Լուրեր

Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ այցելած Եվրախորհրդարանի պատգամավորներին ընդունել է ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին ու նշել, որ Արցախն ունի հարուստ մշակույթ ու չնայած բազում խոչընդոտների՝ հնարավորության դեպքում այն ներկայացվում է եվրոպական տարբեր երկրներում՝ միջազգային փառատոնների, զբոսաշրջային էքսպոների շրջանակում։ Եվրախորհրդարանի պատգամավորները՝ Մարտին Զոնեբորնը, նրա տիկինը՝ Կլաուդիա Թուրսարկիսյանը, Թոմ Հայնթերը…

Անգելա Մերկելը սխալվել է

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելության մասին: «Ես շոկի մեջ էի եւ հիմա այստեղ եմ, որպեսզի ուղղեմ տիկին Անգելա Մերկելի սխալը: Նա բացահայտ չի արտասանել «ցեղասպանություն» բառը: Այդ զազրելի իրականությունն ունի անուն՝ ցեղասպանություն՝ հիմնվելով Եվրոպական պառլամենտի…

Հրազդանում կստեղծվի Հայաստանում չորրորդ ազատ տնտեսական գոտին

Այսօր կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին հարցը: Ըստ նախագծի՝ մինչև 2043թ. այդ գոտում կներգրավվի 200 շահագործող, մինչև 2021թ.` 50…

Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են Եվրախորհրդարանի պատգամավորի գլխավորած պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 29-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակության անդամներին, ովքեր Արցախ են ժամանել ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նման կազմով այցելությունները թույլ են տալու ընդլայնել Գերմանիայում և Եվրոպայում Արցախի բարեկամների…

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունել է Եվրախորհրադարանի պատվիրակությանը

Օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրախորհրադարանի պատվիրակությանը՝ Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Արցախի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությանը՝ ուղղված հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդմանը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի Հանրապետության հետ Եվրախորհրդարանի համագործակցությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում…

Միքայել Մանուկյանը, ընտրվելու դեպքում, կվարի կադրային ճիշտ քաղաքականություն

ՀՅԴ-ն վստահ է՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն՝ Միքայել Մանուկյանը տիրապետում է քաղաքի խնդիրներին և ընտրվելու դեպքում վարելու է կադրային շատ ճիշտ քաղաքականություն: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Միքայել Մանուկյանը որպես հմուտ ղեկավար իրեն դրսևորել է լավագույնս: Եվ մեր խորին համոզմամբ՝ քաղաքը հմուտ ղեկավարման կարիք ունի: Նա տիրապետում է Երևանի…

Միքայել Մանուկյանը՝ ՀՅԴ քաղաքապետի թեկնածու. պաշտոնական

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը կգլխավորի ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Լուրը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ կարգախոսը լինելու է. «Միասին` հանուն Երևանի»: Նշենք, որ Երկար տարիներ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանը…

Աշոտ Բեկորի հիշատակի օրն է

Այսօր Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Բեկորի հիշատակի օրն է: 1992թ. այս օրը՝ օգոստոսի 24-ին, Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտում հերոսի մահով ընկավ ՀՅԴ գաղափարի նվիրյալներից մեկը՝ Աշոտ Ղուլյանը: Ստեփանակերտի՝ իր անունը կրող պուրակում հավաքվել էին Բեկորի մարտական, կուսակցական ընկերները՝ հարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ դնելու նրա հուշարձանին…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Տիմուր Ժակսիլիկովի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Ալբերտ Բաբայանը, ԵՏՀ ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Արման Խաչատուրյանը, ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամի խորհրդական Սամատ Ալիևը, ՏԶՆՆ ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետ…

Արցախի կանայք զարգացնում են ձեռագործությունը

Իրանի «Թեւանիկ» բարեսիրական խումբը ՀՕՄ-ի Արցախի միավորման հետ համատեղ կրկին ձեռագործ աշխատանքների դասընթաց են կազմակերպում Արցախում: Ուլունքագործություն, ասեղնագործություն, կարուձեւ եւ կտորից տարբեր աշխատանքների պատրաստում. Այս 4 ուղղություններով են «Թեւանիկ» խմբի 5 անդամներն իրենց հմտությունները փոխանցում Ստեփանակերտի եւ շրջանների շուրջ 60 կանանց եւ աղջիկներին: ««Թեւանիկ» խմբի ծրագրերից մեկն էլ Արցախում պատրաստված արվեստի գործերը, ձեռքի աշխատանքները Իրանում…