Հանդիպում Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում

FotorCreatedԱրցախի ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում նախօրեին հյուրընկալվել էին Լիբանանի ՀՅԴ Զավարյան Ուսանողական միության անդամներ եւ Պարսկաստանի Նոր Ջուղայի ՀՅԴ «Թադեւոս Թադեւոսյան» պատանեկան միության սաները:

Նրանց ընդունել են Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, Արցախի ԿԿ անդամ Ժիրայր Շահիջանյանը:

Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանը ամփոփ տեղեկություններ է ներկայացրել Արցախի քաղաքական, տնտեսական կացության վերաբերյալ, խոսել ՀՅԴ կատարած աշխատաքների եւ անելիքների մասին:

Հանդիպման վերջում ծավալված երկխոսության ընթացքում երիտասարդները հետաքրքրվել են մասնավորապես սահմանային լարվածության, պատերազմի վերսկսման հնարավորությունների, եւ որպես սփյուռքահայ երիտասարդների իրենց՝ հայրենիքի պաշտպանությանն ներգրավելու մասին:

Հիշեցնենք, որ Լիբանանի ՀՅԴ Զավարյան ուսանողական միության անդամները արդեն մեկ շաբաթ է Արցախի հանրապետության Բերձոր քաղաքում են, ուր 150 պատանիների համար կազմակերպում են ամառային ճամբար, իսկ Պարսկաստանի Նոր Ջուղայի ՀՅԴ «Թադեւոս Թադեւսյան» պատանեկան միության 24 սաներ Արցախ են ժամանել ճանաչողական այցով:

aparaj.am

Տպել Տպել