Լուրեր

Ոստիկանությունը խոչընդոտել են ՀՅԴ երիտասարդականի ցույցն Աթենքում

դեպի Թուրքիայի դեսպանատուն Դաշնակցության Հունաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ, հարյուրավոր երիտասարդներ արդարության երթ են կազմակերպել Աթենքում դեպի Թուրքիայի դեսպանատուն։ Ցուցարարները պաստառներ են պահում, որոնք հիշատակում են Օսմանյան Թուրքիայում 1.5 մլն հայերի սպանությունը: Մասնակիցները նաեւ բազմաթիվ մետրերի երկարություն ունեցող հայկական դրոշ են տանում: Կազմակրեպիչները մեզ տեղեկացրին, որ այժմ ընթացող երթին ոստիկանությունը խոչնդոտում է՝ չթողնելով երիտասարդներին շարժվել դեպի…

Ջահերով երթ` դեպի Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երթի հազարավոր մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնին զոհ գնացած ավելի քան 1,5 մլն հայորդիների հիշատակին: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հայկ Իգիթյանը դիմելով երթի մասնակիցներին՝ նշեց, որ այսօր ևս աշխարհն ականատեսն է թուրքական…

Բանակցային սեղանի շուրջ ԼՂ-ն պետք է իր տեղն ունենա

Բասկերի խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանը 2016թ-ի ապրիլի 2-ին աննախադեպ հարձակում է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Այս հարձակումը հանգեցրել է տասնյակ մահերի, այդ թվում և քաղաքացիական անձանց ու մի երեխայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին Բասկերի երկրի խորհրդարանի ընդունած բանաձևում: Փաստաթղթում…

Հալեպի հայ համայնքն ակտիվորեն մասնակցում է խորհրդարանական ընտրություններին

Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են Սիրիայում անցկացվող խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Խմբագրությունից փոխանցեցին, որ առավոտյան ժամը 7:00-ից սիրիահայությունը, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները շտապում են ընտրական տեղամասեր: Հալեպի Բերիո Հայոց թեմի առաջնորդ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը, հալեպահայ կազմակերպությունների ներկայացուցիչները, խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած Ժիրայր Ռեիսյանը կատարել են իրենց…

Ապրիլի 24-ին Իսրայելում Թուրքիայի դեսպանատան և հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է կազմակերպվելու

Իսրայելում Թուրքիայի դեսպանատան և հյուպատոսության մոտ ապրիլի 24-ին տեղի հայկական համայանքը բողոքի ակցիա է կազմակերպելու: Այս մասին հայտնել է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը: «Մեր հիմնական ուղերձը մեկն է` պահանջատիրությունը: Հայ ազգը 100 տարի անց էլ շարունակելու է պայքարը: Մեր հիմնական պահանջն է` Հայոց ցեղասպանության ճանաչում, հողերի վերադարձ»,-ասաց Հակոբ Սևանը: Մինչ Թուրքիայի դեսպանատան…

Դավիթ Լոքյանն ընդունել է ՀԲ ՍՆՏԶ ծրագրային թիմի անդամներին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ՍՆՏԶ ծրագրային թիմի անդամներին, ովքեր ս.թ. ապրիլի 11-15-ը անցկացնում են Հայաստանում Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում (ՍՆՏԶ) ծրագրի իրականացման աջակցության առաքելությունը: Ողջունելով հյուրերին, նախարար Դավիթ Լոքյանը մեծապես կարևորել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով աջակցվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի իրականացումը և…

Վաղը Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը

Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը: Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի համաձայն` ապրիլի 12-ի օրակարգում ներառված է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ լիագումար նիստի օրակարգում ներառված է 8 հարց,…

Բակո Սահակյանը Սոցինտերնի փոխատենապետի հետ քննարկել է ստեղծված իրավիճակը

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ընդունել է Սոցինտերնի փոխատենապետ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների հետ կապված մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութան մասին միջազգային տարբեր հարթակներում ճշմարտացի տեղեկատվության…

ՀՕՄ-ի նախաձեռնությամբ եւս օգնություն է հասցվում Արցախին

«Հայ օգնության միությունը» եւս օգնություն է տրամադրում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ծառայող զինվորներին եւ դեպքերից տուժած բնակչությանը: Ապրիլի 3-ից ՀՕՄ-ի Երեւանյան գրասենյակում հավաքվում է մեծ քանակությամբ պարենամթերք, հագուստ, հիգիենայի պարագաներ եւ անհրաժեշտ դեղորայք: Տարբեր կազմակերպություններ Հայաստանից եւ Սփյուռքից իրենց ներդրումն են ունեցել պարենի հավաքման աշխատանքում: Այսօր արդեն 4-րդ մեքենան բեռնվեց եւ ճանապարհվեց Արցախ: Օգնությունը տրամադրվելու է տարբեր…

Այց գիշեր «Զօրաքցինք Արցախին»

Կազմակերպութեամբ ՀՅԴ Աւստրալիոյ Դրօ Կոմիտէի եւ անոր ուղեկիցմիութիւններու այսօր՝ Չորեքղաբթի Ապրիլ ին երեկոյեան ժամը 7:30ինՀայ Մշակութային Կեդրոնէն ներս տեղի պիտի ունենայ ԶօրակցինքԱրցախին խորագրով տեղեկատուական երեկոյ որուն ընթացքինԱրցախի մէջ տեղի ունեցող վերջին իրադարձութիւններուն մասինմանրամասն զեկոյց պիտի փոխանցուի Աւստրալահայ գաղութին: Երեկոյի ընթացքին զեկոյց պիտի փոխանցէ Երկիր Մետիա ընկերակցութեան տնօրէն Գեղամ Մանուկեան ինչպէս նաեւ Աւստրալիոյ մէջ Լեռնային Ղարաբաղի…