Լուրեր

Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկայացուցիչները Վարչապետ Սալամին Տեղեկացուցին Արցախեան Տագնապի Նորագոյն Զարգացումներուն Մասին

Հայ քաղաքական երեք կուսակցութիւններու` ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչներէ բաղկացած պատուիրակութիւն մը երէկ այցելեց վարչապետարան եւ հանդիպում մը ունեցաւ վարչապետ Թամմամ Սալամի հետ: Հանդիպումը կը վերաբերէր Արցախի եւ Ազրպէյճանի սահմանագօտիին վրայ 1-5 ապրիլին, Ազրպէյճանի սանձազերծած պատերազմական գործողութիւններուն պատճառով ստեղծուած իրավիճակին: Ներկայացուցիչները վարչապետ Սալամին փոխանցեցին տեղեկութիւններ Արցախի վերաբերող զինուորական եւ քաղաքական նորագոյն զարգացումներուն մասին: Շեշտեցին այս…

Այսօր Լոս Անջելեսում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ զոհերի

Այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ տեղի կունենա ակցիա՝ հանուն Արցախի խաղաղության։ Միջոցառման ընթացքում մոմեր կվառվեն՝ ի հիշատակ ադրբեջանական ագրեսիայի զոհերի:

Իր Ձեռնարկած Այցելութիւններու Ծիրին Մէջ

ՀՅԴ Պատուիրակութիւնը Հանդիպում Ունեցաւ Լիբանանի Մէջ Գերմանիոյ Դեսպանին Հետ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն եւ Հայ դատի յանձնախումբը ներկայացնող պատուիրակութիւն մը, որուն մաս կը կազմէին Կարօ Յարութիւնեան, Վահրամ Էմմիեան, Սալբի Պուլղուրճեան-Սիմիթեան եւ Սերուժ Աբիկեան, երէկ կէսօրէ առաջ այցելեց Գերմանիոյ դեսպանատուն եւ հանդիպում ունեցաւ Լիբանանի մէջ Գերմանիոյ դեսպան Մարթին Հութի հետ: Պատուիրակութիւնը դեսպանին ներկայացուց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն-Ազրպէյճան…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համանգործակցության ընկերակցության պատվիրակությանը

Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համանգործակցության ընկերակցության պատվիրակությանը Ապրիլի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (ԳՄՀԸ /GIZ) երևանյան գրասենյակի տնօրեն Աննե Դորիթ Կեմպային և ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում» ծրագրի ղեկավար Կոռնելիա Սկոկովին: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի հետ համագործակցության և տարիների ընթացքում իրականացրած աշխատանքի համար` Արծվիկ Մինասյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել…

Զօրակցական հաւաք Թեհրանի հայոց եկեղեցիներում

Մեր յաղթանակի գրաւականը` միասնութիւնն է «ԱԼԻՔ», Ա. Է. – Արցախ, Հայաստան, Սփիւռք, եռամիասնութիւնը այսօր աւելի քան ամուր ու հզօր է իր ազգային միասնականութեամբ ու մեզ յատուկ խենթ ու յախուռն տեսակով: Իրանահայութիւնն իր պահանջի, ցասման ձայնը ու միաժամանակ հերոսական ոգով զոհւած հերոս զինւորների յիշատակը խնկարկելով, միասնութեան եւ զօրակցութեան թիկունքում մէկ անգամ եւս ամրագրեց, որ արցախցու հետ…

Արցախը անցել է իր առօրյա կյանքին

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Այս օրերին մենք Արցախում հանդիպեցինք տարբեր նախաձեռնությունների, կամավորական ջոկատների, աշխարհազորայինների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, քաղաքական և հասարակական դեմքերի, որոնց ի սրտե պետք է հայտնեմ շնորհակալությունս Արցախով ապրելու համար: Միևնույն ժամանակ, ի լուր բոլորի, ուզում եմ տեղեկացնել, որ Արցախը անցել է իր առօրյա կյանքին, որ արցախցին ապրում ու գործում…

Արցախին օժանդակելու Հայ Օգնութեան Միութեան կոչը

Կոչ Զօրակցութեան Ի տես ներկայ անվստահելի զինադուլէն ետք առկայ մտահոգիչ իրավիճակին,ի տես թշնամի կրակոցներու թիրախ դարձած կիսաքանդ գիւղերուն եւ աւաններուն, վիրաւոր մարտիկներու եւ բնակիչներու եւ անոնց ցաւատանջ հարազատներուն եւ Արցախի որբացած մանուկներուն՝ Հայ Օգնութեան Միութիւնը անմիջական պարտաւորութիւնը կը զգայ դիմելու համայն հայ ժողովուրդին, կոչ ուղղելով բոլորին` լծուելու բարեսիրական ու մարդասիրական վսեմ աշխատանքի՝ ամոքելու համար անվերադարձ…

Նիւ Եորքի մէջ ցոյց եւ հաւաք

ՆԻՒ ԵՈՐՔ.- Ապրիլ 9-ին, Ատրպէյճանի կատարած վայրագ յարձակումին դէմ ցոյց մը կազմակերպուեցաւ, Մ.Ա.Կ.-ի կեդրոնատեղիին մօտակայքը: Ի յիշատակ, հայրենիքին համար զոհուած զինուորներուն, հոգեհանգստեան աղօթք կատարեց Նիւ Եորքի Սուրբ Լուսաւորիչ Մայր եկեղեցուոյ հովիւ՝ Մեսրոպ Լագիսեանը։ 250-է աւելի հայորդիներ շամանած էին իրենց բողոքը արտայայտելու: Ա.Մ.Ն. Արեւելեան Շրջանի Կեդրոնական Կոմիտէի անունով, խօսք առաւ Արամ Յովակիմեան, որ պահանջեց Պաքուէն ամէն,…

Համանախագահները ԱԳՆ-ում են. նրանց դիմավորել են բողոքի բազմամարդ ցույցով

Ակցիայի մասնակիցները կոչ են անում լիարժեք գնահատել իրավիճակը, պատժել միջազգային իրավունքին համապատասխան Ադրբեջանի ագրեսիան, հասցեական հայտարարություններ անել, ճանաչել ԼՂ անկախությունը: ԱԳՆ շենքի մոտ ցուցարարները նաև իրենց ցավակցությունը հայտնեցին զոհված զինվորների համար և հայտարարեցին՝ հպարտանում են, որ մաս են կազմում նման ժողովրդի: «Փա՛ռք հայոց զինվորին» «փա՛ռք հայոց մայրերին» վանկարկում էին նրանք: «Մեզ դիտում են այն զինվոր…

Քանի դեռ կարողանում ենք մեր սահմանները պաշտպանել, խաղաղապահների անհրաժեշտությունը չկա

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսեց ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակի մասին, այն մասին, թե արդյո՞ք լարված վիճակը կհանգեցնի լայնամասշտաբ պատերազմի, ինչի հնարավորությունը չի բացառել ՀՀ նախագահը երեկ ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը մեր ժողովուրդը միշտ պետք է նկատի ունենա, ու թեև Ադրբեջանը լուրջ հակահարվածից դեռ…