագիծը ներկայացրած` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ օրենքը վերաբերում է համայնքներին հատկացվող պետական դոտացիաների կարգին: «Այս օրենքը շուրջ 8 տարի մշակված էր եւ գործածության մեջ չէր դրվում, քանի որ համապատասխան պայմանները թույլ չէին…

Շուշիում կայացել է ՀՅԴ Ճամբարի բացման արարողությունը

Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում տեղի է ունեցել ՀՅԴ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական միության ճամբարի բացման արարողությանը: Այն մեկնարկել է օգոստոսի 1-ին: Ճամբարին մասնակցում է 150 պատանի: Այս տարի սա ՀՅԴ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական միության կողմից Արցախում կազմակերպվող երկրորդ պատանեկան ճամբարն է՝ առաջինը կազմակերպվել է Ասկերան քաղաքում: Ճամբարի հանդիսավոր բացմանը ներկա էր ԼՂՀ…

Հանդիպում Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում

Արցախի ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում նախօրեին հյուրընկալվել էին Լիբանանի ՀՅԴ Զավարյան Ուսանողական միության անդամներ եւ Պարսկաստանի Նոր Ջուղայի ՀՅԴ «Թադեւոս Թադեւոսյան» պատանեկան միության սաները: Նրանց ընդունել են Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, Արցախի ԿԿ անդամ Ժիրայր Շահիջանյանը: Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանը ամփոփ…

Կառավարությունը արտոնություն տրամադրեց «Ռուսալ Արմենալ»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռուսալ Արմենալ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերության նպատակն է արտադրական հզորությունների աստիճանական ավելացումը և ապրանքային արտադրանքի անվանացանկի ընդլայնումը, որի համար նախատեսում է իրականացնել շուրջ 2.4 մլրդ դրամի…

Իսպանիայի Ալիկանտե քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հուլիսի 28-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Քաղաքային խորհուրդում տեղի ունեցած քննարկումների ընթացում ելույթներով հանդես եկան այնտեղ ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց խոսքում կարևորեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրա կանխարգելիչ նշանակությունը: Մասնավորապես, «Կոմպրոմիս» քաղաքական խմբակցության ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ խիստ կարևոր է մոռացության չմատնել հայերի դեմ կատարված…

Դատապարտումի Հեռագիր` Գերմանիոյ Պետութեան

Միւնիխի մէջ պատահած ոճիրին առիթով` ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին եւ Հայկական երեսփոխանական պլոքին անունով, երեսփոխան Յակոբ Բագրատունի շաբաթ օր Լիբանանի մէջ Գերմանիոյ դեսպան Մարթին Հութի ճամբով դատապարտումի հեռագիր մը յղեց Գերմանիոյ պետութեան` դատապարտելով ոճրային քստմնելի արարքը, միաժամանակ ցաւակցութիւն յայտնելով զոհերու ընտանիքներուն: Նմանօրինակ դատապարտագիր մը յղուեցաւ նաեւ ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինին կողմէ: aztagdaily.com

Նա դեռ շատ գործ ուներ անելու

Տեղի ունեցավ Վարուժան Կոնդակչյանի հոգեհանգստի արարողությունը Հուլիսի 22 -ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ազգային, հասարակական գործիչ, բարերար Վարուժան Կոնդակչյանի հոգու խաղաղության համար: Ներկա էին բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ, մշակույթի գործիչներ, արվեստագետներ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով Վարուժան Կոնդակչյանի մասին, նշեց, որ մեծ է նրան ճանաչողների կորուստը, քանի որ նա…

Արցախում մեկնարկել են Դաշնակցության ճամբարները

Արցախում սկսվել են արդեն ավանդական դարձած Դաշնակցության պատանեկան ճամբարները: Արդեն 6-րդ տարին է ինչ տարբեր երկրներից Արցախ ժամանած սփյուռքահայ երիտասարդները ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ համատեղ ճամբարներ են անցկացնում Արցախի տարբեր բնակավայրերում: Այս տարի ճամբարների մեկնարկը տրվեց Ասկերան քաղաքից, որտեղ մոտ 140 երեխաներ յուրովի անցկացնում են ամառային հանգիստը` ոչ միայն ուրախ ժամանց անցակացնելով, այլեւ ճամբարի…