Լուրեր

Կիպրոսի խորհրդարանը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել

Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։

Ամերիկյան Վերմոնտի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ են ընդունել

ԱՄՆ Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը մարտի 31-ին ընդունել է Հայոց ցեղասպանության հիշատակի բանաձև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բանաձևը թվագրված է H.C.R. 86: Այս տեղեկությունը հաստատվում է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառմամբ, ըստ որի` ամերիկահայերից նահանգային օրենսդիրների նիստին մասնակցել են հայտնի գրող Քրիս Բոհջալյանն ու Դանա Ուալրեթը: Դեռևս 2004թ. Վերմոնտի նահանգապետ Ջեյմս Դուգլասի համապատասխան…

Պռոշյանի գյուղապետի սպանությունից 2 տարի անց

նախաքննությունը դեռ շարունակվում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից երկու տարի է անցել, սակայն դեպքը բացահայտված չէ: NEWS.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանը նշեց, որ իրենք որեւէ տվյալի չեն տիրապետում: «Նախաքննությունը չի կասեցվել: Ես շարունակում եմ պնդել, որ նախաքննական մարմինը բավարար ջանասիրություն չի ցուցաբերում դեպքի բացահայտման ուղղությամբ»,- ասաց փաստաբանը:…

ՀՅԴ ցուցակը գլխավորում է Արթուր Աղաբեկյանը

Այսօր՝ մարտի 19-ի ժամը 18.00-ին ավարտվել է ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը մասնակցելու համար կուսակցությունների ընտրական ցուցակների և քաղաքացիների առաջադրման ժամկետը: Համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 7 կուսակցություններ` Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը` 34, Կոմունիստական, Շարժում-88 և Ազգային վերածնունդ կուսակցությունները` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 35,…

Հայաստանը կարող է տրանսպորտային հանգույց դառնալ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Արա Նռանյանը Մոսկվայում «Իտեգրում. Ճգնաժամից դուրս գալու նոր ելքեր ու ճանապարհներ» թեմայով միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում անդրադարձել է «Հյուսիս-Հարավ» առանցքով տրանսպորտային հաղորդակցման հեռանկարներին՝ հաշվի առնելով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու փաստը։ Ֆորումի կազմակերպիչը ԱՊՀ տնտեսական զարգացման Գործնական կենտրոնն է։ Իր ելույթում Արա Նռանյանը նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելը նոր աշխարհաքաղաքական իրողություններ…

Սանկտ-Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված միջոցառում

Մարտի 12-ին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցարիայի գլխավոր հյուպատոսությունների և Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի նախաձեռնությամբ հայկական մշակութային կենտրոնում կայացավ միջոցառում՝ նվիրված Սանկտ-Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև երկկողմ հարաբերություններն ու համագործակցության ծրագրերը: ՀՀ գլխավոր հյուպատոսը նշեց,…

Հայկական հեղափոխությունը պատասխան էր ոչնչացման քաղաքականությանը

Լեւոն Մկրտչյանի կարծիքով՝ այդ պատասխանը հետք թողեց ժողովրդի ճակատագրի վրա Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի երիտասարդական միությունը մարտի 7-ին կազմակերպել էր «Պահանջատիրության գործընթացը եւ երիտասարդությունը» խորագրով երիտասարդական սեմինար: Սեմինարի ընթացքում բանախոսությամբ հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լեւոն Մկրտչյանը: «Մեր հեղափոխությունը ստիպված պատասխան էր իրականացվող ցեղասպանությանը, այսինքն՝ մենք բոլորովին այլ…

Պահանջատիրության գործընթացը և երիտասարդությունը

Մարտի 7-ին, ժամը 14:00-ին ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի 5-րդ հարկի դահլիճում (Գյուլբենկյան 38), Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը կազմակերպում է «Պահանջատիրության գործընթացը և երիտասարդությունը» խորագրով երիտասարդական սեմինար: Սեմինարի հյուր-բանախոսներն են լինելու` 2008-2015թթ. ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Մկրտչյանը` «Հայոց ցեղասպանության ճանաչման 100-ամյա գործընթացը և ՀՅԴ…

ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Այսօր ՀՅԴ ԳՄ պատվիրակությունը` Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան ու Պետրոս Մեղրյան կազմով, հանդիպեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվեցին երկու երկրների միջև տարածաշրջանային կայունությանն ուղղված խորքային հարաբերությունները, տնտեսական խնդիրները, անդրադարձ եղավ հոգևոր կապերին և դրանց խորացմանն ուղղված գործողություններին: ՀՅԴ ԳՄ Ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ընդգծեց այն հանգամանքը, որ երկրների միջև…